Դեղեր և հավելումներ

Մելատոնին

Ընդհանուր նկարագրություն

Մելատոնինը բնական հորման է, որն արտադրվում է կոնաձև գեղձի կողմից:

Վաճառքի համար առկա Մելատոնինն արտադրվում է լաբորատորիաներում: Այն կարգավորում է «քուն-արթուն» ցիկլը: Մինչև Մելատոնին, խոտաբույսեր և սննդային հավելումներ օգտագործելը զրուցեք ձեր բժշկի հետ, թե արդյոք նպատակարամա՞ր է ձեր դեպքում այս միջոցների օգտագործումը:

Հետազոտությունները վկայում են, որ մելատոնին հորմոնը նաև կարգավորում է ներզատական (էնդոկրին) համակարգի գործունեությունը, արյան ճնշումը և քնի պարբերականությունը, դանդաղեցնում է տարիքային գործընթացները, խթանում է իմունային համակարգի գործունեության արդյունավետությունը և օժտված է հակաօքսիդանտային ունակություններով: Ավելին, այս հորմոնը մասնակցում է նաև մարսողական համակարգի և գլխուղեղի բջիջների գործունեության կարգավորմանը:

Ցուցումներ

Մելատոնինն օգտագործվում է քնկոտություն առաջացնելու և «քուն-արթուն» ցիկլը հարմարեցնելու համար, հատկապես անհանգիստ («պարող») ոտքերի համախտանիշի և աշխատանքային օրակարգի կտրուկ փոփոխությունների ժամանակ:

Մելատոնին կարող է նշանակվել նաև հետևյալ հիվանդությունների ու խնդիրների բուժման մեջ՝

Կողմնակի ազդեցություններ

Մելատոնինի կողմնակի ազդեցություններից են՝

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

Մելատոնինը պետք է զգուշությամբ օգտագործվի հակաբեղմնավորիչ դեղերի և Ֆլուվոքամինի հետ, քանի որ դրանք բարձրացնում են արյան մեջ Մելատոնինի մակարդակը և կարող են ուժեղացնել վերջինիս քնկոտություն (սեդացիա) առաջացնելու ունակությունը:

Նույն նպատակով, Մելատոնինը պետք է զգուշությամբ օգտագործվի նաև այս տեսակ դեղերի հետ՝

  • Զոլպիդեմ
  • Ալպրազոլամ
  • Կլոնազեպամ
  • Դիազեպամ
  • Զալեպոն:

Մելատոնինը պետք է զգուշությամբ օգտագործվի նաև այս տեսակ դեղերի հետ, քանի որ նման զուգակցմամբ բարձրանում է արյունահոսության և արյունազեղումների ռիսկը`


Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղի կանանց մոտ Մելատոնինի օգտագործման անվտանգության և արդյունավետության վերաբերյալ բավարար տվյալներ չկան:
  • Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Մելատոնինն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում խուսափել Մելատոնինից:

Դեղաչափեր

  • Քնկոտություն, քուն-արթուն վիճակ ցիկլի խանգարումներ՝ օրական 0,3 մգ-ից մինչև 5 մգ, խմելու ձևով, քնելուց առաջ:
  • Միգրենային գլխացավեր` օրական 3 մգ-ից մինչև 10 մգ, խմելու ձևով, քնելուց առաջ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր, պատիճներ, ծամելի մաստակներ, ենթալեզվային հաբեր և հեղուկներ՝ 1 մգ, 3 մգ, 5 մգ և 10 մգ դեղաչափերով:

Պահպանում

  • Մելատոնինը սովորաբար պահպանում է սենյակային ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Մելատոնինը սննդային հավելում է, որն օգտագործվում է անքնության կարճատև բուժման մեջ:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2020 վերանայվել է՝ 16-05-2020

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: