Ընդհանուր նկարագրություն

Նապրոքսենը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է, որը նշանակվում է թույլից մինչև չափավոր ցավերի, բորբոքման և ջերմության բարձրացման ժամանակ:

Նապրոքսենը պատկանում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԲԴ) դասին:

ՈՍՀԲԴ լայնորեն օգտագործվում են թույլից մինչև չափավոր ցավերի, ջերմության բարձրացման և բորբոքման ժամանակ: Դրանք ազդում են՝ նվազեցնելով ցավի, ջերմության բարձրացման և բորբոքման համար պատասխանատու պրոստոգլանդինների մակարդակը: Նապրոքսենն արգելակում է այն ֆերմենտը (ցիկլոօքսիգենազա), որի մասնակցությամբ արտադրվում են պրոստոգլանդինները, որի արդյունքում վերջիններիս մակարդակը նվազում է, իսկ բորբոքումը, ցավը և բարձր ջերմությունը՝ մեղմանում:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Նապրոքսենը հաստատել է 1991թ.:

Բրենդային անվանումներ՝ Anaprox, Naprelan, Naprosyn, Aleve, Mediproxen

Օրինակներ

ՈՍՀԲԴ խմբի այլ դեղերից են՝

Ցուցումներ

Նապրոքսենն օգտագործվում է թույլից մինչև չափավոր ցավերի, բորբոքման և ջերմության բարձրացման ժամանակ:

Կողմնակի ազդեցություններ

Նապրոքսնի ամենահաճախ առաջացարած կողմնակի ազդեցություններից են՝

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

Նապրոքսենը կապված է որոշ կասկածելի կամ հավանական փոխազդեցությունների հետ, որոնք փոփոխում են այլ դեղերի ազդեցությունը: Ձեզ է ներկայացվում ամենատարածված կասկածելի փոխազդեցության օրինակներից մի քանիսը:

  • Նապրոքսենը կարող է բարձրացնել արյան մեջ Լիթիումի մակարդակը՝ կրճատելով երիկամներով այս միներալի դուրսբերման արագությունը, որի պատճառով կարող է բարձրանալ Լիթիումի թունավոր ազդեցությունը:
  • Նապրոքսենը կարող է թուլացնել բարձր արյան ճնշման բուժման դեղերի հակահիպերտենզիվ (ճնշումը նվազենող) ազեդեցությունը: Նման փոխազդեցության մեջ կարող է դեր խաղալ արյան ճնշման կարգավորման մեջ մասնակցող պրոստոգլանդինների քչացումը:
  • Մեթտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների (օրինակ՝ Գենտամիցին) հետ զուգակցնելիս դրանց մակարդակն արյան մեջ կարող է բարձրանալ, ըստ երևույթին օրգանիզմից հեռացումը դանդաղելու պատճառով: Ուստի, նշված դեղերի հետ միաժամանակ Նապրոքսեն ընդունելիս կարող են սաստկանալ Մեթտրեքսատի կամ ամինոգլիկոզիդների հետ կապված կողմնակի ազդեցությունները:
  • Հակամակարդիչներ, օրինակ՝ Վարֆարին ստացող անձինք պետք է զերծ մնան Նապրոքսեն ընդունելուց, քանի որ վերջինս նույնպես «ջրիկացնում է» արյունը, և լրացուցիչ հակամակարդիչ ազդեցությունը կարող է բերել արյունահոսությունների:
  • Արգելակելով պրոստոգլանդինները, Նապրոքսենը ուժեղացնում է Ցիկլոսպորինի բացասական ազդեցությունը երիկամների գործունեության վրա և թուլացնում Ֆուրոսեմիդի և թիազիդային միզամուղների բուժական ազդեցությունը:
  • Նապրոքսեն չի կարելի ընդունել այն մարդկանց, ովքեր ունեն Ասպիրինի կամ մեկ այլ ՈՍՀԲԴ նկատմամբ ասթմայի նոպայի, եղնջացանի կամ մեկ այլ ալերգիկ ռեակցիայի պատմություն:
  • Ասպիրինի հետ զուգակցելիս բարձրանում է նաև ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոցի առաջացման ռիսկը:
  • Նույն կերպ, ստամոքսի խոցի հավանականությունը բարձրանում է, երբ Նապրոքսեն կամ այլ ՈՍՀԲԴ ընդունող մարդիկ օգտագործում են ավելի շատ, քան օրական երեք չափաբաժին ալկոհոլային խմիչքներ:

Հղիություն և կրծքով կերակրում

  • ՈՍՀԲԴ կարող են հղիության 3-րդ եռամսյակում առաջացնել պղտի բնածին արատ, որը կոչվում է զարկերակային ծորան (ductus arteriosus, նախկինում՝ Բոտալյան ծորան): Ուստի, ուշ հղիության շրջանում ՈՍՀԲԴ-ից պետք է հրաժարվել:
  • Նապրոքսենի փոքր քանակություն արտազատվում է կրծքի կաթ: Այս դեղի խտությունը կրծքի կաթում փոքր է, ուստի կրծքով կերակրող մայրերի կողմից դեղի ընդունումը նորածնի համար հավանաբար վնասակար չէ:

Դեղաչափեր

  • Նապրոքսենը պետք է ընդունել սննդի հետ միաժամանակ, որպեսզի կրճատվի «ստամոքսի խանգարման» ռիսկը (դիսպեպսիա):
  • Չափահասների համար որպես ցավազրկող Նապրոքսենի ստանդարտ հաբերի սովորական դեղաչափն է 250 մգ 6-8 ժամը մեկ անգամ կամ 500 մգ օրական երկու անգամ: Կառավարվող ազատվող հաբերի դեղաչափն է՝ 750-1000 մգ օրական մեկ անգամ:
  • Ռևմատոիդ արթրիտի, օստեոարթրիտի կամ անկիլացնող սպոնդիլիտի (Բեխտերևի հիվանդություն) ժամանակ Նապրոքսենի դեղաչափն է 500-1000 մգ 12 ժամը մեկ:
  • Ցավոտ դաշտանի (դիսմենորեա) ժամանակ Նապրոքսենը նշանակվում է սկզբնական 500 մգ-ից հետո 250 մգ ամեն 6-8 ժամը մեկ:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր (հետաձգված ազատման)` 25, 50 և 75 մգ:
  • Հաբ (անհապաղ ազատման)՝ 50 մգ:
  • Հաբ (երկարատև ազատման)` 100 մգ:
  • Պատիճ՝ 25 մգ:
  • Խմելու (օրալ) լուծույթ՝ 50 մգ:

Պահպանում

Նապրոքսենը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30°C):

Ամփոփում

Նապրոքսենը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի դասին (ՈՍՀԲԴ) պատկանող դեղ է, որը նշանակվում է թույլից մինչև չափավոր ցավերի, բորբոքման և ջերմության բարձրացման ժամանակ:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին