Ընդհանուր նկարագրություն
Մետոպրոլոլը բետա պաշարիչ է (բետա ադրեներգիկ պաշարող նյութ կամ կարճ՝ բետա-բլոկեր).
Բետա-բլոկերները կանխում են նորեպինեֆրին և էպինեֆրինը (ադրենալին) նյարդահաղորդիչների կապվելը նյարդերի բետա ընկալիչների (ռեցեպտորների) հետ: Նյարդահաղորդիչները կամ նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնք ապահովում են տարբեր նյարդերի միջև սինապսային հաղորդականությունը:
Պաշարելով նորէպինեֆրինի և էպինեֆրինի ազդեցությունը սիրտ և արյունատար անոթներ հասնող նյարդերի վրա՝ բետա-բլոկերները նվազեցնում են սրտազարկի հաճախականությունը (բացասական քրոնոտրոպ ազդեցություն) և սրտի կծկման ուժը (բացասական ինոտրոպ ազդեցություն) և նվազեցնում արյան ճնշումը՝ թուլացնելով և լայնացնելով արյունատար անոթները, սակայն նաև կարող են կծկել օդատար ուղիները (բրոնխները) շրջապատող մկանները և նեղացնել դրանք։
Կրծքահեղձուկ (ստենոկարդիա) առաջանում է, երբ սրտամկանի թթվածնի կարիքը գերազանցում է թթվածին տեղափոխող արյան մատակարարմանը: Դանդաղեցնելով սրտազարկը և նվազեցնելով սրտի մկանների կծկման ուժը, Բիսոպրոլոլը նվազեցնում է սրտի աշխատանքը և սրտի պահանջարկը թթվածնի նկատմամբ:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Lopressor, Toprol XL
Օրինակներ
Բետա-բլոկերների այլ օրինակներից են՝
- Պրոպրանոլոլ (Ինդերալ)
- Ատենոլոլ (Տենորմին)
- Տիմոլոլ (Բլոկադրեն)
- Բիսոպրոլոլ (Զեբետա) և այլն:
Ցուցումներ
Մետոպրոլոլ կարող է նշանակվել հետևյալ հիվանդությունների և վիճակների բուժման համար՝
- բարձր արյան ճնշմում (հիպերտենզիա)
- սրտային ցավ (կրծքահեղձուկ)
- կանգային սրտային անբավարարություն
- հիպերթիրեոիդիզմ (թիրեոտոքսիկոզ) կամ գերակտիվ վահանաձև գեղձ
- սրտի ռիթմի խանգարումներ, որոնք ուղեկցվում են արագացած սրտազարկով (տախիառիթմիաներ)
- որոշ նյարդաբանական վիճակներ:
Մետոպրոլոլը նաև կարող է նշանակվել միգրենային գլխացավերը կանխարգելելու համար:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
Մետոպրոլոլն ընդհանուր առամբ լավ է հանդուրժվում: Կողմնակի ազդեցությունները ներառում են՝
- որովայնային կծկանքներ
- փորլուծություն
- փորկապություն
- հոգնածություն
- անքնություն
- ստամոքսի խանգարում
- սրտխառնոց
- դեպրեսիա
- երազատեսություն
- հիշողության կորուստ
- ջերմություն
- իմպոտենցիա
- գլխապտույտ
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- վարժանքների նկատմամբ դիմադրողականության նվազեցում
- արյան տրիգլիցերիդների բարձրացնում
- բրոնխոսպազմ
- սառը վերջույթներ
- կոկորդացավ
- շնչարգելություն և հևոց կամ խզզոցներ:
Հնարավոր լուրջ կողմնակի ազդեցություններից են՝
- դանդաղ սրտի ռիթմ (բրադիկարդիա)
- Ռեյնոյի ֆենոմեն
- հեպատիտ
- բարձրացրած ինսուլինակայունություն:
Մետոպրոլոլը կարող է ասթմայով, քրոնիկ բրոնխիտով կամ էմֆիզեմայով պացիենտների մոտ վատթարացնել դժվարաշնչությունը:
Նախազգուշացումներ
- Դանդաղ սրտի ռիթմերով (բրադիկարդիա) և սրտի բլոկադաներով (սրտի էլեկտրական հաղորդչականության խանգարումներ) հիվանդների մոտ Մետոպրոլոլը կարող է առաջացնել վտանգավոր դանդաղասրտություն և նույնիսկ շոկ: Մետոպրոլոլը նվազեցնում է սրտամկանների կծկման ուժը և կարող է խորացնել սրտային անբավարարության ախտանիշները: Սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների մոտ Մետոպրոլոլի կտրուկ դադարեցումը կարող է հանկարծակի վատթարավնել կրծքահեղձուկը և երբեմն արագացնել սրտամկանի ինֆարկտի զարգացումը: Եթե անհրաժեշտ է դադարեցնել Մետոպրոլոլը, դրա դեղաչափը պետք է կրճատել աստիճանաբար՝ մի քանի շաբաթվա ընթացքում:
