Skip to main content

Ալկոհոլի չարաշահման AUDIT թեսթ - Առողջության գործիքներ

Ի՞նչ է AUDIT հարցումը

Ձեզ է ներկայացվում CAGE հարցումից ավելի ընդլայնված AUDIT թեստը (Alcohol Use Disorders Identification Test), որը մշակվել է Առողջապահության համաշարխարհային կազմակերպության կողմից որպես ալկոհոլի վնասակար և վտանգավոր օգտագործման վաղ նշանների հայտնաբերման և թեթևից մինչև չափավոր ալկոհոլային կախվածության առկայությունը հաստատող գործիք։

Այս հաշվիչը ստեղծվել է որոշ հեղինակների մշակած հարցաթերթիկների հիման վրա. Babor TF, Higgins-Biddle JC, Saunders JB, Monteiro MG; The Alcohol Use Disorders Identification Test, Guidelines for Use in Primary Care, Second Edition, Department of Mental Health and Substance Dependence, World Health Organization, CH-1211 Geneva 27, Switzerland. ©World Health Organization 2001, reproduced here with permission։

AUDIT-ը փորձարկվել է ալկոհոլ օգտագործող 913 անձանց շրջանում և ≥8/40 սահմանակետով դրսևորել 92% զգայունություն և 94% սպեցիֆիկություն։

Ինչպե՞ս անցկացնել AUDIT հարցումը

AUDIT-C (կրճատված տարբերակ)

AUDIT-C-ն վերոնշյալ հարցման կրճատված տարբերակն է, որը ներառում է միայն առաջին 3 հարցերը։ ≥4 սահմանակետի պայմաններում Audit-C հարցաթերթիկը դրսևորում է ալկոհոլի ակտիվ չարաշահումը հայտնաբերելու 86%-ոց զգայունություն, ինչն ալկոհոլի ծանր չարաշահման կամ կախվածության պայմաններում հասնում է 90%-ոց սպեցիֆիկության։ ≥3 սահամանակետի դեպքում AUDIT-C-ը թույլ է տալիս հայտնաբերել ակտիվ ալկոհոլ չարաշահող կամ կախվածությամբ անձանց 90%-ին և ծանր չարաշահողների 98%-ին (սպեցիֆիկությունն ընկնում է մինչև 60%, իսկ կեղծ-դրական գործակիցը՝ 40%)։

  • Մինչև բուն АUDIT հարցումը սկսելը, այցելուին տեղեկացրեք՝ «Այժմ ես պատրաստվում եմ Ձեզ ուղղել որոշ հարցեր, որոնք վերաբերում են վերջին մեկ տարվա ընթացքում ալկոհոլային (ոգելից) խմիչքների օգտագործմանը»։
  • Բարձրաձայն ընթերցեք և նրան ներկայացրեք բոլոր հնարավոր պատասխանները։ Խնդրեք այցելուին հարցերին պատասխանել հնարավորինս անսխալ։
  • Բացատրեք նրան, թե ինչ է նշանակում ալկոհոլի «չափաբաժինը»՝ ըստ տվյալ շրջանում լայնորերն օգտագործվող ալկոհոլի տեսակների (գարեջուր, գինի, օղի և այլ օրինակներ)։ Ալկոհոլի «ստանդարտ» չափ (անգլերեն՝ drink) է համարվում միջին թնդության գարեջրի 1 բաժակը կամ 100 մլ գինին կամ 30 մլ ալկոհոլային թունդ խմիչքը (օղի, կոնյակ, թեքիլա, վիսկի և այլն)։
  • Ընտրեք ճիշտ պատասխանն ըստ ալկոհոլի «ստանդարտ չափաբաժինների» և համապատասխան միավորը ։

Ալկոհոլով պայմանավորված հիվանդությունների հայտնաբերման թեսթ. Հարցման տարբերակ

Ընթերցեք հարցերն այնպես, ինչպես գրված են։

Եթե 1-ին հարցի պատասխանը եղել է «երբեք»-ը կամ 1-ին և 2-րդ հարցերով ստացվել է 0 միավոր, ապա հարցազրուցավարը կարող է անցնել 9-րդ հարցին:

8 և ավելի բարձր միավորը վկայում է ալկոհոլի վնասակար կամ վտանգավոր օգտագործման մասին։