Skip to main content

Լիզինոպրիլ - ԱՓՖ արգելակիչներ

Ընդհանուր նկարագրություն

Լիզինոպրիլը անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչ է (ինհիբիտոր), որն օգտագործվում է բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և սրտային անբավարարության բուժման և բարձր արյան ճնշման և շաքարային դիաբետի պատճառով երիկամային անբավարարության կանխարգելման համար:

ԱՓՖ-ն կարևոր է, քանի որ այս ֆերմենտը պատասխանատու է անգիոտենզին II կոչվող քիմիական նյութի արտադրության համար: Անգիոտենզին II-ը առաջացնում է զարկերակների մեծ մասի, այդ թվում՝ սրտի պսակային զարկերակների կծկում՝ նեղացնելով դրանք և բարձրացնելով արյան ճնշումը: ԱՓՖ արգելակիչները, ինչպիսին է Լիզինոպրիլը, նվազեցնում են արյան ճնշումը՝ կրճատելով անգիոտենզին II-ի արտադրությունը, որի շնորհիվ՝ թուլացնում զարկերակների մկանները և լայնացնելով այս անոթները: Երբ արյան ճնշումը ցածր է, սիրտը, այդ թվում՝ անբավարար գործող սիրտն արյունը դեպի զարկերակներ մղելու համար ստիպված չէ ավելի ծանրաբեռնված աշխատել: ԱՓՖ արգելակիչնեչով բուժման ժամանակ սրտին արյուն մատակարարող զարկերակները նույնպես լայնանում են: Սա բարձրացնում է սրտամկնաի արյան հոսքը և թթվածնով մատակարարումը, ավելի բարելավելով սրտի կծկողական գործառույթը:

ԱՓՖ արգելակիչների ազդեցություններն առանձնակի օգտակար են կանգային սրտային անբավարարությամբ մարդկանց համար: Երիկամներում անգիոտենզին II-ի ազդեցությամբ զարկերակների նեղացումը կրճատում է արյան հոսքը և վնասում երիկամները: ԱՓՖ արգելակիչները լայնացնում են երիկամներ անցնող զարկերակները և նվազեցնում ճնշումը: Սա կրճատում է բարձր արյան ճնշման պատճառով երիկամների վնասումը:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Լիզինոպրիլը հաստատել է 1987թ. դեկտեմբերին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Zestril, Prinivil, Qbrelis

Օրինակներ

Այլ ԱՓՖ արգելակիչներից են՝

  • Էնալապրիլ
  • Խինապրիլ
  • Ռամիպրիլ
  • Ֆոզինոպրիլ
  • Բենզապրիլ
  • Կապտոպրիլ
  • Մոեքսիպրիլ
  • Տրանդոլապրիլ:

Բժիշկները երբեմն այս խմբի դեղերին անվանում են «պրիլների շարք»՝ ելնելով դեղերի անվանումների համանման վերջավորությունից:

Կողմնակի ազդեցություններ

Լիզինոպրիլի առաջին դեղաչափերը կարող են առաջացնել գլխապտույտ՝ արյան ճնշման անկման պատճառով։

Այս դեղամիջոցը նաև կարող է առաջացնել՝

  • հազ
  • սրտխառնոց
  • գլխացավեր
  • անհանգստություն
  • կրծքային ցավ
  • փորլուծություն
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • արյան կալիումի բարձր մակարդակներ
  • անքնություն
  • քնկոտություն
  • քթի փակվածություն
  • փսորիազ
  • ցան
  • սեռական դիսֆունկցիա:

Ինչպես բոլոր ԱՓՖ արգելակիչները, Լիզինոպրիլը կարող է առաջացնել առանց խորխի հազ, որն անհետանում է, երբ դեղամիջոցի ընդունումը դադարեցվում է:

Լիզինոպրիլի ընդունումը պետք է դադարեցվի, եթե կան ալերգիկ ռեակցիայի ախտանիշներ կամ գանգատներ, այդ թվում՝ դեմքի, շրթունքների, լեզվի կամ կոկորդի այտուցվածության զգացում: Երբեմն կարող են առաջանում են ծանր ալերգիկ ռեակցիաներ (անաֆիլաքսիա) և եղնջացան:

Հազվադեպ, Լիզինոպրիլը կարող է առաջացնել արյան կարմիր բջիջների (սակավարյունություն), արյան սպիտակ բջիջների (լեյկոպենիա) և թրոմբոցիտների (թրոմբոցիտոպենիա) թվաքանակի կրճատում:

Փոխազդեցություններ

  • Ընդհանուր առմամբ, Լիզինոպրիլը պետք է չընդունել կալիումի հավելումների կամ միզամուղների հետ, որոնք պահպանում են կալիումը, օրինակ՝ Հիդրոքլորոթիազիդ/Տրիամտերեն (Դյազիդ), քանի որ արյան մեջ կալիումի մակարդակը կարող է բարձրանալ վտանգավոր մակարդակի:
  • Եղել են զեկույցներ Լիթիումի (Էսկալիթ, Լիթոբիդ) մակարդակների բարձրացման մասին, երբ Լիթիումն օգտագործվում է ԱՓՖ արգելակիչների հետ համատեղ: Այս փոխազդեցության պատճառը հայտնի չէ։
  • Եղել են զեկույցներ, որ Ասպիրինը և այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ-ներ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին և այլն), Ինդոմետացին (Ինֆոցին, Ինֆոցին-SR), և Նապրոքսեն նատրիումը (Անապրոքս, Նապրելան, Նապրոսին, Ալեվե և այլն) կարող են թուլացնել ԱՓՖ արգելակիչների ազդեցությունը:
  • Նիտրոիդային ռեակցիաներ (դեմքի կարմրության, սրտխառնոց, փսխում և ցածր արյան ճնշում) կարող են առաջանալ, երբ ռևմատոիդ արթրիտի բուժման մեջ օգտագործվող ոսկու պրեպարատները, օրինակ՝ նատրիումական աուրոտիոմալատը ներարկվում է ԱՓՖ արգելակիչների, ներառյալ Լիզինոպրիլի հետ:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Լիզինոպրիլը պետք է չընդունվի հղիության ընթացքում, քանի որ զեկուցվնել են պտուղների և նորածինների մահվան դեպքեր, երբ Լիզինոպրիլը կիրառվել է հղիության ընթացքում:
  • Հայտնի չէ, թե արդյոք Լիզինոպրիլը արտազատվում է կրծքի կաթում:

Դեղաչափեր

  • Սրտային անբավարարության բուժման համար Լիզինոպրիլի մեկնարկային դեղաչափն օրական 5 մգ է, իսկ սրտային անբավարարության բուժման արդյունավետ դեղաչափը՝ օրական 5-40 մգ է: Առավելագույն ազդեցության հասնելու համար դեղաչափը կարող է ավելացվել 10 մգ-ով 2 շաբաթը մեկ:
  • Բարձր արյան ճնշման (հիպերտենիզա) բուժման համար Լիզինոպրիլի մեկնարկային դեղաչափն օրական 10 մգ է: Սովորական դեղաչափն օրական 20-40 մգ է: 80 մգ դեղաչափը շատ ավելի արդյունավետ չէ, քան 40 մգ-ը:
  • Սրտամկանի ինֆարկտի բուժումը սկսվում է 5 մգ սկզբնական դեղաչափով, որին հաջորդում է 5 մգ՝ 24 ժամ հետո, 10 մգ՝ 48 ժամ հետո, այնուհետև՝ օրական 10 մգ: Բուժումը շարունակվում է 6 շաբաթ։

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 2.5, 5, 10, 20, 30 և 40 մգ:

Պահպանում

  • Լիզինոպրիլը պետք է պահվի չոր պայմաններում՝ 15-30° C ջերմաստիճանում:

Ամփոփում

Լիզինոպրիլը ԱՓՖ արգելակիչ է, որը նախատեսված է բարձր արյան ճնշման, սրտային անբավարարության և սրտամկանի ինֆարկտի բուժման և արյան բարձր ճնշման պատճառով երիկամային անբավարարության կանխարգելման համար: Տեղեկացեք կողմնակի ազդեցություններին, այն դեղերի հետ փոխազդեցություններին, դեղաչափին, հղիությունը և անվտանգության այլ տեղեկություններին՝ նախքան որևէ դեղամիջոց ընդունելը:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-01-2024
Վերջին վերանայում՝ 30-01-2024