Դեղեր և հավելումներ

Ցիպրոֆլոքսացին

Ընդհանուր նկարագրություն

Ցիպրոֆլոքսացինը լայնորեն օգտագործվող հակաբիոտիկ է, որը նշանակվում է մի շարք բակտերիալ վարակային հիվանդությունների բուժման մեջ:

Ցիպրոֆլոքսացինը պատկանում է ֆտորխինոլոնային հակաբիոտիկների դասին:

Ցիպրոֆլոքսացինը իր հակամիկրոբային ազդեցությունը դրսևորում է՝ ընկճելով բակտերիաների գենետիկ նյութի (ԴԲԹ) վերականգնումը և բազմացումը:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Ցիպրոֆլոքսացինը հաստատել է 1987թ., որից հետո տարբեր բրենդային անվանումների ներքո ստացել է լայն կիրառում ողջ աշխարհով:

Բրենդային անվանումներ՝ Cipro, Cipro XR

Օրինակներ

Ֆտորխինոլոնային խմբի այլ հակաբիոտիկներից են՝

  • Լևոֆլոքսացին
  • Օֆլոքսացին
  • Գատիֆլոքսացին
  • Նորֆլոքսացին
  • Մոքսիֆլոքսացին
  • Տրովաֆլոքսացին:

Ցուցումներ

Բժիշկները Ցիպրոֆլոքսացին նշանակում են բակտերիալ վարակներ բուժելու համար, այդ թվում՝

  • մաշկի վարակներ
  • թոքերի կամ շնչուղիների վարակներ, օրինակ՝ տուբերկուլոզ, Yersinia pestis-ով հարուցված թոքային և սեպտիկ ժանտախտ, ցածր շնչուղիների վարակներ և քրոնիկ բրոնխիտ
  • ոսկրային վարակներ
  • հոդային վարակներ
  • միզուղիների վարակներ՝ հարուցված որոշ բակտերիաներից, օրինակ՝ աղիքային ցուպիկ (E. coli)
  • սիբիրյան խոց, որն ընթանում է տենդով և արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտներ) քանակի կրճատմաբ
  • ներորովայնային վարակներ
  • որովայնային տիֆ և պարատիֆ
  • Neisseria gonorrhoeae-ով հարուցված պարանոցային և միզուկային գոնորեա
  • քրոնիկ բակտերիալ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում)
  • սուր չբարդացած ցիստիտ (միզապարկի բորբոքում):

Ո՞ր վարակները խորհուրդ չի տրվում բուժել Ցիպրոֆլոքսացինով

Ֆտորոխնոլոնների խմբի հակաբիոտիկներով պայմանավորված լուրջ ծանր կողմնակի ազդեցությունների պատճառով այս դեղերը խորհուրդ չի տրվում օգտագործել որոշ վարակների բուժման մեջ, քանի դեռ որևէ այլընտրանք մատչելի չէ: Այդ վարակներից են՝

Կողմնակի ազդեցություններ

Ցիպրոֆլոքսացինը և ֆտորխինոլոնային խմբի մյուս հակաբիոտիկները կապված են ջլաբորբի (տենդոնիտ) և նույնիսկ ջլային (հատկապես՝ Աքիլեսյան ջլի) պատռվածքի առաջացման հետ: Որոշ բժիշկներ և առողջապահության ոլորտի մասնակիցներ խորհուրդ են տալիս, որ ֆտորխինոլոնային խմբի որևէ հակաբիոտիկ ընդունող մարդիկ դադարեցնեն իրենց ծանր ֆիզիկական վարժանքները:

Ֆտորխինոլոնները նաև ունեն նյարդամկանային հաղորդականությունն արգելակելու ունակություն և կարող են վատթարացնել «միասթենիա գրավիս» հիվանդությամբ մարդկանց մոտ մկանային թուլությունը:

