Ցինկ
16-05-2020
1 րոպե

Ցինկն անօրգանական նյութ է, որն անփոխարինելի դեր է ունի օրգանիզմի նորմալ գործունեության մեջ:
Մասնավորապես, ցինկը կարևոր է իմունային համակարգի, վերքերի ապաքինման, արյան մակարդելիության, վահանաձև գեղձի գործունեության, համի և հոտի զգացողությունների համար:
Ցինկը նաև նպաստում է հղիության ընթացքում պտղի, երեխաների և անչափասների նորմալ աճին և զարգացմանը:
Ցինկով հարուստ սննդամթերքներից են կարմիր միսը, թռչնեղենը, լոբազգիները, ընկուզեղենը և ծովամթերը: Մարդկանց մեծ մասը ցինկ պարունակող հավելումների կարիք չունի, քանի որ այս սննդի միջոցով ստանում է այս տարրի բավարար քանակներ:
Ցինկի օրական խորհուրդ տրվող քանակը կանանց համար 8 մգ է, իսկ տղամարդկանց համար՝ 11 մգ:
Ցինկի հավելումներ
Բժիշկը կարող է խորհուրդ տալ ցինկի հավելում հետևյալ դեպքերում՝
- ցինկի դեֆիցիտ
- ընդհանուր մրսածություն (կան տվյալներ այն մասին, որ մրսածության ախտանիշները սկսվելուց առաջին 24 ժամվա ընթացքում ստացած ցինկը կարող է օգնել հիվանդության կարճ ընթացքին, թեև ներքթային ցինկը կարող է առաջացնել համի և հոտի զգացողությունների կարճատև կամ երկարատև կորուստ)
- վերքերի ապաքինում (մաշկային խոցերի դեպքում՝ խմելու ցինկ)
- փորլուծություն, եթե երեխայի մոտ առկա է սնուցման խանգարում
- տարիքի հետ պայմանավորված մակուլյար դեգեներացիա:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021