Ընդհանուր նկարագրություն
Հիդրոքլորթիազիդը թիազիդային միզամուղ է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), ախտանիշային սրտային անբավարարության և այտուցների բուժման համար:
Այն ազդում է՝ արգելափակելով երիկամներում առաջնային մեզից հեղուկների և աղերի վերաներծծումը (ռեաբսորբցիա), որի արդյունքում բարձրանում է միզարձակության չափը: Արյան ճնշումը նվազեցնող ազդեցեությունը լիարժեք ուսումնասիրված չէ:
Հիդրոքլորթիազիդն օրգտագործվում է այլ տարբեր դեղերի հետ համակցված և մտնում տարբեր պատրաստուկների կազմության մեջ:
Ամերիկյան FDA կազմակերպությունը Հիդրոքլորթիազիդը հաստատել է 1959թ. փետրվարին:
Բրենդային անվանումներ՝ Hydrodiuril, Ezide, Hydro-Par, Microzid, Hypothiazid
Ցուցումներ
- Հիդրոքլորթիազիդն օգտագործվում է օրգանիզմում ավելցուկային հեղուկների կուտակումը և մարմնի այտուցները բուժելու մեջ, որոնք զարգացել են սրտային անբավարարության (նվազեցնում է ինչպես նախածանրաբեռնվածությունը, այնպես էլ՝ հետծանրաբեռնվածությունը), լյարդի ցիռոզի, քորնիկ երիկամային անբավարարության, կորտիկոստերոիդներով բուժման և նեֆրոտիկ համախտանիշի պատճառով:
- Հիդրոքլորթիազիդն նաև առանձին կամ այլ դեղերի հետ զուգակցված օգտագործվում է բարձր արյան ճնշման (հիպոտենզիա) բուժման մեջ:
- Թեև Հիդրոքլորթիազիդը հաստատված է լյարդի ցիռոզով պայմանավորված այտուցները բուժելու համար, սակայն հազվադեպ է օգտագործվում, քանի որ առկան են այլ՝ ավելի արդյունավետ միզամուղներ:
- Հիդրոքլորթիազիդը կարող է օգտագործվել կալցիում պարունակող երիկամի քարերի բուժման մեջ, քանի որ խթանում է երիկամներով կալցիումի արտազատումը և նվազեցնում մեզում կալցիումի մակարդակը, որի շնորհիվ կարող է նվազել մեզում կալցիումական քարերի ձևավորումը:
Կողմնակի ազդեցություններ
Հիդրոքլորթիազիդի կողմնակի ազդեցություններից են՝
- թուլություն
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- լուսազգայունություն (արևի ճառագայթներից առաջացող ցանավորում, ամառային մաշկացան)
- էրեկտիլ խանգարում (իմպոտենցիա)
- սրտխառնոց
- որովայնային ցավեր:
Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են՝
- էլեկտրոլիտների (աղերի) կորուստ և անհավասարակշռություն (օրինակ՝ նատրիում, կալիում):
- պանկրեատիտ
- դեղնուկ
- անաֆիլաքսիա (կյանքին սպառնոցող ալերգիկ ռեակցիա):
Սուլֆոնամիդների նկատմամբ ալերգիկ պացիենտները կարող են ալերգիկ լինել նաև Հիդրոքլորթիազիդի նկատմամբ, քանի որ այս նյութերն իրենց քիմիական կառուցվածքով նման են միմյանց:
Հիդրոքլորթիազիդը կարող է ագրավացնել երիկամների գործունեության խանգարումը, ուստի երիկամային հիվանդությամբ պացիենտներին պետք է նշանակվի զգուշությամբ: Այս դեղամիջոցը կարող է նաև նվազեցնել արյան կալիումի, նատրիումի և մագնեզիումի մակարդակները: Ցածր կալիումը և մագնեզիումը կարող են բերել սրտի ռիթմի խանգարումների (առիթմիա), հատկապես՝ Դիգոքսին ընդունող պացիենտների շրջանում: Հիդրոքլորթիազիդով բուժում ստանալիս սովորաբար պացիենտներին խորհուրդ է տրվում ստանալ կալիումական հավելումներ՝ ուղղված արյան մեջ կալիումի ցածր մակարդակը (հիպոկալեմիա) և դրանով պայմանավորված սրտի առիթմիաները կանխարգելելուն:
Հիդրոքլորթիազիդ ընդունող անձնաց արյան մեջ բարձրանում է միզաթթվի մակարդակը, և սա որոշ անձանց մոտ կարող է բերել սուր պոդագրայի դրվագի զարգացման:
Թիազիդային միզամուղները կարող են բարձրացնել արյան շաքարի (գլյուկոզա) մակարդակը և վատթարացնել դիաբետի ընթացքը:
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Հիդրոքլորթիազիդը կրճատում է երիկամներով Լիթիումի արտազատումը և բերում վերջինիս թունավոր ազդեցության բարձրացման:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆենը կարող են թուլացնել Հիդրոքլորթիազիդի հիպոտենզիվ (զարկերակային ճնշման իջեցման) ազդեցությունը:
- Հիդրոքլորթիազիդը բարձրացնում է արյան շաքարի (գլյուկոզայի) մակարդակը, ուստի դիաբետի դեղերի հետ զուգակցելիս կարիք է առաջանում շտկումներ անել այս դեղերի դեղաչափերում:
- Կորտիկոստերոիդների հետ զուգակցելիս բարձրանում է արյան մեջ կալիումի և մյուս էլեկտրոլիտների մակարդակի նվազման և Դիգոքսինից թունավորման հավանականությունը:
- Խոլեստիրամինը և Կելստիպոլը կապում են Հիդրոքլորթիազիդը և նվազեցնում ստամոքս-աղիքային խողովակում վերջինիս ներծծումը 43-85%-ով:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիների մոտ Հիդրոքլորթիազիդի վերաբերյալ համարժեք հետազոտությունները բացակայում են: Թիազիդները կարող եբ բարձրացնել նորածնային դեղուկի, արյան թիթեղիկների քչացման (թրոմբոցիտոպենիա), և հավանաբար, այլ պատճառներով ի հայտ եկող ժանր ռեակցիաների ռիսկը:
- Հիդրոքլորթիազիդն արտազատվում է կրծքի կաթի մեջ: Հիդրոքլորթիազիդով բացատրվող մեծ քանակներով միզարձակումը կարող է բերել կրծքի կաթի քչացում: Այլ հարցերով այս դեղամիջոցը կրծքի կարող կերակրելիս կարող է դիտվել որպես անվտանգ:
Դեղաչափեր
- Հիդրոքլորթիազիդը կարող է ընդունվել սննդով կամ առանց սննդի:
- Չափահասների մոտ բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) բուժելիս Հիդրոքլորթիազիդի սովորական դեղաչափն է օրական մեկ անգամ 12,5-50 մգ:
- Չափահասների մոտ այտուցը բուժելիս Հիդրոքլորթիազիդի սովորական դեղաչափն է օրական մեկ անգամ 25-100 մգ:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Հաբեր՝ 15.5, 25, 50 և 100 մգ:
- Պատիճներ՝ 12.5 մգ:
Պահպանում
- Հիդրոքլորթիազիդը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանային պայմաններում, անլուսաթափանց և փակ տուփում:
Ամփոփում
Հիդրոքլորթիազիդը միզամուղային դեղամիջոց է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման, սրտային անբավարարությունից պատճառված այտուցնրի, ցիռոզի, քրոնիկ երիկամանային անբավարարության, նեֆևոտիկ համախտանիշի և կորտիկոստերոիդային այտուցների բուժման համար:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին