Skip to main content

Տադալաֆիլ (Սիալիս) - Էրեկտիկ դիսֆունկցիայի դեղեր

Ընդհանուր նկարագրություն

Սիալիսը տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղամիջոց է։

Սիալիսը (տադալաֆիլ) ինտերնետում գովազդվում է որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղամիջոց։ Սակայն, իրականում Սիալիսը չի վերացնում էրեկցիայի խանգարման բուն պատճառը, այլ միայն թույլ է տալիս, որ տղամարդը կարողանա սեռական հարաբերություն ունենալ։

Սիալիսն ազդում է՝ թուլացնելով առնանդամի արյունատար անոթները և մեծացնելով արյան ներհոսը դեպի առնանդամ՝ այդպիսով զարգացնելով էրեկցիա։ Եթե նախատեսում եք օգտագործել Սիալիս, պետք է այս դեղամիջոցն ընդունել նախատեսված սեռական հարաբերությունից 20-30 րոպե առաջ։ Սիալիսը ձեր էրեկիցայի վրա ազդում է այն ընդունելուց մինչև 36 ժամվա ընթացքում, որը բնավ չի նշանակում, որ ձեր էրեկցիան տևելու է 36 ժամ։

Ունենալով երկարատև ազդեցություն, Սիալիսը կարող է ցածր դեղաչափով նշանակվել որպես ամենաօրյա ընդունման դեղ։

Սիալիսը սովորաբար ինքնուրույն էրեկցիա չի առաջացնում, ուստի սեռական գրգռման կարիքի անհրաժեշտություն այսպես թե այնպես լինում է։ Նկատի ունեցեք, որ Սիալիսը չի բուժում էրեկտիլ դիսֆունկցիան, չի ուժեղացնում սեռական ցանկությունները, չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից կամ չի հանդիսանում բեղմնականխման միջոց։

Եթե օգտագործում եք Սիալիս, նաև հիշեք, որ չեք կարող 24 ժամվա ընթացքում ընդունել ավելի քան 1 հաբ և չեք կարող միաժամանակ ընդունել Սիալիս և էրեկցիան խթանող այլ դեղամիջոց։

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Cialis

Ցուցումներ

Սիալիսը օգտագորվծում է տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Սիալիսի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • գլխացավ
  • այրոցք
  • գոտկային ցավեր
  • մկանային ցավեր
  • մաշկի կարմրություն
  • քթի փակվածություն կամ քթահոսություն։

Այս կողմնակի երևույթները սովորաբար ինքնուրույն մեղմանում կամ անհետանում են դեղն ընդունելուց մի քանի ժամվա ընթացքում։

Խիստ հազվադեպ Սիալիսը կարող է առաջացնել ցավոտ կամ երկարաձգված էրեկցիա։ Եթե սա տեղի է ունենում կամ ձեզ մոտ էրեկցիան շարունակվում է ավելի քան 4 ժամ, պետք է շտապ այցելել մոտակա հիվանդանոց։ Երկարաձգված էրեկցիան կարող է վտանգ ներկայացնել։

Փոխազդեցություններ

Սիալիսը կարող է փոխազդել այլ, այդ թվում՝ նիտրատների և արյան բարձր ճնշման դեղերի հետ։ Ուստի նման դեղեր ընդունող տղամարդկանց ևս սիալիսը հակացուցված է։ Եթե նախատեսել եք Սիալիս օգտագործել, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

Սիալիսն անվտանգ չէ որոշ հիվանդություններ ունեցող տղամարդկանց համար։ Այս դեղամիջոցը խորհուրդ չի տրվում հատկապես սրտային հիվանդություններով, ինսուլտով կամ աչքի որոշ հիվանդություններով (պիգմենտային ռետինիտ) տղամարդկանց։

Դեղաձևեր և պահպանում

Դուք կարող եք հանդիպել Սիալիսի վաճառքի առցանց կայքեր կամ ձեր էլեկտրոնային փոստով ստանալ այս դեղի վաճառքի տարբեր առաջարկություններ։ Մենք խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման եղանակներով դեղեր գնելուց, քանի որ ոչ մեկ չի կարող վստահ լինել դրանց բաղադրության կամ որակի վրա։ Եթե ցանկանում եք Սիալիս գնել, խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գնեք այն միայն վստահելի դեղատներից։

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 05-06-2023