- Ոչ սրտային վիրահատության ենթարկվող հիվանդների մոտ երկարատև արձակման Մետոպրոլոլի բարձր դեղաչափերով բուժման մեկնարկը կապված է բրադիկարդիայի (դանդաղ սրտազարկ), հիպոտենզիայի (ցածր արյան ճնշում), ինսուլտի և մահվան հետ: Այնուամենայնիվ, Մետոպրոլոլով երկարատև բուժումը չի կարելի լռելայն դադարեցնել մինչև խոշոր վիրահատությունը: Սրտի` ռեֆլեքտոր ադրեներգիկ գրգռիչներին արձագանքելու անկարողությունը կարող է մեծացնել ընդհանուր անզգայացման և վիրահատության ռիսկերը:
Փոխազդեցություններ
- Կալցիումական անցուղիների պաշարիչները և Դիգոքսինը (Լանոքսին) կարող են իջեցնել արյան ճնշումը և սրտազարկերի հաճախականությունը մինչև վտանգավոր մակարդակի, երբ նշանակվեն Մետոպրոլոլի հետ միասին:
- Մետոպրոլոլը կարող է քողարկել ցածր արյան շաքարի (հիպոգլիկեմիա) վաղ նախազգուշացնող ախտանիշները և պետք է զգուշությամբ օգտագործվի շաքարային դիաբետի դեմ բուժում ստացող հիվանդների մոտ:
- Ֆլուոքսետինը (Պրոզակ) կարող է բարձրացնել արյան մեջ Մետոպրոլոլի մակարդակը՝ նվազեցնելով վերջինիս քայքայումը և մեծացնելով Մետոպրոլոլի կողմնակի ազդեցությունները:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիության ընթացքում Մետոպրոլոլի անվտանգ օգտագործումը չի հաստատվել:
- Մետոպրոլոլի փոքր քանակներն արտազատվում են կրծքի կաթում և կարող են պոտենցիալ անբարենպաստ հետևանքներ առաջացնել նորածնի մոտ:
Դեղաչափեր
- Մետոպրոլոլը պետք է ընդունվի ուտելուց առաջ կամ քնելուց առաջ:
- Բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) բուժման դեղաչափն օրական 100-450 մգ է՝ բաժանված մեկ կամ չափաբաժինների:
- Կրծքահեղձուկը (ստենոկարդիա) բուժվում է օրական 100-400 մգ դեղաչափով՝ բաժանված երկու չափաբաժինների:
- Սրտամկանի ինֆարկտը բուժվում է երեք 5 մգ-ոց ներարկումներով, որոնք տրվում են 2 րոպե ընդմիջումով, որին հաջորդում է 50 մգ բերանային (օրալ) Մետոպրոլոլ՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ՝ 48 ժամվա ընթացքում: 48 ժամ հետո հիվանդները պետք է ընդունեն 100 մգ բերանային (օրալ) Մետոպրոլոլ՝ օրական երկու անգամ, առնվազն 3 ամիս:
- Սրտային անբավարարության դեպքում դեղաչափը սկզբնական շրջանում կազմում է 25 մգ/օր: Այնուհետև դեղաչափն ավելացվում է յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ՝ բերանային (օրալ) օրական 200 մգ թիրախային դեղաչափին հասնելու համար:
- Թերակտիվ վահանաձև գեղձը (hիպերթիրեոզ) բուժվում է 25-ից 30 մգ բերանային (օրալ) Մետոպրոլոլով՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ:
Ամփոփում
Մետոպրոլոլը բետա-ադրեներգիկ պաշարիչ դեղամիջոց է, որն արգելափակում է սիմպատիկ նյարդային համակարգի գործողությունը (ավտոմատ նյարդային համակարգի մի մասը): Մետոպրոլոլը նշանակվում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), սրտային ցավի (կրծքահեղձուկ), սրտի ռիթմի խանգարումների և որոշ նյարդաբանական հիվանդությունների բուժման համար: Կողմնակի ազդեցությունները ներառում են ջերմություն, իմպոտենցիա, կոկորդի ցավ, սրտխառնոց, դեպրեսիա, անքնություն, փորկապություն, հիշողության կորուստ և արյան բարձր ճնշում:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024