Ընդհանուր նկարագրություն

Կոլխիցինը պոդագրայի սուր բռնկումների բուժման մեջ նշանակվող դեղամիջոց է:

Այն նաև նշանակվում է չափահասների և 4 տարեկան և բարձր երեխաների մոտ ընտանեկան միջերկրածովյան տենդի (պարբերական հիվանդություն) բուժելիս:

Կոլխիցինի այլ չապացուցված օգտագործման ոլորտներից են կեղծ պոդագրայի, ամիլոիդոզի և սկլերոդերմիայի բուժումները:

Բրենդային անվանումներ՝ Colcrys, Mitigare

Ցուցումներ

Կոլխիցինի նշանակումն ապացուցված է հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝

Կողմնակի ազդեցություններ

Կոլխիցինի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝

Այս անցանկալի երևույթների հանդիպման հաճախականությունը կախված է մշտապես խմվող Կոլխիցինի դեղաչափից:

Կոլխիցինը կարող է նաև առաջացնել՝

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

Որոշ դեղեր կրճատում են Կոլխիցինի տրոհումը և օրգանիզմից հեռացումը, քանի որ արգելակում են Կոլխիցինի քայքայմանը մասնակցող ֆերմենտները: Նման դեղերի հետ զուգակցելիս խորհուրդ է տրվում զուգակցումից 14 օր առաջ կրճատել կոլխիցինի դեղաչափը:

Օրգանիզմից Կոլխիցինի հեռացումը կրճատող դեղերի և սննդամթերքների օրինակներից են՝

Կոլխիցինի զուգակցումը ստատինների, օրինակ՝ Ատորվաստատինի, Սիմվաստատինի և Լովաստատինի, Լոպիդի կամ Ֆենոֆիբրատի հետ բարձրացնում է մկանների հետ կապված կողմնակի ազդեցությունները, քանի որ այս դեղերը նույնպես կարող են իրենք առաջացնել մկանների հետ կապված կողմնակի ազեդեցություններով:

Հղիություն և կրծքով կերակրում

Դեղաձևեր

  • Հաբեր` 0,6 մգ:

Պահպանում

  • Կոլխիցինի հաբերը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (20-25°C):

Դեղաչափեր

Սուր պոդագրայի ժամանակ Կոլխիցինի խորհուրդ տրվող դեղաչափերն են՝

  • 1,2 մգ՝ առաջին ախտանիշների ի հայտ գալուց, որից 1 ժամ անց՝ 0,6 մգ
  • մեկ ժամվա ընթացքում առավելագույն դեղաչափը՝ 1,8 մգ
  • կլինիկական փորձարկումների ժամանակ 1 ժամվա ընթացքում տրված 1,8 mg Կոլխիցինը ցուցաբերել է նույնչափ արդյունավետություն, որքան 6 ժամվա ընթացքում տրված 4,8 մգ-ը, ընդ որում՝ ավելի քիչ կողմնակի երևույթներով
  • պոդագրայի սրացումները կանխարգելելու համար 16 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց խորհուրդ է տրվում օրական մեկ կամ երկու անգամ 0,6 մգ Կոլխիցին:

Ընտանեկան միջերկրածովյան տենդի (պարբերական հիվանդություն) ժամանակ Կոլխիցինի խորհուրդ տրվող դեղաչափերն են՝

  • 4-6 տարեկան երեխաներ՝ օրական 0,3-ից մինչև 1,8 մգ
  • 6-12 տարեկան երեխաներ՝ օրական 0,6-ից մինչև 1,8 մգ
  • 12 տարեկանից մեծ երեխաներ և չափահասներ՝ օրական 1,2-ից մինչև 2,4 մգ:

Օրական դեղաչափը կարող է բաժանվել երկու անգամյա ընդունման: Դեղաչափերը պետք է բարձրացնել օրական 0,3 մգ-ով՝ մինչև ախտանիշների լիարժեք մեղմացման կամ առավելագույն օրական դեղաչափերին հասնելը: Նույն կերպ, կողմնակի ազդեցություններ դրսևորվելիս դեղաչափը պետք է նվազեցնել օրական 0,3 մգ-ով:

Ամփոփում

Կոլխիցինը սուր պոդագրայի և ընտանեկան միջերկրածովյան տենդի բուժման մեջ նշանակվող դեղամիջոց է: Դեռևս չապացուցված ցուցումներից են նաև կեղծ պոդագրան, ամիլոիդոզը և սկլերոդերմիան:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին