Հեշտոցային խուղակը (ֆիստուլա) անսովոր բացվածք է, որը ձևավորվում է հեշտոցի և մեկ այլ օրգանի միջև, ինչպիսիք են միզապարկը, հաստ աղիքը (կոլոն) կամ ուղիղ աղիքը (ռեկտում):
Ձեր բժիշկը կարող է նկարագրել հեշտոցային խուղակը որպես ախտաբանական հեշտոցային բացվածք, որը թույլ է տալիս, որ մեզը, հեշտոցային գազերը կամ կղանքն անցնեն հեշտոցի միջով:
Հեշտոցային խուղակներ կարող են զարգանալ ծննդաբերությունից, վնասվածքից, վիրահատությունից, վարակից կամ ճառագայթային թերապիայից հետո: Խուղակը վերացնելու համար կարող է պահանջվել վիրահատական միջամտություն:
Գոյություն ունեն հեշտոցային խուղակների մի քանի տեսակներ: Դրանք անվանվում են ըստ գտնվելու վայրի և ներգրավված (միմյանց հետ հաղորդակցվող) օրգանների:
- Միզապարկ-հեշտոցային խուղակ (վեզիկովագինալ ֆիստուլա)․ սա նաև կոչվում է միզապարկային խուղակ և ձևավորվում է հեշտոցի և միզապարկի միջև: Այն ամենատարածված խուղակներից մեկն է:
- Միզածորան-հեշտոցային խուղակ (ուրետերովագինալ ֆիստուլա)․ խուղակի այս տեսակն առաջանում է, երբ արտասովոր բացվածք է առաջանում հեշտոցի և այն խողովակների միջև, որոնք երիկամներից մեզ են տեղափոխում դեպի միզապարկ (միզածորաններ):
- Միզուկ-հեշտոցային խուղակ (ուրեթրովագինալ ֆիստուլա)․ այս բացվածքն առաջանում է հեշտոցի և այն խողովակի միջև, որով մեզը հեռացվում է օրգանիզմից (միզուկ)։ Խուղակի այս տեսակը նաև կոչվում է միզուկային խուղակ (ուրեթրալ ֆիստուլա):
- Ուղիղաղիք-հեշտոցային խուղակ (ռեկտովագինալ ֆիստուլա)․ խուղակի այս տեսակի դեպքում առկա է բացվածք հաշետցի և հաստ հաղիքի վերջնային հատվածի՝ ուղիղ աղիքի միջև:
- Խթաղի-հեշտոցային խուղակ (կոլովագինալ ֆիստուլա)․ այս խուղակն առաջանում է հեշտոցի և խթաղու (հաստ աղիք) միջև:
- Բարակաղի-հեշտցային խուղակ (էնտերովագինալ ֆիստուլա). խուղակի այս տեսակը կապ է ստեղծում բարակ աղու և հեշտոցի միջև:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024