Ներզատական կամ հորմոնային համակարգը կազմված է մի շարք հորմոններ արտադրող տարբեր գեղձերից:
Հորմոնների շնորհիվ գործում են «հետադարձ կապի» տարաբնույթ մեխանիզմներ, երբ օրգանիզմի մի մասը (գեղձ) հրահանգում է մեկ այլ մասին (թիրախ օրգան կամ բջիջներ), թե ինչպես գործի: Ներզատական գեղձերն ազդում են վերարտադրողականության, նյութափոխանակության, աճի և բազմաթիվ այլ գործառույթների վրա:
Ստորև ձեզ ենք ներկայացնում հիմնական ներզատական գեղձերը՝ դրանց հիմնական հորմոններով և գլխավոր ազդեցություններով:
Ներզատական գեղձեր
Ենթատեսաթումբ (hիպոթալամուս)
- հիմնական հորմոններ՝ հակադիուրետիկ հորմոն (ADH), օքսիտոցին և հիպոֆիզը խթանող տարբեր հորմոններ
- ազդում են՝ նյարդային և հորմոնային համակարգեր
Մակուղեղ (հիպոֆիզ)
- հիմնական հորմոններ՝ լյուտեինացնող հորմոն (LH), ֆոլիկուլախթանիչ հորմոն (FSH), պրոլակտին (PRL), աճի կամ սոմատոտրոպ հորմոն (hGH, STH), թիրեոտրոպ հրոմոն (TSH), օքսիտոցին, հակադիուրետիկ հորմոն (ADH), ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ACTH)
- ազդում են՝ վերարտադրողականություն, աճ, մանկական զարգացում, կրծքով կերակրում, հորմոնային կարգավորում
Կոնաձև գեղձ (էպիֆիզ)
- հիմնական հորմոն՝ մելատոնին
- ազդում է՝ քնի փուլեր
Վահանաձև գեղձ
- հիմնական հորմոններ՝ թիրոքսին (T4), կալցիտոնին (CTN)
- ազդում են՝ նյութափոխանակություն, ոսկրերի առողջություն
Հարվահանաձև գեղձ
- հիմնական հորմոն՝ պարաթիրոիդ (պարարտ) հորմոն (PTH)
- ազդում է՝ կալցիումի և վիտամին D-ի կարգավորում
Մակերիկամներ (ադրենալ գեղձեր)
- հիմնական հորմոններ՝ ադրենալին, նորադրենալին, կորտիզոլ (CORT)
- ազդում են՝ սթրեսի պատասխան, արյան ճնշման և աղի կարգավորւմ
Ենթաստամոքսային գեղձ
- հիմնական հորմոններ՝ ինսուլին (INS), գլյուկագոն, սոմատոստատին
- ազդում են՝ արյան շաքարի մակարդակի կարգավորում
Ձվարաններ (միայն կանայք)
- հիմնական հորմոններ՝ էստրոգեն (էստրադիոլ՝ Е2), պրոգեստերոն (PROG)
- ազդում է՝ իգական առանձնահատկություններ և նշաններ
Ամորձիներ (միայն տղամարդիկ)
- հիմնական հորմոն՝ տեստոստերոն (TEST)
- ազդում է՝ արական առանձնահատկություններ և նշաններ
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023