Skip to main content

ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ COVID-19 պանդեմիայի ժամանակ առողջ մնալու 5 ուղիների մասին - Բժշկագիտական լրահոս

ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Հեբրեյեսուսը հանդես է եկել տեսաուղերձով և կիսվել COVI-19-ի պանդեմիայի ժամանակ առողջությունը պահպանող իր փորձագիտական խորհուրդներով:

Ստորև ներկայացնում ենք Medex.am-ի պաշտոնական թարգմանությունը:

Մենք գիտենք, որ բազմաթիվ մարդկանց համար կյանքը կտրուկ փոփոխվում է: Իմ ընտանիքը բնավ չի տարբերվում: Աղջիկս այժմ իր դասերն անում է տանը՝ առցանց, քանի որ նրա դպրոցը փակված է:

Այնուամենայնիվ, նույնիսկ ամենածանր իրավիճակը կարելի է շրջանցել և այս վիրուսից տուժած քաղաքների ու երկրների փորձը մնացած աշխարհին հուսադրում և քաջալերում է:

Այս դժվար ժամանակաշրջանում կարևոր է, որ դուք շարունակեք հոգ տանել ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Սա նաև կօգնի ձեզ երկարատև ժամանակի ընթացքում:

1. Սնվեք առողջ և սննդարար սննդակարգով

Սա կօգնի ձեր իմունային համակարգի պատշաճ գործունեությանը:

2. Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը և խուսափեք քաղցրահամ ըմպելիքներից

3. Մի ծխեք

Ծխելը կարող է բարձրացնել ծանր հիվանդությունների զարգացման ձեր ռիսկը, եթե վարակվեք COVID-19-ով:

4. Վարժանքներ արեք

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս չափահասներին օրական 30 րոպե և երեխաներին օրական 1 ժամ լինել ֆիզիկապես ակտիվ:

Եթե ձեր տեղական կամ երկրի կանոնները թույլ են տալիս, դուրս եկեք քայլելու, վազեք կամ հեծանիվ վարեք և պահպանեք այլ մարդկանցից անվտանգ հեռավորություն: Եթե տնից դուրս գալ չեք կարող, գտեք առցանց տեսավարժանքներ, պարեք երաժշտության ներքո, զբաղվեք յոգայի որոշ վարժանքներով կամ պարզապես աստիճաններով վեր-վար քայելեք:

Եթե աշխատում եք տանը, փորձեք նույն դիրքում նստած վիճակում երկար չմնալ: 30 րոպեն մեկ վեր կացեք և 3 րոպե ընդմիջեք:

5. Հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին

Երբ ճգնաժամերի ընթացքում դուք զգում եք լարվածություն, շփոթվածություն կամ վախվորածություն, նորմալ երևույթ է:

Ձեզ կարող է օգնել ծանոթ մարդկանց հետ զրուցելը և նրանց հավատալը: Համայնքի այլ մարդկանց օժանդակելը կարող է ձեզ օգնել այնքանով, որքանով դուք եք օգնում նրանց: Հետաքրքրվեք ձեր հարևաններով, ընտանիքի անդամներով և ընկերներով: Այլոց մասին հոգ տանելը բուժիչ է:

Ունկնդրեք երաժշտություն, կարդացեք գրքեր կամ զբաղվեք խաղերով, և փորձեք չկարդալ կամ չդիտել մեծաթիվ նորություններ, եթե դա ձեզ անհանգստություն և տագնապ է պատճառում: Ձեր տեղեկատվությունը ստացեք հավաստի աղբյուրներից, օրական միայն մեկ-երկու անգամ:

COVID-19-ը մեզնից շատ բան է խլել, բայց նաև մեզ առանձնահատուկ ինչ-որ մի բան է տվել: Հնարավորություն՝ միավորվելու և որպես մարդկություն՝ աշխատելու միասին, սովորելու միասին և զարգանալու միասին:

Շնորհակալություն:

Աղբյուր

Հոդվածը հրապարակվել է՝ 29-03-2020
Վերջին վերանայում՝ 06-11-2023