Գրադարան
Վիտամին E (տոկոֆերոլ)

1 րոպե
Վիտամին E-ն կարևոր նշանակություն ունի ձեր օրգանիզմի բազմաթիվ օրգան-հյուսվածքների նորմալ գործունեության համար։
Այն օգնում է ձեր մաշկի առողջ վիճակի ու լավ տեսողության պահպանմանը և իմունային համակարգի ճիշտ գործունեությանը։ Վիտամին E-ն նաև մասնակցում է գլխուղեղի և վերարտադրողական առողջության տարբեր գործընթացներին։
Վիտամին E-ի օրական պահանջարկը չափահաս մարդկանց համար կազմում է օրական 15 միլիգրամ (մգ)։ Վիտամին E-ի դեֆիցիտը (պակաս) կարող է առաջացնել նյարդային ցավ (նեյրոպաթիա)։
Վիտամին E-ն ճարպալուծ է, և օրգանիզմում պահեստավորվում է լյարդում և ճարպային հյուսվածքում։
Վիտամին E-ն նաև հակաօքսիդանտ է, որը կարող է օգնել ազատ ռադիկալներից ձեր բջիջների և հյուսվածքների պաշտպանությանը։ Ազատ ռադիկալներն առաջանում են, երբ ձեր օրգանիզմը յուրացնում է սննդամթերքները կամ ենթարկվում է ծխախոտի ծխի և ճառագայթման ազդեցությանը։ Ազատ ռադիկալները կարող է են որոշակի դեր ունենալ սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման մեջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ երբ դուք ստանում եք վիտամին E-ի հավելում իր հակաօքսիդանտային հատկության համար, այն կարող է չունենալ նույն օգուտները, ինչ բնական վիտամին E-ի դեպքում է։
Վիտամին E-ի լավ աղբյուրներ են հանդիսանում բանջարեղենային ձեթերը, մարգարինը, ընկույզները, նուշը և գետնանուշը (արախիս)։ Դուք կարող եք վիտամին E ստանալ նաև մսի, կաթի, կանաչատերև բանջարեղենների և հարստացված հատիկային սննդամթերքների միջոցով։
Մարդկանց մեծ մասը չունի վիտամին E-ի հավելումներ ստանալու կարիք։ Ավելին, վիտամին E-ի մեծ դեղաչափերը կարող են ունենալ հակառակ՝ վնասաբեր ազդեցություն, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ստանում են արյան մակարդելիությունն ընկճող (օրինակ՝ Վարֆարին) կամ խոլեսթերինը նվազեցնող դեղեր (օրինակ՝ ստատիններ)։
Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2019 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: