Skip to main content

Վալսարտան - ԱԸՊ

Ընդհանուր նկարագրություն

Վալսարտանը բերանային (օրալ) դեղամիջոց է, որը պատկանում է անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների (ԱԸՊ-ներ) կոչվող դեղերի դասին:

Անգիոտենզինը, որը ձևավորվում է արյան մեջ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) ազդեցությամբ, հզոր քիմիական նյութ է, որը միանում է բազմաթիվ հյուսվածքներում առկա, հիմնականում՝ արյունատար անոթների հարթ մկանային բջիջներում հայտնաբերված անգիոտենզինային ընկալիչներին:

Անգիոտենզինի միացումն ընկալիչներին հանգեցնում է մկանային բջիջների կծկման և արյունատար անոթների նեղացման (վազոկոնստրուկցիա), ինչը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման (հիպերտենզիա): Վալսարտանը պաշարում է անգիոտենզինային ընկալիչը՝ թուլացնելով մկանային բջիջները և լայնացնելով արյունատար անոթները՝ դրանով իսկ նվազեցնելով արյան ճնշումը:

Վալսարտանը հաստատվել է ամերիկյան FDA կազմակերպության կողմից 1996-ի դեկտեմբերին:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Diovan

Օրինակներ

Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչների այլ օրինակներից են՝

  • Իրբեսարտան (Ավապրո)
  • Լոզարտան (Կոզաար)
  • Կանդեսարտան (Ատականդ)։

Ցուցումներ

  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • կանգային սրտային անբավարարություն

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Valsartan is generally well-tolerated. The most common side effects are:

Վալսարտանն ընդհանուր առմամբ լավ է հանդուրժվում: Ամենահաճախ հանդիպող կողմնակի ազեցություններից են՝

  • գլխացավ
  • գլխապտույտ
  • հոգնածություն
  • որովայնային ցավ
  • հազ
  • փորլուծություն
  • սրտխառնոց:

Այլ կարևոր կողմնակի ազդեցություններից են՝

  • հիպերկալեմիա
  • իմպոտենցիա
  • երիկամային գործառույթի նվազեցում
  • ալերգիկ ռեակցիաներ:

Խիստ հազվադեպ նաև զեկուցվել են ռաբդոմիելոզի (մկանային հյուսվածքի բորբոքում և քայքայում) և անոթային այտուցի դեպքեր (ըմպան-կոկորդի փափուկ հյուսվածքների այտուց):

Փոխազդեցություններ

  • Վալսարտանը կարող է բարձրացնել արյան մեջ կալիումի մակարդակը (հիպերկալեմիա), ինչը կարող է հանգեցնել սրտային լուրջ խնդիրների (առիթմիա): Հետևաբար, կալիումը բարձրացնող այլ դեղամիջոցների կամ նյութերի միաժամանակյա օգտագործումը, ինչպիսիք են կալիում խնայող միզամուղները (օրինակ՝ Սպիրոնոլակտոն (Ալդակտոն)), Տրիամտերեն և Ամիլորիդ), կալիումի հավելումներ կամ կալիում պարունակող աղի փոխարինիչներ, կարող են հանգեցնել շիճուկի կալիումի վտանգավոր բարձրացման և սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ կարող է բարձրացնել շիճուկի կերատինինը՝ արյան թեստ, որը նշանակվում է երիկամների գործառույթը գնահատելիս:
  • Վալսարտանի կամ այլ ԱԸՊ-ների համակցումը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ-ներ) հետ տարեց հիվանդների մոտ, ովքեր ունեն հեղուկի պակաս (ներառյալ միզամուղային բուժում ստացող) կամ երիկամների անբավարար գործառույթ ունեցող հիվանդների մոտ, կարող է հանգեցնել երիկամների գործառույթի կրճատման, այդ թվում՝ երիկամային անբավարարության: Այս ազդեցությունները սովորաբար շրջելի են:
  • Զեկուցվել է, որ Վալսարտանի հակահիպերտոնիկ ազդեցությունը կարող է նվազեցվել Ասպիրինով և այլ ՈՍՀԲԴ-ներով, ինչպիսիք են Իբուպրոֆենը, Նապրոքսեն նատրիումը կամ Ինդոմեթացինը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Երբ օգտագործվում են հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում, ԱԸՊ-ները կարող են պատճառել պտղի վնասում և նույնիսկ մահ: Վալսարտան չպետք է օգտագործվի հղիության ընթացքում, իսկ հղիության հայտնաբերումից անմիջապես հետո դեղամիջոցի ընդունումը պետք է դադարեցվի:
  • Հայտնի չէ, թե արդյոք Վալսարտանն արտազատվում է կնոջ կրծքի կաթում, սակայն դեղամիջոցն արտազատվում է առնետի կաթի մեջ:

Դեղաչափեր

  • Բարձր արյան ճնշում (հիպերտենիզա) ունեցող չափահասների համար Վալսարտանի սովորական դեղաչափն օրական 80-ից 160 մգ է:
  • Առավելագույն դեղաչափն օրական 320 մգ է: Արյան ճնշման առավելագույն նվազումը տեղի է ունենում 4 շաբաթվա ընթացքում:
  • Կանգային սրտային անբավարարության դեպքում սովորական դեղաչափն օրական 40 մգ է՝ երկու անգամից:
    • Դեղաչափերը կարող են ավելացվել մինչև 80-160 մգ օրական երկու անգամ:
    • Սրտամկանի ինֆարկտից հետո նախնական դեղաչափն օրական 20 մգ է:
    • Դեղաչափը կարող է ավելացվել մինչև 160 մգ օրական երկու անգամ, եթե հանդուրժվում է առանց կողմնակի ազդեցությունների:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Հաբեր և պատիճներ` 40, 80, 160 և 320մգ:

Պահպանում

Պատիճները պետք է պահվեն սենյակային ջերմաստիճանում՝ 15-25° միջակայքում:

Ամփոփում

Վալսարտանը ԱԸՊ դեղամիջոց է, որը նախատեսված է բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության բուժման համար: Վալսարտանը, ընդհանուր առմամբ, լավ է հանդուրժվում: Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են գլխացավը, գլխապտույտը, հոգնածությունը, որովայնի ցավը, հազը, փորլուծությունը և սրտխառնոցը: Մի՛ ընդունեք Վալսարտան հղիության ընթացքում՝ պտղի վնասման ռիսկի պատճառով: Կրծքով կերակրելու դեպքում օգտագործումից առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024