Դեղեր և հավելումներ

Բետա պաշարիչներ (բետա-բլոկատորներ)

Ընդհանուր նկարագրություն

Բետա (β) պաշարիչները կամ բլոկատորները սրտանոթային տարբեր հիվանդությունների ժամանակ լայնորեն նշանակվող դեղաբանական խումբ է:

Բետա պաշարիչները (β պաշարիչներ), որոնք հայտնի են նաև որպես բետա ադրենապաշարիչներ, համանման ազդեցությամբ դեղաբանական դաս է կամ խումբ: Այս խմբի դեղամիջոցները պաշարում են նորէպինեֆրինի (նորադրենալին) և էպինեֆրինի (ադրենալին) կապվելը նյարդերի բետա ընկալիչների հետ: Նորէպինեֆրինը և էպինեֆրինն արտադրվում են նյարդերի, ինչպես նաև մակերիկամների կողմից և հանդես են գալիս որպես նեյրոմեդիատորներ (քիմիական նյութեր, որոնք նյարդաբջիջներն օգտագործում են, որ հաղորդակցվեն միմյանց հետ): Այս նյութերը կարող են դրսևորել տեղային ակտիվություն, որտեղ արտադրվում են կամ ընդհանուր ակտիվություն, երբ արտադրվում են արյան մեջ:

Օրգանիզմում կան ինչպես ալֆա, այնպես էլ բետա ընկալիչներ, իսկ վերջիններս իրենց հերթին լինում են երեք տեսակի, որոնք, կախված իրենց տեղադրությունից, կարգավորում են մի շարք տարբեր գործառույթներ:

  • բետա-1 (β1) ընկալիչները տեղակայված են հիմնականում սրտում, աչքերում և երիկամներում
  • բետա-2 (β2) ընկալիչներ հայտնաբերվում են թոքերում, ստամոքս-աղիքային խողովակում, լյարդում, արգանդում, արյունատար անոթներում և կմախքային մակններում
  • բետա-3 (β3) ընկալիչները տեղակայված են ճարպային բջջիջներում:

Բետա պաշարիչները գլխավորապես արգելակում են β1 և β2 ընկալիչները և այս միջոցով արգելակում նորաէպինեֆրինի և էպինեֆրինի ազդեցությունները: Արդյունքում բետա պաշարիչները կրճատում են սրտի հաճախականությունը, նվազեցնում են արյան ճնշումը՝ լայնացնելով արյունատար անոթները, և կարող են նեղացնել թոքերի օդատար խողավակները՝ խթանելով բրոնխները շրջապատող մկանները: Բետա պաշարիչների բրոնխները նեղացնող ազդեցությունը դրսևորվում է որպես կողմնակի ազդեցություն:

Օրինակներ

Որոշ բետա պաշարիչներից են՝

  • Ացետաբուլոլ
  • Ատենոլոլ
  • Բեաքսոլոլ
  • Բիսոպրոլոլ
  • Կարտեոլոլ
  • Կարվեդիլոլ
  • Էսմոլոլ
  • Լաբետալոլ
  • Մետոպրոլոլ
  • Նոդոլոլ
  • Նեբիվոլոլ
  • Պենբուտոլոլ
  • Պինդոլոլ
  • Պրոպրանոլոլ
  • Սոտալոլ
  • Տիմոլոլ
  • Տիմոլոլի աչքի լուծույթ:

Բետա պաշարիչները կարող են ազդել բետա ընկալիչների տարբեր տեսակների վրա, ուստի և՝ դրսևորել տարբերակված ազդեցություններ:

  • Ոչ ընտրողական բետա պաշարիչները (օրինակ՝ Պրոպրանոլոլ) արգելակում են β1 և β2 ընկալիչները, ուստի ազդում են սրտի, արյունատար անոթների և օդատար ուղիների վրա:
  • Ընտրողական բետա պաշարիչները (օրինակ՝ Մետոպրոլոլ) արգելակում են գլխավորապես β1 ընկալիչները, ուստի հիմնականում ազդում են սրտի վրա և գրեթե չեն ազդում օդատար ուղիների վրա:
  • Որոշ բետա պաշարիչներ (օրինակ՝ Պինդոլոլ) դրսևորում են ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն (ՆՍԱ), որը նշանակում է, որ դրանք կարող են կրկնել էպինեֆրինի և նորէպինեֆրինի որոշ ազդեցությունները: Մասնավորապես, այս դեղերը նվազեցնում են արյան ճնշումը և անոթների դիմադրողականությունը, սակայն չեն ազդում սրտի ռիթմի և հանգիստ վիճակում սրտային արտամղման ծավալի վրա: ՆՍԱ-ով բետա պաշարիչները կարող են նշանակվել կլինիկական այնպիսի իրավիճակներում, երբ մյուս բետա պաշարիչները հարաբերականորեն հակացուցված են, օրինակ՝ սինուսային բրադիկարդիա, սինուսային հանգույցի թուլության համախտանիշ, Ռեյնադին-նմանվող ախտանիշներ և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ):
  • Լաբետալոլը և Կարվեդիլոլն արգելակում են ինչպես բետա, այնպես էլ ալֆա-1 ընկալիչները: Ալֆա-1 ընկալիչների պաշարումը հավելյալ ներդրում է ունենում այս դեղերի կողմից արյունատար անոթները լայնացնող ազդեցության վրա:

Ցուցումներ

Բետա պաշարիչներն օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝

Բետա պաշարիչներ կարող են նշանակվել նաև հետևյալ դեպքերում՝

Կողմնակի ազդեցություններ

Բետա պաշարիչները կարող են առաջացնել՝

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

Որպես օգտակար ազդեցություն, բետա պաշարիչները դանդաղեցնում են սրտի ռիթմը և նվազեցնում արյան ճնշում, որոնք սրտային անբավարարությամբ և սրտի հաղորդականության խանգարումներով («սրտի բլոկադա») սրտային հիվանդություններով մարդկանց համար կարող են դիտարկվել որպես կողմնակի ազդեցություններ:

Բետա պաշարիչների օգտագործումը չի կարելի կտրուկ դադարեցնել, քանի որ որպես «հանման ազդեցություն» կարող է վատթարանալ կրծքահեղձուկի՝ ետկրծոսկրային ցավերի ընթացքը կամ զարգանալ սրտամկանի ինֆարկտ, լուրջ սրտի ռիթմի խանգարումներ կամ հանկարծամահություն:

Կենտրոնական նյարդային համակարգի վրա բետա ընկալիչների թողած ազդեցություններից են՝

β2 ընկալիչներն արգելակող բետա պաշարիչները կարող են ասթմայով հիվանդների մոտ առաջացնել շնչարգելություն:

Բետա պաշարիչները կարող են նաև առաջացնել ցածր կամ բարձր արյան գլյուկոզ և քողարկել դիաբետով հիվանդների մոտ արյան ցածր գլյուկոզը (հիպոգլիկեմիա):

Բետա պաշարիչների այլ լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Պրոպրանոլոլի կամ Պինդոլոլի զուգակցումը Թիորիդազինի կամ Քլորպրոմազինի հետ կարող է առաջացնել ցածր արյան ճնշում (հիպոտենզիա) և սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա), քանի որ այս դեղերն ազդում են միմյանց հեռացման վրա և կարող են բարձրացնել արյան մեջ դեղերի մակարդակները:
  • Արյան ճնշման վտանգավոր բարձրացում կարող է տեղի ունենալ, երբ Կլոնիդինը զուգակցվի որևէ բետա պաշարիչի հետ կամ նման զուգակցումից հետո այս դեղերից մեկնումեկի ընդունումը կտրուկ դադարեցվի:
  • Ֆենոբարբիտալը և նմանատիպ դեղերը կարող են բարձրացնել Պրոպրանոլոլի կամ Մետոպրոլոլի քայքայման արագությունը, հետևաբար՝ նվազեցնել արյան մեջ այս դեղերի մակարդակները և բերել դրանց արդյունավետության նվազեցման:
  • Ասպիրինը և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ, օրինակ՝ Իբուպրոֆեն) պրոստոգլանդինների նվազեցման միջոցով կարող են հակազդել բետա պաշարիչների կողմից արյան ճնշման նվազեցման ազդեցությանը:
  • Բետա պաշարիչները կարող են Ինսուլին կամ արյան գլյուկոզի մակարդակը կարգավորող այլ դեղեր ընդունող դիաբետով հիվանդների մոտ երկարացնել հիպոգլիկեմիան (ցածր արյան շաքար) և քողարկել հիպոգլիկեմիայի ախտանիշները:

Ամփոփում

Բետա պաշարիչները դեղերի դաս է, որն արգելակում է բետա-ադրեներգիկ նյութերի ազդեցությունը (էպինեֆրին և նորէպինեֆրին), որոնք հանդիսանում են ավտոնոմ նյարդային համակարգի «սիմպաթիկ» բաժնի առանցքային նեյրոմեդիատորներ և խթանում են սրտամկանը: Սրտի վրա «սիմպաթիկ» ազդեցությունն ընկճելով, բետա պաշարիչները թուլացնում են սրտի վրա սթրեսը և օգտագործվում են անկանոն սրտի ռիթմերի, ետկրծոսկրային կրծքահեղձուկային ցավերի, սրտամկանի ինֆարկտի, զարկերակային գերճնշման, միգրենային գլխացավերի, սոցիալական ֆոբիաների, տրեմորի և գլաուկոմայի բուժման մեջ:

Բետա պաշարիչների տարածված կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, խփսումը, որովայնային կծկանքները, փորլուծությունը և, եթե ընդունվում է 1-ին և 2-րդ տիպի դիաբետով հիվանդների կողմից, ապա նաև՝ քաշի ավելացումը: Այս խմբի դեղերի այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են աղավաղված տեսողությունը, անքնությունը, մազաթափությունը, ապակողմնորոշումը, ԿՆՀ համակարգային ազդեցությունները և լուր սրտային խնդիրները:

Բետա պաշարիչները փոխազդում են որոշ դեղերի հետ, օրինակ՝ Քլրոպրոմազին, Կլոնիդին, Ֆենոբարբիտալ, ՈՍՀԲԴ, այդ թվում՝ Ասպիրին և դիաբետի դեղեր, այդ թվում՝ Ինսուլին:

Մինչև որևէ բետա պաշիչ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման մասին:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 17-02-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: