Skip to main content

Հացազգիներ - Առողջ սնունդ

Մեր կայքում կամ այլ տեղեր դուք կարող եք հանդիպել նյութեր, որոնցում քննարկվում են հացազգիների և դրանցից ստացված ալյուրի տարբեր տեսակները:

Օրինակ, Մեդեքսի առողջ ապրելակերպի բաժնում կան առողջ սննդակարգի վերաբերյալ մի շարք հոդվածներ, որոնցում խոսք է գնում հացահատիկների և դրանց աղալուց ստացված ալյուրի տարբեր տեսակների օգտակարության, այդ թվում՝ բջջանքի (բջջանյութի) պարունակության և ձեր սննդակարգում դրանց ներառման կարևորության մասին:

Բազմաթիվ մարդիկ լավ չեն տարբերում հացահատիկների տեսակները: Սույն նյութի նպատակն է պատասխանել վերոնշյալ նյութերն ընթերցելիս ձեզ մոտ ծագող որոշ հարցերին:

Հատիկային կուլտուրաներ

Հատիկային կուլտուրաների խումբը բաժանվում է երկու ենթախմբի՝ հացահատիկներ (хлебные) և հատիկաընդեղեններ (зернобобовые):

Գրեթե բոլոր հացահատիկային կուլտուրաները (ցորեն, գարի, աշորա, եգիպտացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, սորգո) պատկանում են դաշտավլուկազգիների (злаки), իսկ հնդկացորենը` մատիտեղազգիների (гречишные) ընտանիքին։ Հատիկաընդեղեն կուլտուրաները պատկանում են լոբազգիների ընտանիքին (бобовые):

Հացահատիկային կուլտուրաներ

Հացահատիկային կուլտուրաները (хлебныe зерновыe культуры) մշակվող բույսերի կարևորագույն խումբ է, որը տալիս է հացահատիկ՝ մարդու հիմնական սննդամթերքը:

Հացահատիկային կուլտուրաները բաժանվում են երեք մեծ խմբի՝ սովորական, կորեկանման և հնդկացորեն:

  • Սովորական հացահատիկային կուլտուրաներ՝
    • ցորեն (пшеница)
    • գարի (ячмень)
    • աշորա (տարեկան) (рожь)
    • վարսակ (овес)
  • Կորեկանման հացահատիկային կուլտուրաներ՝
    • կորեկ (просо)
    • սորգո (сорго)
    • բրինձ (рис)
    • եգիպտացորեն (кукуруза)
  • Հնդկացորեն (гречиха):

Ըստ բուսաբանական դասակարգման, ցորենն իր հերթին բաժանվում է 20 տեսակներ ներառող 5 բաժինների ու ևս 10 հիբրիդների: Օրնակ, բոլորիս հայտնի հաճարը (полба) հանդիսանում է ցորենի տեսակներից մեկը:

Ձավարը (крупа) ցորենի, գարու և հաճարի ամբողջահատիկ կամ աղացած ցորենից պատրաստված սննդամթերք է։

Հատիկաընդեղեն կուլտուրաներ (լոբազգիների ընտանիք)

Հատիկաընդեղենավոր կուլտուրաների կամ լոբազգիների ընտանիքի ամենահանրահայտ տեսակները ներառում են՝

  • լոբի (բակլա) (фасоль)
  • ոլոռ կամ սիսեռ (горох, нут)
  • ոսպ (чечевица)
  • գետնանուշ (арахис)
  • սոյա (соя)
  • ուտելի լուպին կամ պարտիզակ (люпин):

Ալյուր

Ալյուրը հացազգի, լոբազգի և այլ կուլտարաների հատիկներն ու սերմերն աղալուց ստացվող մթերք է։ Հացաբույսերի ալյուրը հանդիսանում է հացի, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրության գլխավոր հումքը։ Ալյուրն արտադրվում է ալրաղացներում և պահվում չոր, հով պահեստներում։

Ալյուրի տեսակներն ըստ կուլտուրայի տեսակի

Ըստ կուլտուրայի տեսակի ալյուրը կարող է լինել՝

  • ցորենի
  • աշորայի (տարեկան)
  • եգիպտացորենի
  • գարու
  • վարսակի
  • հնդկացորենի
  • սոյայի:

Որպես սննդամթերք առավել տարածված է ցորենի և աշորայի ալյուրը։

Ալյուրի տեսակներն ըստ նշանակության

Ըստ նշանակության ալյուրի տեսակը բնութագրվում է հատիկի՝ աղալուց հետո ալյուրի մեջ անցած արտաքին մասերի (թաղանթ ու սաղմ) և ալրային միջուկի (էնդոսպերմ) հարաբերակցությամբ։

Հացազգիներից ալյուր ստացվում է միանվագ, թեփախառը և տեսակավոր աղացման միջոցով։

  • միանվագ աղացմամբ ստացված ալյուրը պարունակում է հատիկի պտղաթաղանթի և սաղմի խառնուրդ (обойная мука)
  • թեփախառը աղացմամբ ստացված ալյուր ստանալու համար հատիկն աղում են նրանից պտղաթաղանթն ու սաղմը մասնակիորեն հեռացնելուց հետո
  • տեսակավոր աղացմամբ ստացված ալյուրը հիմնականում բաղկացած է ալրային միջուկից:

Ամբողջահատիկ ցորենային մթերքներ

Ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերքները հատիկավորների տարբեր խմբերի տեսակները միավորող պայմանական խումբ է, որը ներառում է այն մթերքները, որոնք ստացվել են՝

  • ամբողջահատիկ ցորենից . չմաքրված (ամբողջահատիկ) և չտապակած ցորեն, որը կարող է նաև մանրացվել (կոչվում է ձավար (крупа))
  • ամբողջահատիկ ցորերի ալյուրից. ստացվում է ամբողջահատիկ (չթեփազերծված ցորենի բոլոր տարրերը պարունակող) ցորենն աղալու միջոցով:

Ամբողջահատիկ ցորենային մթերքները պարունակում են սպիտակուցների, բարդ ածխաջրերի, բջջանքի, B խմբի վիտամինների ավելի մեծ քանակներ, քան եթե հատիկը մաքրվի կամ դրանց ձավարը տապակվի:

Ամբողջահատիկ ցորենային մթերքները կարող են ստացվել հատիկավորների տարբեր տեսակներից, օրինակ՝ հացահատիկից, աշորայից կամ տարեկանից, վարսակից, եգիպտացորենից, բրնձից (շագանակագույն բրինձ), հաճարից, գարուց (գարեկորկոտ (перловая крупа)), կորեկից, հնդկացորենից, տրիտիկալեից (ցորենի և աշորայի հիբրիդ) և այլն:

Ամբողջահատիկ ցորենային մթերքների հիմնական խմբերն են՝

  • հաց՝ պատրաստված միանվագ աղացմամբ ստացված ալյուրից
  • ամբողջահատիկ ցորերի ալյուրից պատրաստված մակարոնային արտադրանքներ
  • վարսակի, գարու կամ աշորայի (տարեկանի) փաթիլներ (овсяные, ячменные, ржаные хлопья)
  • վարսակի, գարու կամ աշորայի (տարեկանի) շիլաներ (овсяные, ячменные, ржаные каши)
  • չմաքրված ձավարից ստացված այլ կերակրատեսակներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024