Վիտամին B1-ը կամ թիամինն օգնում է ձեր օրգանիզմին սննդանյութերը էներգիայի փոխակերպվելու գործընթացներին։
Վիտամին B1-ն անհրաժեշտ է ձեր բջիջների աճի, զարգացման և նորմալ գործունեության համար։
Բազմաթիվ մարդիկ իրենց սննդի միջոցով ստանում են բավարար քանակի թիամին։ Թիամինով հարուստ սննդամթերքներից են՝ թթխմոր, լոբազգիներ, խոզի միս, շագանակագույն բրինձ, ինչպես նաև հարստացված սննդամթերքներ, օրինակ՝ նախաճաշի փաթիլներ։ Այնուամենայնիվ, մթերքները տաքացնելիս կամ եփելիս թիամինի զգալի մասը քայքայվում է։
Թիամինի դեֆիցիտը (պակաս) կարող է առաջացնել նյարդաբանական հիվանդություն՝ Վերնիկե-Կորսակովի համախտանիշ, որը սովորաբար զարգանում է ծանր ալկոհոլիզմի վերջին փուլերում կամ բերիբերի, որը ծայրամասային նյարդերի ախտահարում է:
Թիամինի դեֆիցիտի նկատմամբ ավելի ռիսկային են բարիատրիկ վիրահատության ենթարկված, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, քրոնիկ ալկոհոլիզմով կամ որոշ դեղեր, օրինակ՝ Ֆուրոսեմիդ ընդունող մարդիկ։
Թիամինի խորհուրդ տրվող օրական դեղաչափը չափահաս տղամարդկանց համար 1,2 միլիգրամ է, իսկ կանանց համար՝ 1,1 միլիգրամ։
Գոյություն ունեն թիամինի հավելումներ։ Ձեր բժիշկը կարող է թիամին նշանակել ժառանգական մետաբոլիկ խանգարումների բուժման համար։
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024