Ցիպրոֆլոքսացինի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

Այս դեղը հազվադեպ կարող է առաջացնել նաև այնպիսի ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են անաֆիլաքսիան կամ շոկը: Այս ալերգիկ ռեակցիան պահանջում է անհետաձգելի բուժօգնություն, ուստի անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել ձեր բժշկի հետ կամ զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն, եթե ձեզ մոտ ի հայտ է եկել այս ախտանիշներից մեկնումեկը՝

Ցիպրոֆլոքսացինի հնարավոր լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

Ցիպրոֆլոքսացինի այլ անցանկալի ազդեցություններից են՝

  • Ցիպրոֆլոքսացինը պետք է զգուշությամբ օգտագործվի ցնցումային նոպաներով դրսևորվող կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությամբ մարդկանց՝ ելնելով այն հանգամանքից, որ դեղն ինքը կարող է հազվադեպ առաջացնել ցնցումներ
  • պետք է զերծ մնալ մինչև 18 տարեկան երեխաներին Ցիպրոֆլոքսացին նշանակելուց, քանի որ տարիքային այս խմբի համար դեղի անվտանգության վերաբերյալ տվյալները բավարար չեն
  • բազմաթիվ հակաբիոտիկներ, այդ թվում՝ Ցիպրոֆլոքսացինը, կարող են զգալիորեն փոփոխել հաստ աղու միկրոֆլորան և նպաստել աղու բորբոքման զարգացման համար պատասխանատու որոշ բակտերիաների գերբազմացմանը (օրինակ՝ C. difficile կամ կեղծթաղանթային կոլիտ), ուստի, եթե Ցիպրոֆլոքսացին օգտագործելուց հետո ձեզ մոտ ի հայտ են փորլուծություն, ջերմության բարձրացում և որովայնային ցավեր, ապա պետք է անհապաղ կապ հաստատել ձեր բժշկի հետ
  • սրտածին շոկ
  • շնչառական անբավարարություն:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Թեոֆիլինի հետ միաժամանակ ընդունված Ցիպրոֆլոքսացինը կարող է բերել արյան մեջ առաջինի մակարդակի կտրուկ՝ տոքսիկ ցուցանիշների բարձրացման: Թեոֆիլինն օգտագործվում է ասթմայի ժամանակ շնչուղիները «բացելու» համար: Այսպիսի փոխազդեցության արդյունքում Թեոֆիլինը կարող է բերել ցնցումների և սրտի ռիթմի խանգարումների: Եթե Ցիպրոֆլոքսացինի և Թեոֆիլինի համադրությունից հնարավոր չէ խուսափել, ապա պետք է հաճախակի ստուգել արյան մեջ Թեոֆիլինի մակարդակը:
  • Ցիպրոֆլոքսացինը ուժեղացնում է Տիզանիդինի ազդեցությունը, որը նշանակվում է մկանային կծկանքների (սպազմ) բուժման մեջ: Ուստի այս երկու դեղերը պետք չէ զուգակցել:
  • Երկաթի աղերը (օրինակ՝ երկաթի սուլֆատը) և անտացիդները կարող են նվազեցնել աղիներից Ցիպրոֆլոքսացինի ներծծումը: Եթե դուք միաժամանակ ստանում եք այս դեղերից մեկնումեկը և Ցիպրոֆլոքսացին, ապա վերջին դեղը պետք է խմել երկաթի աղերից կամ անտացիդներից երկու ժամ առաջ կամ վեց ժամ հետո:
  • Ցիպրոֆլոքսացինն անհայտ պատճառներով կարող է ուժեղացնել Վարֆարինի հակամակարդիչ ազդեցությունը: Ուստի արյան մակարդելիությունը պետք է ստուգել Ցիպրոֆլոքսացինով բուժումը սկսելուց կամ դադարեցնելուց հետո:
  • Սեվելամերը կարող է նվազեցնել Ցիպրոֆլոքսացինի ներծծումը, հետևաբար՝ ազդեցությունը: Կաթը և նարնջի հյութը նույնպես կարող են թուլացնել դեղի ներծծումը: Ինչպես երկաթի և անտացիդների օրինակում էր, այս դեպքում ևս դեղը պետք է ընդունել երկաթի աղերից կամ անտացիդներից երկու ժամ առաջ կամ վեց ժամ հետո:
  • Ցիպրոֆլոքսացինի ընդունումը դիաբետի դեղերի հետ միասին (օրինակ՝ Գլիբուրիդ) կարող է բերել հանկարծակի ցածր արյան գլյուկոզի (հիպոգլիկեմիա):
  • Ցիպրոֆլոքսացինը կարող է բարձրացնել արյան մեջ էրեկտիլ դիսֆունկցիայի դեղերից Սիլդենաֆիլի (Վիագրա) մակարդակը, ուստի այս երկու դեղերի համակցումը հնարավորության դեպքում պետք է բացառել:
  • Ցիպրոֆլոքսացին ստացող մարդկանց մոտ կարող է զարգանալ արյան ուղղակի ճառագայթների նկատմամբ մաշկի գերզգայունություն (ֆոտոզգայունությունը), ուստի նրանք պետք է խուսափեն արևի տակ մնալուց կամ օգտագործեն արևապաշտպան միջոցներ:
  • Ֆտորխինոլոնները վատացնում են ցածր արյան գլյուկոզի մակարդակը, երբ զուգակցվում են սուլֆոնիլուրեաների, օրինակ՝ Գլիբուրիդի հետ:

Հղիություն և կրծքով կերակրում

Բժիշկները խորհուրդ են տալիս չօգտագործել այս հակաբիոտիկը, եթե դուք հղի եք կամ կրծքով կերակրող մայր եք, քանի որ այս իրավիճակներում դեղի անվտանգության վերաբերյալ տվյալները բավարար չեն:

Դեղաչափեր

  • Վարակների մեծ մասի համար խորհուրդ տրվող օրալ (խմելու) դեղաչափը չափահասների համար 250-750 մգ է (անհապաղ ազդող հաբեր) յուրաքանչյուր 12 ժամը մեկ կամ 500-1000 մգ (երկարացած ազդող հաբեր) յուրաքանչյուր 24 ժամը մեկ:
  • Սովորական ներերակային դեղաչափն է 200-400 մգ, յուրաքանչյուր 8-12 ժամը մեկ:

Հիշեք նաև, որ՝

  • Դուք պետք է Ցիպրոֆլոքսացին ընդունեք խստորեն միայն բժշկի նշանակմամբ:
  • Դեղատներում Ցիպրոֆլոքսացին կարող է վաճառվել տարբեր բրենդային անվանումների ներքո:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 250, 500 և 750 մգ:
  • Երկարատև ազդող հաբեր (XR)՝ 500 և 1000 մգ:
  • Սուսպենզիայի միկրոպատիճներ՝ 250 մգ/5 մլ, 500 մգ/5 մլ:
  • Ներարում կամ ներարկման խտանյութեր՝ 200 մգ/100 մլ, 200 մգ/20 մլ, 400 մգ/200 մլ, 400 մգ/40 մլ:

Պահպանում

  • հաբերը պետք է պահպանել 30°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում
  • երկարաձգված ազդեցության հաբերը պետք է պահպանել 15-30°C պայմաններում
  • միկրոպատիճները պետք է պահպանել 25°C-ից ցածր պայմաններում և թույլ չտալ սառեցում
  • ներարկման ձևերը պետք է պահպանել 5-30°C պայմաններում և թույլ չտալ սառեցում:

Ամփոփում

Ցիպրոֆլոքսացինը հակաբիոտիկ է, որը նշանակվում է մաշկի, թոքերի, շնչուղիների, ոսկրերի և հոդերի բազմաթիվ վարակային հիվանդությությունների ժամանակ՝ հարուցված կասկածելի բակտերիաներից: Օրինակներից են՝ միզուղիների բարդացած վարակներ, գորոներա, քրոնիկ բակտերիալ պրոստատիտ, որովայնային տիֆ, քրոնիկ բրոնխիտ, վարակային լուծ՝ հարուցված E. coli, Shigella և Campylobacter jejuni բակտերիաներով, սիբիրյան խոց և տուբերկուլոզ:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 23-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: