Ընդհանուր նկարագրություն
Ցինկի օքսիդի տեղային օգտագործման արտադրանքները օգտագործվում են մաշկի թեթև գրգռվածության (բորբոքման) համար։
Որպես մաշկի պաշտպանիչ միջոցներ, դրանք ունեն թույլ տտպող և տեղային հակասեպտիկ ու հակաբորբոքային ազդեցություն:
Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Բրենդային անվանումներ
Ammens Original Medicated, Ammens Shower Fresh, Balmex, Boudreaux’s, Butt Paste, Calmol 4, Carlesta Skin Protectant, Critic-Aid Skin Care, Delazinc, Desitin Creamy, Desitin, Diaper Rash Ointment, Diaper Relief, Dr. Smiths Diaper Ointment, Johnsons No More Diaper Rash, Novana Protect, PNS Unna Boot, Triple Paste, Unna-Flex, Vaginex Powder,Yeast-X Powder, Znlin etc.
Ցուցումներ
Տեղային ցինկի օքսիդը դեղատոմսի չպահանջող թույլ տտիպող միջոց է՝ թույլ հակասեպտիկ հատկություններով: Այն մաշկի պաշտպանիչ միջոց է, որն օգտագործվում է տարբեր մաշկային վիճակների բուժման և կանխարգելման համար՝ ներառյալ փոքր քերծվածքները, այրվածքները, շփաբորբերը, բարուրային ցանը, միջատների խայթոցները և մաշկի փոքր գրգռվածությունը կամ բորբոքումը:
Ցինկի օքսիդի տեղային արտադրանքն օգտագործվում է մաշկի թեթև գրգռված վիճակները բուժելու և կանխելու համար, որոնք կապված են բարուրային ցանի, այրվածքների, կտրվածքների, քերծվածքների, ալերգիկ ռեակցիաների և միջատների խայթոցների հետ:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Կողմնակի ազդեցություններ
- Տեղային ցինկի օքսիդի արտադրանքի օգտագործման դեպքում նշանակալի կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել:
- Որոշ անհատների մոտ նկատվել է մաշկի փոքր զգայունություն կամ գրգռվածություն:
Փոխազդեցություններ
Տեղային ցինկի օքսիդի հետ այլ դեղամիջոցի օգտագործմամբ որևէ նշանակալի փոխազդեցություն չի արձանագրվել:
Վարվեք այս կերպ
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:
Հղիություն և կրծքով կերակրում
- Ամբողջականությունը չխախտված մաշկի վրա ցինկի օքսիդի տեղային օգտագործման դեպքում չի ակնկալվում, որ այն զգալի չափով համակարգային կերպով կներծծվի: Հղիության ընթացքում տեղային ցինկի օքսիդի պատշաճ օգտագործումն, ընդհանուր առմամբ, համարվում է անվտանգ:
- Կրծքով կերակրման ժամանակ տեղային ցինկի օքսիդի պատշաճ օգտագործումն, ընդհանուր առմամբ, համարվում է անվտանգ:
Դեղաչափեր
- Ցինկի օքսիդի տեղային արտադրանքները կարող են կիրառվել ախտահարված տարածքներում օրական մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության:
- Մի կիրառեք այս միջոցը մեծ տարածքների, բշտիկների կամ պատռված մաշկի վրա:
- Խուսափեք աչքերի և լորձաթաղանթների հետ շփումից:
Դեղաձևեր և պահպանում
Դեղաձևեր
- Ինհալացիոն լուծույթ՝ 0,63, 1,25 և 2,5 մգ/3 մլ, 2.5 մգ/0,5 մլ:
- Տեղային նրբաքսուք (կրեմ)՝ 11,3%, 12%։
- Տեղական նրբաքսուքի մածուկ՝ 11,3%։
- Քսուք՝ 10%, 13%, 13.4%, 20%, 40%։
- Մածուկ՝ 16%, 20%, 40%։
- Փոշի՝ 9,1%։
- Սփրեյի լուծույթ՝ 10%։
Պահպանում
Ցինկի օքսիդի արտադրանքները պետք է պահվեն սենյակային ջերմաստիճանում՝ 15-25° C միջակայքում: Բոլոր տեսակի արտադրանքները պետք է հեռու պահվեն երեխաներից և տնային կենդանիներից:
Ամփոփում
Տեղային ցինկի օքսիդը տակդիրային (բարուրային) ցանի համար նախատեսված քսուք է, որն օգտագործվում է փոքր քերծվածքները, այրվածքները, այտուցը, բարուրային ցանը, միջատների խայթոցները և մաշկի փոքր գրգռվածությունը կանխելու և բուժելու համար: Տեղային ցինկի օքսիդի արտադրանքների օգտագործման համար զգալի կողմնակի ազդեցություններ չեն նկարագրվել: Որոշ անհատների մոտ նկատվել է մաշկի թեթև զգայունություն կամ գրգռվածություն: Ցինկի օքսիդը համարվում է ընդհանուր առմամբ անվտանգ հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ օգտագործման համար:
Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-07-2024
Վերջին վերանայում՝ 31-07-2024