Դեղեր և հավելումներ
Վիտամին D

Ընդհանուր նկարագրություն
Վիտամին D-ն ոսկրերի աճի և զարգացման համար անհրաժեշտ վիտամին է: Վիտամին D-ն հայտնի է որպես էրգոկալցիֆերոլ (Վիտամին D2) և խոլեկալցիֆերոլ (Վիտամին D3):
Վիտամին D2 և D3 օրգանիզում տրոհվում են մինչև իրենց ակտիվ ձևը՝ կալցիտրոլ: Կալցիտրոլն ազդում է՝ խթանելով աղիներից կալցիումի և անօրգանական ֆոսֆորի՝ ֆոսֆատի ներծծումը դեպի արյան հուն։ Այն նաև կանխարգելում է երիկամներով կալցիում և ֆոսֆորի հեռացումը՝ օգնելով օրգանիզմում այս երկու միներալների բավարար մակարդակների ապահովմանը:
Բրենդային անվանումներ՝ Ergocalciferol (Vitamin D2), Cholecalciferol (Vitamin D3)
Ցուցումներ
Վիտամին D նշանակվում է հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝
- թերակտիվ հարվահանաձև գեղձ (հիպոպարաթիրեոիդիզմ)
- Վիտամին D-կայուն ռախիտ:
Առանց դեղատոմսի վաճառվող Վիտամին D-ի պատրաստուկները հաճախ օգտագործվում են արյան մեջ Վիտամին D-ի ցածր մակարդակի ժամանակ:
Կողմնակի ազդեցություններ
Վիտամին D-ի հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝
- սրտխառնոց
- փսխում
- փորկապություն
- քաշի կորուստ
- ընդհանուր թուլություն
- արյան բարձր կալցիում (հիպերկալցեմիա)։
Այլ դեղերի, հավելումների և սննդի հետ փոխազդեցություններ
- Միերալային յուղերի հետ միաժամանակ օգտագործելիս Վիտամին D-ի ներծծումը և բուժական օգուտները նվազում են:
- Վիտամին D ընդունող հիպոպարաթիրեոիդ ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն թիազիդային միզամուղներ (օրինակ՝ Հիդրոքլորթիազիդ և Քլորթալիդոն), քանի որ վերջիններս կարող են բարձրացնել արյան կալցիումի մակարդակը:
Հղիություն և կրծքով կերակրում
- Հղիների շրջանում Վիտամին D-ի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ համարժեք տվյալներ չկան:
- Վիտամին D-ն մուտք է գործում կրծքի կաթ, ուստի կրծքով կերակրելու ընթացքում այս հավելումն օգտագործելու հարցը և ռիսկերը պետք է քննարկել բժշկի հետ:
Դեղաչափեր
- Հիպոպարաթիրեոիդիզմ՝ 25000 մինչև 200000 IU Վիտամին D, խմելու ձևով՝ զուգակցված 4 գրամ Կալցիումի լակտատի հետ, օրական 6 անգամ:
- Վիտամին D-կայուն ռախիտ՝ խմելու ձևով 12000 մինչև 500000 IU Վիտամին D, օրական 1 անգամ:
- Վիտամին D-ի դեֆիցիտ՝ օրական 600 IU Վիտամին D ամենօրյա ընդունում:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Վիտամին D2-ը և D3-ը մատչելի են 400, 800, 1000, 2000, 2400 և 5000 IU հաբերով և պատիճներով:
- Վիտամին D2-ը մատչելի է 50000 IU (1.25 մգ) փափուկ պատիճներով (softgels):
- Վիտամին D3-ը մատչելի է 50000 IU պատիճներով:
Պահպանում
- Վիտամին D-ի պատիճները և հաբերը պետք է պահպանել 15-30° C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:
Ամփոփում
Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկրերի և ատամների առողջության համար: Այն ազդում է՝ խթանելով կալցիումի ներծծումը և թուլացնելով նույն միներալի երիկամներով հեռացումը:
Մինչև դեղն ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2020 վերանայվել է՝ 05-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: