Ընդհանուր նկարագրություն
Ցեֆտրիաքսոնը կամ Ռոցեֆինը հանդիսանում է 3-րդ սերնդի ցեֆալոսպորինային հակաբիոտիկ, որը լայնորեն կիրառվում է միջին ծանրության, ծանր և սեպտիկ ընթացքով տարբեր վարակային հիվանդությունների բուժման մեջ:
Ցեֆտրիաքսոնն ազդում՝ ոչնչացնելով բակտերիաները կամ կանխելով դրանց աճը: Այն չի ազդում վիրուսների վրա, ուստի չի նշանակվում մրսածության, գրիպի և վիրուսային այլ վարակների բուժման մեջ:
Ցեֆտրիաքսոնն արտադրվում է լուծույթ պատրաստելու համար փոշի պարունակող ֆլակոններով:
Ցեֆտրիաքսոնն ազդում է ամենատարբեր խմբերի բակտերիաների վրա, այդ թվում՝
- անաէրոբ կոկեր
- Bacteroides fragilis
- Borrelia burgdorferi
- Clostridium spp
- Enterobacter spp
- Escherichia coli (աղիքային ցուպիկ)
- Haemophilus influenzae
- Klebsiella spp
- Morganella morganii
- Neisseria gonorrhoeae (գոնոկոկ, որը հարուցում է գոնորեա հիվանդությունը)
- Neisseria meningitidis
- Proteus mirabilis
- Providencia rettgeri
- Pseudomonas spp
- Serratia spp
- Staphylococcus aureus (ոսկեգույն ստաֆիլոկոկ)
- Streptococcus pneumoniae
- Streptococcus pyogenes
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Rocephin
Ցուցումներ
Ցեֆտրիաքսոնի տիպիկ օգտագործման ոլորտներից են՝
- ներորովայնային վարակներ
- սուր բակտերիալ միջին օտիտ
- կանանց մոտ՝ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ)
- պրոթեզավորված հոդի վարակներ
- բակտերիալ մենինգիտներ
- սուր չբարդացած պիելոնեֆրիտ (երիկամի վարակ)
- բարդ և որովայնային վիրահատությունների ժամանակ (վարակների կանխարգելում)
- չբարդացած գոնոկոկային վարակներ (գոնորեա)
Ցեֆտրիաքսոնը կարող է արդյունավետ լինել նաև հետևյալ վարակների բուժման մեջ՝
- սեպտիկ և (կամ) տոքսիկ շոկ
- սուր էպիդիդիմիտ (մակամորձու վարակային բորբոքում)
- մաշկի և փափուկ հյուսվածքների նեկրոզացվող վարակ
- ծանր սուր բակտերիալ ռինոսինուսիտ
- այլ գոնոկոկային վարակներ (կոնյուկտիվիտ, էնդոկարդիտ, մենինգիտ, սուր էպիդիդիմիտ):
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
>10% դեպքերում
- մ/մ ներմուծման տեղում պնդացում (ինդուրացիա) (5-17%)
1-10% դեպքերում
- էոզինոֆիլիա (6%)
- թրոմբոցիտոզ (5%)
- փորլուծություն (3%)
- լյարդային տրանսամինազների ակտիվության բարձրացում (3%)
- լեյկոպենիա (2%)
- մաշկային ցան (2%)
- արյան միզանյութի ազոտի բարձրացում (BUN) (1%)
- ն/ե տեղամասի պնդացում (ինդուրացիա) (1%)
- ցավ (1%)
< 1% դեպքերում
- ագրանուլոցիտոզ
- անաֆիլաքսիա
- անեմիա
- բազոֆիլիա
- բրոնխոսպազմ
- կանդիդոզ
- դող և սարսուռ
- դիաֆորեզ
- գլխապտույտ
- դիսգևզիա
- ջերմահորդանգ
- լեղաքարեր
- գլյուկոզուրիա
- գլխացավ
- արյունամիզություն
- հեմոլիտիկ անեմիա
- ալկալինային ֆոսֆատազի կամ բիլիռուբինի մակարդակի բարձրացում
- կրեատինինի մակարդակի բարձրացում
- դեղնուկ
- լեյկոցիտոզ
- լիմֆոցիտոզ կամ լիմֆոպենիա
- մոնոցիտոզ
- սրտխառնոց
- նեյտրոպենիա
- ֆլեբիտ
- պրոթրոմբինային ժամանակ երկարացում (PT)
- պրուրիտուս
- երիկամային քարեր
- թրոմբոցիտոպենիա
- վագինիտ
- փսխում
Փոխազդեցություններ
Հակացուցված են
- կալցիումի ացետատ
- կալցիումի կարբոնատ
- կալցիումի քլորիդ
- կալցիումի ցիտրատ
- կալցիումի գլյուկոնատ
Լուրջ փոխազդում են (օգտագործել այլընտրանքը)
- Արգատրոբան
- BCG կենդանի պատվաստանյութ
- Բիվալիրուդին
- խոլերայի պատվաստանյութ
- Դալտեպարին
- Էնոքսապարին
- Ֆոնդապարին
- Հեպարին
- տիֆոիդի կենդանի պատվաստանյութ
- Վարֆարին
Ուշադիր վերահսկողություն են պահանջում
- Բազեդոքսիֆեն/Կոնյուգացված Էստրոգեններ
- Քլորամֆենիկոլ
- Դեմեկլոցիկլին
- Դիենոգեստ/Էստրադիոլի վալերատ
- Դոքսիցիկլին
- Էրիթրոմիցին
- Էրիթրոմիցինի էթիլսուկցինատ
- Էրիթրոմիցինի լակտոբիոնատ
- Էրիթրոմիցինի ստրեարատ
- Մինոցիկլին
- Պրոբենեցիդ
- Նատրիումի պիկոսուլֆատ/Մագնեզիումի օքսիդ/Կիտրոնաթթվի անհիդրիդ
- Տետրացիկլին
- Վարֆարին
Թույլ փոխազդցություն են դրսևորում
- Խոլին մագնեզիում տրիսալիցիլատ
- Ֆուրոսեմիդ
- մասուր
- ուռենու կեղև
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղի կանանց Ցեֆտրիաքսոն պետք է նշանակել միայն հստակ ցուցման դեպքում, եթե չկա այլ ավելի անվտանգ այլընտրանք:
- Ցեֆտրիաքսոնն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կերակրող մայրերը պետք է օգտագործեն խիստ զգուշությամբ:
Դեղաչափեր
- ներորովայնային վարակներ՝ 1-2 գ/օր ն/ե օրական մեկ անգամ կամ կես դեղաչափը՝ 12 ժամը մեկ, 4-7 օրվա ընթացքում, Մետրոնիդազոլի հետ զուգակցված
- սուր բակտերիալ միջին օտիտ՝ 50 մգ/կգ, մ/մկ մեկ անգամ, կայուն կամ ոչ բավարար բուժման դեպքում՝ 50 մգ/կգ, ն/ե կամ մ/մ 3 օրվա ընթացքում
- ՓԿՕԲՀ՝ 250 մգ մ/մ որպես եզակի դեղաչափ Դոքսիցիկլինի հետ, Մետրոնիդազոլով կամ առանց դրա, 14 օրվա ընթացքում
- պրոթեզավորված հոդի վարակներ՝ 2 գ ն/ե, օրական 1 անգամ 2-6 շաբաթվա ընթացքում, շարունակել բուժումը մինչև կլինիկական բարելավում
- բակտերիալ մենինգիտներ՝ 2 գ ն/ե, օրական 1 անգամ 7-14 օրվա ընթացքում
- սուր չբարդացած պիելոնեֆրիտ՝ 1-2 գ ն/ե, օրական 1 անգամ
- վիրահատական վարակների կանխարգելում՝ 1 գ ն/ե, միջամտությունից 0.5-2 ժամ առաջ
- չբարդացած գոնորեա՝ 250 մգ մ/մ մեկ անգամ և Ազիթրոմիցին 1 գ բերանային (օրալ) (գերադասելի տարբերակ) կամ Դոքսիցիկլին 100 մգ բերանային (օրալ) 7 օրվա ընթացքում (այլընտրանքային տարբերակ)
- սեպտիկ և (կամ) տոքսիկ շոկ՝ 2 գ ն/ե, օրական 1 անգամ, տոքսիկ շոկի ժամանակ՝ Կլինդամիցինի հետ
- քլամիդիային կամ գոնորեային սուր էպիդիդիմիտ՝ 250 մգ մ/մ, 1 դեղաչափ և Դոքսիցիկլին 100 մգ, բերանային (օրալ), 10 օրվա ընթացքում (աղիքային վարակների դեպքում՝ 250 մգ մ/մ, 1 դեղաչափ և Լևոֆլոքսացին 500 մգ, բերանային (օրալ), 10 օրվա ընթացքում կամ Օֆլոքսացին 300 մգ, բերանային (օրալ), 10 օրվա ընթացքում
- մաշկի և փափուկ հյուսվածքների նեկրոզացվող վարակ՝ Aeromonas hydrophilia-ով հարուցված՝ 1-2 գ, ն/ե, համակցված Դոքսիցիկլինի հետ, Vibrio vulnificus-ով հարուցված՝ 1 գ, ն/ե, համակցված Դոքսիցիկլինի հետ
- հոսպիտալիզացիա պահանջող ծանր սուր բակտերիալ ռինոսինուսիտ՝ 1-2 գ, ն/ե 12-24 ժամը մեկ, 5-7 օրվա ընթացքում
- գոնոկոկային կոնյուկտիվիտ՝ 1 գ, մ/մ մեկ անգամ
- դիսսեմինացված գոնոկոկային վարակ՝ 1 գ/օր, ն/ե կամ մ/մ, շարունակել բարելավումից հետո առնվազն 24-48 ժամվա ընթացքում, որից հետո բուժումը շարունակել Ցեֆիքսիմ 400 մգ, բերանային (օրալ), օրական 2 անգամ, 1 շաբաթվա ընթացքում
- գոնոկոկային էնդոկարդիտ՝ 1-2 գ, ն/ե, օրական 2 անգամ, 4 շաբաթվա ընթացքում
- գոնոկոկային մենինգիտ՝ 1-2 գ, ն/ե, օրական 2 անգամ, 10-14 օրվա ընթացքում
- սուր գոնորեային էպիդիդիմիտ՝ 250 մգ մ/մ, մեկ անգամ և Դոքսիցիկլին:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
Ինֆուզիոն ներարկման լուծույթներ
- Լուծույթ՝ 1 գ/50 մլ:
- Լուծույթ՝ 2 գ/50 մլ:
Ներարկման փոշիներ
- 250 մգ, 500 մգ, 1 գ, 2 գ, 10 գ և 100 գ:
Պահպանում
- Ներարկման լուծույթը պետք է պահպանել 5-30°C ջերմաստիճանային պայմաններում:
Ամփոփում
Ցեֆտրիաքսոնը տարբեր տեղակայմամբ բակտերիալ վարակների բուժման մեջ լայնորեն կիրառվող ցեֆալոսպորինային հակաբիոտիկ է: Այն կարող է նշանակվել նաև որոշ վիրահատություններից առաջ՝ որպես վիրահատական վարակի կանխարգելիչ միջոց:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2021
Վերջին վերանայում՝ 07-11-2023