Մեր մտահաղացումը
Մեդեքս նախագիծը կյանքի է կոչվել՝ տրամադրելու ձեր առողջության վերաբերյալ որակյալ, վստահելի և օգտակար առցանց նյութեր: Այս նպատակին հասնելու համար մենք ստեղծեցել ենք և մշտապես թարմացնում ենք medex.am կայքը որպես տեղեկատվության անվտանգ աղբյուր ինչպես յուրաքանչյուր ընթերցողի, այնպես էլ բուժաշխատողների համար։
Մենք չենք օգտվում որևէ երրորդ կողմի ֆինանսական օժանդակությունից կամ ներդրումներից։ Կայքը ստեղծվել և պահպանվում է բացառապես գլխավոր խմբագրի միջոցներով։
Մենք Մեդեքսը ստեղծել ենք նախ և առաջ հանրության լայն շրջանակների համար և մեր էջերում ներառել ենք մեծ ծավալի և բնույթի ստուգված, օգտակար և մշտապես թարմացվող տեղեկատվություն։ Մենք ցանկանում ենք ձեզ մոտիվացնել, որ այսուհետ դուք էլ ավելի մեծ ուշադրություն դարձնեք և հոգաք ձեր և ձեր հարազատների առողջության մասին։ Մենք ուրախ կլինենք, եթե Մեդեքսի փորձառու հեղինակների մշակած վստահելի և անվտանգ կլինիկական տեղեկատվությունն օգնի ձեզ, որ բարելավեք ձեր առողջական վիճակը և ապրեք երկար։ Մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ մեր կայքի այցելուները, օգտվելով մեր նյութերից, էապես շահեն՝ բարելավեն իրենց առօրյա ապրելակերպը և հարկ եղած դեպքում կայացնեն առողջության վերաբերյալ իրազեկված ճիշտ որոշումներ։
Սակայն թույլ տվեք հիշեցնել նաև, որ մեր կայքը չի կարող փոխարինել ձեր բժշկին, նրա խորհրդավտությանը և օգնությանը։
Տեղեկատվություն
Առաջարկում ենք նաև ծանոթանալ կայքից օգտվելու մյուս բոլոր
պայմաններին և պահանջներին:
Վեբկայքի կառուցվածքը
medex.am կայքի հարուստ բովանդակությունն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար մենք հրապարակված տեղեկատվությունը խմբավորել ենք ըստ առանձին բաժինների և ենթաբաժինների։
Տեսնել կայքի կառուցվածքը
- Առողջության վերաբերյալ ընդհանուր բնույթի, թեմատիկ և հատուկ հոդվածներ` նախատեսված այցելուների լայն շրջանակների համար և նվիրված հիմնական հիվանդություններին և վիճակներին, դրանց առաջացման պատճառներին ու ռիսկի գործոններին, ախտանիշներին ու բարդություններին, ախտորոշման և բուժման մեթոդներին, ինչպես նաև առողջական խնդիրների կանխարգելման հարցերին։ Առանձին ենթաբաժիններով ձեզ կներկայացվեն նաև կանանց և տղամարդկանց, երեխաների ու դեռահասների առողջության, հոգեկան առողջության, առողջ ապրելակերպին նվիրված օգտակար նյութեր:
- Ճանաչեք ձեր օրգանիզմը բաժին՝ նախատեսված ինչպես ընդհանուր հանրության, այնպես էլ բուժաշխատողների համար։ Այս բաժնում ձեզ ենք ներկայացնում առավել կարևոր համակարգերի և առանձին օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիական նկարագրերը, ինչպես նաև դրանք ներառող հիմնական հիվանդություններն ու դրանցից խուսափելու արդյունավետ ուղիները:
- Լաբորատոր հետազոտությունների բաժին՝ նախատեսված բուժաշխատողների և մեր այցելուների լայն շրջանակների համար։ Այս բաժնում ձեզ կառաջարկվեն ամենահաճախ նշանակվող լաբորատոր հետազոտությունների նկարագրությունը, անալիզները հանձնելու նախապատրաստական քայլերը, հետազոտությունների ցուցումները, լաբորատոր ցուցանիշների նորմալ միջակայքերը և շեղված ցուցանիշների մեկնաբանություններն ու բացատրությունները։ Հարյուրից անց լաբորատոր հետազոտությունները մենք խմբավորել ենք ըստ դրանց հիմնական տեսակների՝ ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սերոլոգիական), իմունոլոգիական, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և այլն։
- Դեղերի շտեմարանը ձեզ թույլ կտա մանրամասն ծանոթանալ առավել հաճախ օգտագործվող դեղամիջոցների առանձին տեսակների ու խմբերի մասին: Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ ցանկացած դեղ պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ, իսկ մինչև օգտագործելը՝ ծանոթանալ օգուտների, հնարավոր կողմնակի ազդեցությունների և ռիսկերի հետ:
- Հայաստանյան բուժհաստատությունների ներկայացման առանձին բաժին, որտեղ բժշկական կենտրոնները խմբավորված են ըստ մարզերի և ներկայացված են դրանց «անձնագրերը»՝ կոնտակտային տվյալներ, տեղակայումը գուգլ-քարտեզում, սոց. ցանցերի հղումներ, Ձեր կարծիքը տեղադրելու և այլ հետաքրքիր հնարավորություններ:
- Առցանց գործիքները նպատակ ունեն օգնելու ձեզ՝ գնահատելու տարբեր ցուցանիշներ։ Օրինակ, մարմնի զանգվածի գործակցի օնլայն հաշվիչի օգնությամբ դուք կկարողանաք վայրկյանների ընթացքում ստուգել, թե արդյոք ունե՞ք մարմնի զանգվածի հետ կապված առողջական ռիսկեր։
- Առողջության և բժշկագիտության ոլորտի նորություններ՝ նախատեսված ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ բժիշկների, բուժակների և բուժքույրերի համար։