Առողջական խնդիրներ
Հեշտոցային արյունահոսություն` պատճառված վնասվածքից

1 րոպե
Արտաքին սեռական օրգանների վնասվածքը կարող է առաջացնել սաստիկ ցավեր և առատ արյունահոսություն:
Ձեզ ենք ներկայացնում որոշ միջոցառումներ, որոնց կարող եք դիմել մինչև բժշկին այցելելը:
Եթե կարծում եք, որ ունեք հեշտոցի վնասվածք, ապա հետևեք հետևյալ քայլերին:
- Բաց վերքերը ծածկեք մաքուր կտորով կամ ստերիլ վիրակապով:
- Եթե հեշտոցի շրջանը ցավոտ և այտուցված է, փորձեք այդ տեղում դնել սառը թրջոց կամ սառցապարկ (փաթաթված մաքուր սրբիչով, ցանկալի է՝ ստերիլ վիրակապով): Սառցեպարկը թողեք այդ շրջանում ոչ ավելի, քան 30 րոպե:
- Մինչև վնասված շրջանին հպվելը կամ մաքրելն օճառաջրով լավ լվացեք ձեր ձեռքերը:
- Խուսափեք ցավոտ կամ այտուցված շրջանը սեղմող կիպ ներքնահագուստ կամ հագուստ կրելուց:
- Եթե ձեր հեշտոցում կամ վերքի շրջանում առկա է օտար մարմին, մի փորձեք ինքնուրույն հեռացնել այն՝ մինչև բժշկական օգնության դիմելը:
- Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք դժվարամիզություն կամ արյունամիզություն:
- Բժշկին այցելելուց առաջ վնասված շրջանը ծածկեք ստերիլ վիրակապով:
Եթե հեշտոցի վնասվածքից հետո զարգացել է առատ արյունահոսություն, դուք զգում եք, որ գիտակցությունը մթագնվում է կամ առկա է խիստ թուլություն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: