Դեղեր և հավելումներ

Գաբապենտին

Ընդհանուր նկարագրություն

​Գաբապենտինը հակացնցումային (անտիկոնվուլսանտային) դեղ է, որը նշանակվում է ցնցումների կանխարգելման և հետհերպեսային նևրալգիայի բուժման մեջ:

Դեռևս լիարժեք բացահայտված չէ, թե ինչպես է Գաբապենտինն ազդում (ազդեցության մեխանիզմ): Քիմիական կառուցվածքով այն նմանվում է իրենից նեյրոմեդիատոր հանդիսացող գամա ամինոկարագաթթվին (GABA), որը հնարավոր է, որ դեղին օժտում է հակացնցումային ազդեցությամբ: Գաբապենտինն ունի նաև ցավի հետ կապված պատասխանն արգելակելու հատկություն:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Գաբապենտինը հաստատել է 1993 թվականի դեկտեմբերին:

Բրենդային անվանումներ՝ Neurontin, Gralise, Horizant, Fanatrex FusePag

Ցուցումներ

Կողմնակի ազդեցություններ

Գաբապենտինի ամենահաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

Գաբապենտինի օգտագործման հետ կապված այլ անցանկալի և լուրջ կողմնակի ազդեցություններից են՝

Հակաէպիլեպտիկ դեղերի ընդունումը ասոցիացվում է սուիցիդային մտքերի և վարքի հետ: Ուստի, հակացնցումային դեղերը նշանակելուց առաջ անհրաժեշտ է քննարկել կլինիկական անհրաժեշտության և ինքնասպանության ռիսկի հարցերը: Բուժումը սկսելուց հետո պացիենտները պետք է մշտադիտարկվեն կլինիկական վիճակի վատթարացման, սուիցիդային մտքերի կամ վարքաբանական անսովոր փոփոխությունների նկատմամբ:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Անտացիդները կրճատում են արյան մեջ Գաբապենտինի խտությունը: Ուստի, Գաբապենտին պետք է ընդունել որևէ անտացիդ ստանալուց առնվազն 2 ժամ հետո:
  • Մորֆինը զգալիորեն բարձրացնում է արյան մեջ Գաբապենտինի մակարդակը և կարող է բարձրացնել դեղի՝ կենտրոնական նյարդային համակարգի վրա դրսևորող կողմնակի ազդեցությունները:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղիության ընթացքում Գաբապենտինի օգտագործման անվտանգության վերաբերյալ տվյալներ չկան:
  • Գաբապենտինն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող մայրերին Գաբապենտին նշանակելի պետք է հաշվի առնել օգուտները և պտղի վրա հնարավոր ռիսկերը:

Դեղաչափեր

  • Հետհերպեսային նևրալգիայի բուժման համար Գաբապենտինի խորհուրդ տրվող դեղաչափն է օրական 1800 մգ՝ բաժանած երեք անգամ ընդունման համար (Neurontin) կամ 1800 մգ օրական՝ մեկ ընդունմամբ (Gralise): Վերջինս չի կարող փոխարինվել գաբապենտինային այլ դեղատեսակով:
  • Ցնցումների բուժման համար Գաբապենտինը նշանակվում է օրական 900-1800 մգ դեղաչափով՝ բաժանած 3 անգամ ընդունման համար: Բուժումը պետք է դադարեցնել աստիճանաբար՝ մեկ շաբաթվա ընթացքում:
  • Գաբապենտինը կարող է ընդունվել սննդի հետ կամ առանց դրա:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Պատիճներ՝ 100, 300 և 400 մգ:
  • Հաբեր՝ 100, 300, 400, 600 և 800 մգ:
  • Լուծույթ՝ 250 մգ/5 մլ:

Պահպանում

  • Հաբերը և պատիճները պետք է պահպանել 15-30 C պայմաններում:
  • Գաբապենտինի լուծույթը պետք է պահպանել սառնարանային ջերմաստիճանային՝ 2-8 C պայմաններում:

Ամփոփում

Գաբապենտինը ցնցումային հիվանդությունների, հետհերպեսային նևրալգիայի և նյարդի վնասման բուժման համար նշանակվող դեղ է: Բժիշկներն այս դեղը նշանակում են նաև հոգեներգործուն նյութերից զրկանքի համախտանիշի, զկրտոցների, անհանգիստ ոտքերի համախտանիշի, հիպերհիդրոզի, գլխացավի, դիաբետիկ նեյրոպաթիայի և տաք ներհոսների բուժման մեջ:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-09-2020 վերանայվել է՝ 16-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: