Դեղեր և հավելումներ

Ամլոդիպին

Ընդհանուր նկարագրություն

Ամլոդիպինը բարձր արյան ճնշումը և կրծքահեղձուկը բուժելու նպատակով կիրառվող դեղ է, որը պատկանում է կալցիումի անցուղիների պաշարիչների դասին:

Կրծքահեղձուկը (ստենոկարդիա) տեղի է ունենում, երբ սրտամկանի թթվածնով մատակարարումը համարժեք չէ նրա կատարած աշխատանքի չափին: Թթվածնի անբավարար մատակարարում կարող է առաջանալ պսակային զարկերակի խցանման, սպազմի կամ ֆիզիկական լարվածության ժամանակ, երբ բարձրանում է նեղացած պսակային անոթներով սրտամկանին լրացուցիչ թթվածին մատակարարելու պահանջը:

Լայնացնելով զարկերակները, Ամլոդիպինը նվազեցնում է այս անոթներում առկա ճնշումը, որի շնորհիվ սիրտն ավելի հեշտությամբ է արտամղում արյունը և նվազում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը: Այս մեխանիզմով կալցիումի անցուղիների պաշարիչները, այդ թվում՝ Ամլոդիպինը կարող են մեղմացնել կամ կանխարգելել կրծքահեղձուկը:

Բրենդային անվանումներ՝ Norvasc

Օրինակներ

Կալցիումական ուղիների արգելակիչների այլ ներկայացուցիչներից են՝

Ցուցումներ

Կողմնակի ազդեցություններ

Ամլոդիպինի կողմնակի ազդեցություններն ընդհանուր առմամբ թույլ են և դարձելի: Այս դեղի երկու ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝

Այլ կողմնակի ազդեցություններից են՝

Ամլոդիպինի ամենալուրջ և ծանր կողմնակի ազդեցություններից են՝

Ամլոդիպինի պատճառով կրծքահեղձուկի հաճախականության բարձրացումը և ծանրացումը հազվադեպ կարող է տեղի ունենալ ծանր պսակային զարկերակների հիվանդությամբ անձանց մոտ, երբ մեկնարկվում է Ամլոդիպինով բուժում կամ վերջինիս դեղաչափը բարձրացնելիս: Արյան ճնշման լրացուցիչ նվազեցում (հիպոտենզիա) կարող է գրանցվել Ամլոդիպինով բուժումը սկսելիս, հատկապես այն անձանց մոտ, ովքեր ընդունում են արյան ճնշումը նվազեցնող այլ դեղեր ևս: Հազվադեպ, կանգային սրտային անբավարարությունը կարող է կապված լինել Ամոլդիպինի հետ, հատկապես այն անձանց մոտ, ովքեր արդեն ստանում են բետա-բլոկատորներ:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Ամլոդիպինը Սիլդենաֆիլի (Վիագրա) և էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման մեջ կիրառվող համանման դեղերի հետ զուգակցելիս կարող է զարգանալ արյան ճնշման լրացուցիչ անկում, որը կարող է բերել կանգնելիս ուշագնացության (օրթոստատիկ հիպոտենզիա):
  • Ամլոդիպինը զգալիորեն բարձրացնում է արյան մեջ Սիմվաստատինի մակարդակը, ուստի վերջինիս դեղաչափը պետք է սահմանափակել օրական 20 մգ-ի:
  • Կետոկոնազոլը, Ինտրոկոնազոլը, Ռիտոնավիրը և այլ դեղերը, որոնք հանդիսանում են լյարդում Ամլոդիպինի չեզոքացման հզոր արգելակիչներ, կարող են բարձրացնել արյան մեջ Ամլոդիպինի մակարդակը՝ առաջացնելով արյան ճնշման լրացուցիչ անկում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում Ամլոդիպինից պետք է խուսափել, քանի որ չկան հղի կանանց շրջանում այս դեղի անվտանգության վերաբերյալ բավարար տվյլաներ:
  • Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Ամլոդիպինն արտազատվում է կրծքի կաթի մեջ: Ուստի, կրծքով կերակրող մայրերը ևս պետք է այս դեղից հրաժարվեն:

Դեղաչափեր

  • Ամլոդիպինի խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը երեխաների և չափահասների համար 2,5-5 մգ է, օրական մեկ անգամ:
  • Չափահասների համար Ամլոդիպինի օրական առավելագույն դեղաչափը 10 մգ է, իսկ երեխաների համար՝ 5 մգ:
  • Ամլոդիպինը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց սննդի:
  • Ամլոդիպինը չեզոքացվում է լյարդում, ուստի լյարդի գործունեության խանգարմամբ անձանց մոտ օրական դեղաչափը պետք է նվազեցվի:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 2,5 մգ, 5 մգ և 10 մգ դեղաչափերով:

Պահպանում

  • Ամլոդիպինը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում, անլուսաթափանց տուփում:

Ամփոփում

Ամլոդիպինը կալցիումի անցուղիների պաշարիչների խմբին պատկանող դեղ է, որը նշանակվում է կրծքահեղձուկի (ստենոկարդիա՝ սրտի կամ հետկրծոսկրային ցավեր) կանխարգելման համար, որն առաջանում է պսակային զարկերակների կծկանքի և լարվածության հետևանքով: Ամլոդիպինը նաև նշանակվում է բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս: Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխփոց, գլխապտույտ, ընդհանուր հոգնածություն, գլխացավ և սրտխառնոց:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2020 վերանայվել է՝ 08-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: