Գրադարան

Հեշտոցային արյունահոսություն՝ պատճառված վարակից

Հեշտոցային արյունահոսություն՝ պատճառված վարակից

Time Read 1 րոպե

Հեշտոցի վարակային բորբոքումը սովորաբար ուղեկցվում է անսովոր հեշտոցային արտադրությամբ։

Որոշ դեպքերում հեշտոցային արտադրությանը կարող են ավելանալ արյան հետքեր կամ այն փոխարինվի արյունահոսությամբ։

Հեշտոցային արտադրություն կարող է առաջանալ, օրինակ, հեշտոցի կաթնախտի (հեշտոցային կանդիդոզ) կամ բակտերիալ վագինոզի ժամանակ։

Վարակային ծագման հեշտոցային արտադրությունը կարող է լինել՝

  • թանձր (մածուցիկ) ու սպիտակ՝ ինչպես կաթնաշոռը
  • ձկան հոտով
  • կանաչավուն և շատ տհաճ հոտով
  • վարդագույն կամ շագանակագույն
  • գրգռող, որն առաջացնում է հեշտոցի նախադռան քոր։

Ձեր սեռական օրգանների վրա նաև կարող եք նկատել փոքր խոցեր կամ նշեք քոր, ցավոտ միզարձակում, սեռական հարաբերությանն ուղեկցող ցավ, իսկ երբեմն էլ ցավերը կարող են տեղափոխվել դեպի որովայնի ստորին հատվածներ կամ տարածվել ամբողջ որովայնով։

Որևէ սեռավարակ ունեցող տղամարդու հետ չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո դուք նույնպես կարող եք վարակվել եք նույն վարակով։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները հեշտոցային արտադրությունից բացի նաև կարող են առաջացնել թույլ արյունահոսություն։

Եթե սեռական օրգանների վարակային հիվանդության բնորոշ նշաններին ավելացել է հեշտոցային արյունահոսություն, պետք է այն մասին տեղեկացնել ձեր բժշկին։ Բնավ պետք չէ ամաչել. կանանց սեռական օրգանների վարակները շատ տարածված են, իսկ բժիշկներն էլ պատրաստ են օգնել ձեզ և գաղտնի պահել ձեր առողջական խնդիրները։

Եթե սեռական վարակային հիվանդությանն ուղեկցող հեշտոցային արյունահոսությունը շատ առատ է և ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով