Skip to main content

Լակտոբացիլ - Պրոբիոտիկներ

Ընդհանուր նկարագրություն

Լակտոբացիլը վերաբերում է բակտերիաների որոշ տեսակներին, որոնք ապրում են մարդու մարսողական և միզասեռական ուղիներում և կարևոր են այս համակարգերի լավ առողջությունը պահպանելու համար:

«Լավ» բակտերիաները, ներառյալ լակտոբացիլի տեսակները, օգնում են մարսողական համակարգին քայքայել սնունդը և ներծծել սննդանյութերը և կանխել վարակիչ օրգանիզմների տարածումը մարսողական և միզասեռական ուղիներում:

Ացիդոֆիլ լակտոբացիլը բակտերիաների ամենատարածված տեսակներից մեկն է, որն օգտագործվում է որպես պրոբիոտիկային հավելում: Լակտոբացիլային հավելումները օգնում են աղիների նորմալ ֆլորայի վերականգնմանը, հիվանդություն առաջացնող ախտածինների աճի արգելակմանը և տեղային իմունիտետի բարելավմանը: Լակտոբացիլը վերահսկում է փորլուծությունը և հեշտացնում է կղանքի ճիշտ ձևավորումը՝ նպաստելով աղիքներում ջրի վերաներծծմանը:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Lactobacillus acidophilus, Bacid, Culturelle

Ցուցումներ

Բիֆիդոբակտերի օգտագործման առաջարկվող վիճակներից են՝

  • հակաբիոտիկների հետ կապված փորլուծություն
  • վարակային փորլուծություն
  • մարսողական համակարգի առողջական վիճակի բարելավում
  • հակաբիոտիկների օգտագործումից հետո հեշտոցային կանդիդոզ վարակ
  • նորածնային կոլիկա
  • գրգռված աղիքի համախտանիշ
  • աղիների բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են խոցային կոլիտը և դիվերտիկուլիտը
  • լակտոբացիլն, ըստ երևույթին, արդյունավետ է աղիքային ֆլորայի վերականգնման և փորլուծությունը վերահսկելու համար, սակայն, այլ կիրառումների մեծ մասը չեն հաստատվում համապատասխան գիտական ​​ուսումնասիրություններով։

Մի՛ ընդունեք բիֆիդոբակտերիումային հավելումներ, եթե՝

  • գերզգայուն եք պատրաստուկի ցանկացած բաղադրիչի նկատմամբ
  • ունեք ընկճված իմունային համակարգ
  • ունեք գերզգայունություն սոյայի կամ կաթնաշաքարի նկատմամբ
  • ունեք թափածակում (պերֆորացիա) ստամոքս-աղիքային խողովակում։

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Բիֆիդոբակտերի ամենատարածված կողմնակի ազդեցություններից են՝

  • ստամոքսի խանգարում
  • աղիքային գազեր և փքվածություն:

Փոխազդեցություններ

Լակտոբացիլի որևէ ծանր կամ լուրջ, չափավոր կամ այլ փոխազդեցություն այլ դեղամիջոցների հետ չի նկարագրվել:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Լակտոբացիլը, հավանաբար, անվտանգ է, երբ պատշաճ կերպով օգտագործվում է հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
  • Եթե ​​հղի եք կամ կրծքով կերակրում եք, նախքան որևէ հավելում, այդ թվում՝ լակտոբացիլ օգտագործելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Դեղաչափեր

  • Լակտոբացիլ՝ 1-2 պատիճ, օրական մեկ անգամ
  • 1-10 միլիոն գաղութ ձևավորող միավոր (CFU) օրական՝ բաժանած երեքից չորս ընդունման
  • 8 oz  յոգուրտ՝ օրական երկու անգամ
  • Ընդունեք լակտոբացիլը հակաբիոտիկի ընդունումից առնվազն 2 ժամ հետո և շարունակեք ևս մի քանի օր՝ հակաբիոտիկային բուժումն ավարտելուց հետո:

Ամփոփում

Ացիդոֆիլ լակտոբացիլը բակտերիաների ամենատարածված տեսակներից մեկն է, որն օգտագործվում է որպես պրոբիոտիկ հավելում: Լակտոբացիլային հավելումները օգնում են աղիքների նորմալ ֆլորայի վերականգնմանը, հիվանդություն առաջացնող ախտանիծ բակտերիաների աճի արգելակմանը և տեղական իմունիտետի բարելավմանը: Լակտոբացիլը վերահսկում է փորլուծությունը և հեշտացնում է կղանքի ճիշտ ձևավորումը՝ նպաստելով աղիքներում ջրի վերաներծծմանը: Լակտոբացիլի ընդհանուր կողմնակի ազդեցություններից են են աղիքային գազերը և փքվածությունը: Լակտոբացիլը, հավանաբար, անվտանգ է, երբ պատշաճ կերպով օգտագործվում է հղիության և կրծքով կերակրման ժամանակ։

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024