Դեղեր և հավելումներ

Պրեդնիզոլոն

Ընդհանուր նկարագրություն

Պրեդնիզոլոնը ակտիվ բաղադրիչ է, որը պատկանում է «կորտիկոստերոիդներ» կոչվող դեղերի խմբին։

Պրենիզոլոնը կորտիզոլի սինթետիկ տարբերակն է: Կորտիզոլը կորտիկոստերոիդներից մեկն է՝ բնական ակտիվ նյութեր, որոնք արտադրվում են երիկամների վրա «նստած» մակերիկամների կողմից և ունեն հզոր հակաբորբոքային ազդեցություն կամ ճնշում են ձեր իմունային համակարգը: Կորտիկոստերոիդների այս ունակությունն օգտագործվում է բազմաթիվ բորբոքային հիվանդությունների բուժան մեջ, օրինակ՝ հոդաբորբեր, կոլիտներ, ասթմա, բրոնխիտներ, որոշ մաշակային ցաներ, քթի և աչքերի ալերգիկ կամ բորբոքային վիճակներ և այլն:

Պրեդնիզոլոնը մուտք է գործում բորբոքում առաջացնող բջիջներ և արգելափակում բորբոքային ռեակցիաները՝ այսպիսով մեղմացնելով հիվանդությունների ախտանիշները (բայց վերջնականապես չի բուժում դրանք)։

Գոյություն ունեն կորտիկոստերոիդների բազմաթիվ պատրաստուկներ, որոնք արտադրվում են որպես հաբեր, պատիճներ, հեղուկներ, տեղային կրեմներ և գելեր, աչքի կաթիլներ, ինչպես նաև ներարկման և ներերակային լուծույթներ:

Ամերիկյան FDA կազմակերպությունը Պրեդնիզոլոնը հաստատել է դեռևս 1955թ. հունիսին:

Բրենդային անվանումներ՝ Flo-Pred, Pediapred, Orapred, Orapred ODT

Ցուցումներ

Պրեդնիզոլոնն օգտագործվում է բազմաթիվ տարբեր վիճակների բուժման մեջ, այդ թվում՝

Այն օգնում է, որպեսզի ձեր օրգանիզմում մեղմանա բորբոքումը։

Բորբոքման ախտանիշները կարող են ներառել ձեր մարմնի որևէ շրջանի այտուցը, կարմրությունը, ցավը, լարվածությունը կամ քորը։

Կողմնակի ազդեցություններ

Պրեդնիզոլոնը օգնում է մարդկանց մեծ մասին, սակայն որոշ մարդիկ կարող են զգալ նաև կողմնակի ազդեցություններ։

Ընդհանուր առմամբ, Պրեդնիզոլոնի կողմնակի ազդեցությունների ռիսկը փոքրանում է, եթե դուք ընդունում եք այն կարճ ժամանակի ընթացքում։ Հակառակ դեպքում, ռիսկը բարձրանում է, եթե դուք ընդունում եք Պրեդնիզոլոնի բարձր դեղաչափեր երկար ժամանակի ընթացքում։

Պրեդնիզոլոնի կողմնակի ազդեցությունները, հատկապես բարձր դեղաչափերով երկարատև ընդունման դեպքում, կարող են ներառել՝

Պրեդնիզոլոնի ավելի հազվադեպ առաջացող կողմնակի ազդեցություններն են՝

Որոշ կողմնակի ազդեցություններ կարող են հայտնաբերվել միայն բժշկի կողմից։ Եթե դուք Պրեդնիզոլոն ընդունում եք երկար ժամանակ, կարևոր է, որպեսզի կանոնավոր կերպով այցելեք ձեր բժշկին և անցնեք հերթական ստուգումը։

Առանց հետաձգելու կապ հաստատեք բժշկի հետ կամ այցելեք մոտակա հիվանդանոցի անհետաձգելի բաժանմունք, եթե զգում եք հետևյալ լուրջ կողմնակի ազդեցություններից մեկնումեկը՝

Շատ կարևոր է, որ Պրեդնիզոլոնն ընդունեք այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։ Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ցանկանում եք նվազեցնել դեղաչափը կամ դադարեցնել ընդունելը։

Պրեդնիզոլոնի ընդունման կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել լուրջ կամ վտանգավոր կողմնակի ազդեցություններ։

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Ռիֆամպինը նվազեցնում է արյան մեջ Պրեդնիզոլոնի մակարդակները՝ խթանելով դեղի քայքայումը լյարդում: Ուստի, բուժական անհաջողության չմատնվելու համար անհրաժեշտ է բարձրացնել Պրեդնիզոլոնի դեղաչափը:
  • Կորտիկոստերոիդնեը Վարֆարինով բուժման վրա թողնում են տարբեր ազդեցություններ: Ուստի կորտիկոստերոիդները հակամակարդիչների հետ զուգակցելիս անհրաժեշտ է ուշադիր հետևել արյան մակարդելիության ցուցանիշներին:
  • Էստրոգենները կարող են բարձրացնել արյան մեջ Պրեդնիզոլոնի մակարդակը, քանի որ դանդաղեցնում են վերջինիս քայքայումը: Երբ էստրոգենները օգտագործվում են Պրեդնիզոլոնի հետ միասին, անհրաժեշտ է հետևել վերջինիս կողմնակի ազդեցություններին:
  • Ստերոիդները բարձրացնում են արյան շաքարի (գլյուկոզ) մակարդակը, հետևաբար, նվազեցնում դիաբետը բուժելիս նշանակվող դեղերի արդյունավետությունը:
  • Ասպիրինի կամ մեկ այլ ոչ ստերիոդ հակաբորբոքային դեղի (ՈՍՀԲԴ) հետ զուգակցելիս բարձրանում է ստամոքս-աղիքային կողմնակի ազդեցությունները:
  • Կորտիկոստերոիդների զուգակցումը կալիում-հեռացնող դեղերի հետ (օրինակ՝ միզամուղներ) բարձրանու է ցածր արյան կալիումի (հիպոկալեմիա) ռիսկը:
  • Պատվաստանյութերը երկարատև ժամանակ կորտիկոստերոիդներ ստացող անձանց մոտ դառնում են ավելի պակաս արդյունավետ, քանի որ վերջիններս ճնշում են իմունային համակարգը: Կորտիկոստերոիդները կարող են պայմաններ ստեղծել նաև կենդանի պատվաստանյութերում առկա օրգանիզմներին, որ բազմանան:

Դեղաչափեր

Պրեդնիզոլոնի դեղաչափի պահանջակը տարբեր անձանց համար տարբեր է և կախված է բուժման ենթակա հիվանդությունից: Սովորական սկզբնական դեղաչափը, հիվանդությունից կապված, տատանում է օրաիան 5-ից մինչև 60 մգ սահմաններում: Դեղաչափը սովորաբար հարմարեցվում է հիվանդի ընդհանուր վիճակին և ստացված ազդեցությանը: Ընդհանուր առմամբ, նշանակվում են նվազագույն հնարավոր արդյունավետ դեղաչափեր: Օրվա ընթացքում բազմակի անգամ տրվելիս կորտիկոստերոիդների արդյունավետությունը աճում է, սակայն աճում է նաև տոքսիկությունը՝ համեմատած յուրաքանչյուր հաջորդ օրվա առավոտյան տրվող ռեժիմին: Պրեդնիզոլոնը պետք է ընդունել սննդի հետ, որը թույլ է տալիս մեղմացնել ստամոքսի և աղիների գրգռումը:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր՝ 5 մգ:
  • Հաբեր (մանրացվող)՝ 10, 15 և 30 մգ:
  • Օշարակ կամ կախույթ (սուսպենզիա)՝ 5, 10, 15, 20 կամ 25 մգ/5 մլ (թեյի գդալ):

Պահպանում

  • Պահպանել 15-30°C սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Պետք է խուսափել սառեցնելուց:

Պրեդնիզոլոնը ակտիվ բաղադրիչի անվանումն է։ Շուկայում այն մատչելի է տարբեր բրենդային անվանումներով, որոնք ունեն տարբեր՝

  • անվանումներ
  • արտաքին տեսք (չափս, ձև կամ գույն)
  • դեղաձև (հաբ, հեղուկ, աչքի կաթիլներ և մոմիկներ)։

Անկախ նրանից, թե բրենդային որ դեղն է ձեր նշանակվել, պրեդնիզոլոնն ազդում է նույն ձևով։

Ամփոփում

Պրեդնիզոլոնը կորտիկոստերոիդ է, որը նշանակվում է բորբոքումն արագ ճնշելու համար՝ բորբոքային և ալերգիկ վիճակները բուժելիս (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, եղնջացան, դերմատիտներ և այլն):

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2020 վերանայվել է՝ 02-06-2020

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: