Դեղեր և հավելումներ

Դիկլոֆենակ

Ընդհանուր նկարագրություն

Դիկլոֆենակը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է, որն օգտագործվում է տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացող ցավը, ջերմության բարձրացումն ու բորբոքումը բուժելու համար:

Դիկլոֆենակը պատկանում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԲԴ) դասին, որոնք լայնորեն օգտագործվում են թույլից մինչև չափավոր ցավերը, ջերմության բարձրացումն ու բորբոքումը բուժելիս: Այս դեղերը նվազեցնում են պրոստոգլանդինների արտադրությունը, որոնք կենսաբանորեն ակտիվ նյութեր են և անմիջականորեն մասնակցում են ցավի, բորբոքման և մարմնի ջերմաստիճանի բարձրացման գործընթացներին: Նվազեցնելով օրգանիզմում պրոստոգլանդինների քանակը, Դիկլոֆենակը մեղմացնում է ցավը, բորբոքումը և կարգավորում մարմնի բարձրացած ջերմաստիճանը։

Տարբեր մարդիկ տարբեր ձև են պատասխանում տարբեր ՈՍՀԲԴ, ուստի տարօրինակ չէ, որ բժիշկը կարող է նույն մարդու մոտ փորձել մի շարք հակաբորբոքայիններ՝ մինչև գտնի ամենաարդյունավետ ու այդ մարդու առողջական կարիքներին ամենահամապատասախող դեղը:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Դիկլոֆենակը հաստատել է 1998թ. հուլիսին:

Բրենդային անվանումներ՝ Voltaren, Cataflam, Voltaren-XR, Cambia, Zipsor, Zorvolex

Օրինակներ

ՈՍՀԲԴ խմբի այլ դեղերից են՝

Ցուցումներ

Դիկլոֆենակն օգտագործվում է այս հիվանդությունների գանգատները և մյուս ախտանիշները մեղմացնելու համար՝

Կողմնակի ազդեցություններ

Դիկլոֆենակի կողմնակի ազդեցությունների մեծ մասը կապված է ստամոքս-աղիքային համակարգի հետ, օրինակ՝

Երբեմն ստամոքսի խոցի առաջացումը և արյունահոսությունը կարող են զարգանալ առանց որովայնային ցավերի: Սև ձութանան կղանքը, ընդհանուր թուլությունը և կանգնելիս գլխապտույտը (օրթոստատիկ հիպոտենզիա) կարող են լինել ներքին արյունահոսության միակ նշանները:

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

Այն անձինք, ովքեր ունեն այլ ՈՍՀԲԴ նկատմամբ ալերգիա, պետք է զերծ մնան Դիկլոֆենակ օգտագործելուց:

ՈՍՀԲԴ նվազեցնում են երիկամների արյունամատակարարումը, որը կարող է թուլացնել երիկամների գործունեությունը: Նման խանգարումն ավելի հավանական է, որ առաջանա երիկամային հիվանդություններով կամ կանգային սրտային անբավարարությամբ անձանց մոտ, ուստի նման դեպքերում հակաբորբոքային դեղերը պետք է նշանակել մեծ զգուշությամբ։

Ասթմայով անձինք ավելի հավանական է, որ ալերգիկ ռեակցիա դրսևորվեն Դիկլոֆենակի կամ մեկ այլ ՈՍՀԲԴ նկատմամբ:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

Այլ դեղերի հետ Դիկլոֆենակի փոխազդեցությունը մեծամասամբ կրկնօրինակում է ՈՍՀԲԴ խմբի նույն փոխազդեցություններին:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Համարժեք տվյալներ չկան այն մասին, թե արդյոք Դիկլոֆենակն արտազատվում է կրծքի կաթի մեջ:

Դեղաչափեր

  • Բազմաթիվ հիվանդությունների բուժման համար Դիկլոֆենակի խորհուրդ տրվող դեղաչափն է օրական 100-200 մգ:
  • Կախված հիվանդությունից և դեղաձևից, օրական դեղաչափը պետք է բաժանել 2-4 ընդունման վրա:
  • Ստամոքսի խանգարումից խուսափելու համար Դիկլոֆենակը պետք է ընդունվի սննդի հետ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր` տարբեր բրենդային անվանումներ արտադրում են տարբեր դեղաչափերով՝ 220, 250, 275, 375 և 500 կամ 550 մգ:
  • Սուսպենզիա (կախույթ)՝ 125 մգ/5 մլ (մեկ թելի գդալ):
  • Կառավարելի-ազատվող հաբեր՝ 375 և 500 մգ:

Պահպանում

Դիկլոֆենակը պետք է պահպանել 30°C-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում և պաշտպանել խոնավությունից:

Ամփոփում

Դիկլոֆենակը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ), որը նշանակվում է ռևմատոիդ արթրիտին, օստեոարթրիտին, անկիլացնող սպոնդիլիտին, բուրսիտին և դաշտանային կծկանքներին ուղեկցող բորբոքումը և ցավը բուժելու համար:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2020 վերանայվել է՝ 23-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: