Դեղեր և հավելումներ

Պրոպրանոլոլ

Ընդհանուր նկարագրություն

​Պրոպրանոլոլը բետա-պաշարիչ դեղ է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման, որոշ առիթմիաների, թիրեոտոքսիկոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժման մեջ:​​

Պրոպրանոլոլը բետա-ադրեներգիկ պաշարող (արգելակող) նյութ է, որը չեզոքացնում է ադրեներգիկ նեյրոմեդիատորների ազդեցությունը:

Նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնք արտադրվում և ազատվում են նյարդերի կողմից, որ ապահովեն դրանց միջև հաղորդակցությունը: Առաջանալով մի նյարդային բջջի (նեյրոցիտ) վերջավորությունում, նեյրոմեդիատորները երկու բջջիներն իրար միացնող սինապտիկ ճեղքով տեղաշարժվում են դեպի հարևան բջջի ընկալիչ՝ կպչելով և առաջացնելով այդ ընկալիչի կողմից հարուցված բջջային փոփոխություն: Նորէպինեֆրինը նեյրոմեդիատորներից մեկն է, որն ապահովում է սիմպաթիկ նյարդային համակարգում նեյրոհաղորդականությունը: Պրոպրանոլոլն արգելակում է սիմպաթիկ համակարգը՝ պաշարելով սիմպաթիկ նյարդերի «բետա» անվանումը ստացած ընկալիչները: Սիմպաթիկ համակարգը պատասխանատու է սրտազարկի հաճախականության համար, ուստի, ընկճելով այս նյարդերի գործունեությունը, Պրոպրանոլոլը նվազեցնում է սրտի կծկումների հաճախականությունը և դառնում է օգտակար՝ սրտի ախտաբանական հաճախացած ռիթմի բուժման մեջ:

Պրոպրանոլոլը նաև թուլացնում է սրտամկանի կծկման ուժը և, հետևաբար, նվազեցնում արյան ճնշումը: Իջեցնելով սրտի կծումների հաճախականությունը և թուլացնելով այդ կծկման ուժը, Պրոպրանոլոլը, փաստորեն, նվազեցնում է թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջը: Սրտային ծագման ցավը՝ կրծքահեղձուկը (ստենոկարդիա) առաջանում է, երբ թթվածնի նկատմամբ սրտամկանի պահանջարկը գերակշռում է թթվածնի մատակարարմանը, ուստի, Պրոպրանոլոլը, նվազեցնելով թթվածնի պահանջարկը, օգտակար է դառնում սրտածին ցավը բուժելիս:

Ամերիկյան FDA կազմակերպությունը հաստատել է Պրոպրանոլոլը դեռևս 1967թ. նոյեմբերին:

Բրենդային անվանումներ՝ Hemangeol, Inderal, Inderal XL, Inderal LA, Innopran XL

Ցուցումներ

Կողմնակի ազդեցություններ

Պրոպրանոլոլի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

Պրոպրանոլոլը կարող է վատթարացնել ասթմայով, քրոնիկ բրոնխիտով կամ էմֆիզեմայով պացիենտների մոտ դժվարաշնչությունը: Արդեն առկա դանդաղ սրտի ռիթմով (բրադիկարդիա) և սրտի պաշարումներով (սրտի հաղորդականության խանգարումներ) պացիենտների մոտ Պրոպրանոլոլը կարող է վտանգավոր չափի դանդաղեցնել սրտի ռիթմը՝ հասցնելով անգամ շոկի: Պրոպրանոլոլը թուլացնում է սրտամկանի կծկման ուժը և կարող է խորացնել սրտային անբավարարության ախտանիշները:

Պսակային զարկերակների հիվանդությամբ պացիենտների մոտ Պրոպրանոլոլի ընդունման կտրուկ ընդհատումը կարող է վատթարացնել կրծքահեղձուկի ընթացքը, երբեմն՝ նաև առաջացնել սրտամկանի ինֆարկտ: Եթե առաջացել է Պրոպրանոլոլի բուժումը դադարեցնելու անհրաժեշտություն, ապա այն պետք է իրականացնել աստիճանաբար՝ մի քանի շաբաթվա ընթացքում դաղաչափը նվազեցնելու ճանապարհով:

Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ

  • Պրոպրանոլոլի հետ միաժամանակ օգտագործվող կալցիումական անցուղիների պաշարիչները և Դիգոքսինը կարող են վտանգավոր մակարդակների նվազեցնել արյան ճնշումը և սրտազարկի հաճախականությունը:
  • Պրոպրանոլոլը կարող է քողարկել ցածր արյան գլյուկոզի (հիպոգլիկեմիայի) վաղ նախազգուշացնող ախտանիշները գլյուկոզի մակարդակը կարգավորող դեղեր ընդունող դիաբետով հիվանդների մոտ:
  • Պրոպրանոլոլը նվազեցնում է Թիորիդազինի նյութափոխանակությունը՝ բարձրացնելով վերջինիս մակարդակն օրգանիզմում և սրտի առիթմիայի ռիսկը:

Հղիություն և կրծքով կերակրում

Հղիության ընթացքում օգտագործման անվտանգությունը հաստատված չէ: Կան զեկուցված դեպքեր հղության ընթացքում Պրոպրանոլոլի ընդունման ժամանակ նորածնի մոտ աճի դանդաղման վերաբերյալ: Ծննդաբերության ժամանակ Պրոպրանոլոլ ընդունած հղիներից ծնված նորածինների մոտ գրանցվում է սրտի հաճախականության դանդաղեցում, հիպոգլիկեմի և (կամ) շնչառության ընկճում:

Պրոպրանոլոլն արտազատվում է կրծքի կաթի մեջ, ուստի կրծքով կերակրող մայրերը պետք է այս դեղից խուսափեն կամ օգտագործեն զգուշությամբ:

Դեղաչափեր

  • Բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) բուժման համար Պրոպրանոլոլի կարճ ազդող դեղաձևերի խորհուրդ տրվող դեղաչափն է 80-240 մգ՝ օրական երկու անգամ: Առավելագույն դեղաչափն օրական 640 մգ է: Երկար ազդող դեղաձևերի սովորական դեղաչափն օրական 80-160 մգ է:
  • Ետկրծոսկրային ցավերի բուժման համար Պրոպրանոլոլի կարճ ազդող դեղաձևերի խորհուրդ տրվող դեղաչափն օրական 80-320 մգ է, իսկ երկար ազդող դեղաձևերինը՝ 80-160 մգ:
  • Անկանոն սրտի ռիթմի բուժման սովորական դեղաչափը կարճ ազդող դեղաձևերի համար 10-30 մգ է՝ օրական 3-4 անգամ:
  • Միգրենի կանխարգելման համար խորհւորդ տրվող դեղաչափն օրական 80-240 մգ է:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր` 10, 20, 40, 60 և 80 մգ:
  • Պատիճներ`60, 80, 120 և 160 մգ:
  • Խմելու հեղուկ՝ 20 մգ/5 մլ (մեկ թելի գդալ):
  • Ներարկման լուծույթ՝ 1 մգ/մլ:

Պահպանում

Հաբերը և պատիճները պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (15-30°C), փակ տուփում:

Ամփոփում

Պրոպրանոլոլը բետա պաշարիչների խմբի դեղ է, որը նշանակվում է բարձր արյան ճնշման, կրծքահեղձուկի (ստենոկարդիա), որոշ սրտի ռիթմի խանգարումներ, միգրենային գլխացավի կանխարգլում, տրեմորի (դող) որոշ տեսակներ:

Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2020 վերանայվել է՝ 09-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: