Առցանց գործիքներ
Ալկոհոլի չարաշահման թեսթ (AUDIT)

Ի՞նչ է AUDIT հարցումը
Ձեզ է ներկայացվում CAGE հարցումից ավելի ընդլայնված AUDIT թեստը (Alcohol Use Disorders Identification Test), որը մշակվել է Առողջապահության համաշարխարհային կազմակերպության[1] կողմից որպես ալկոհոլի վնասակար և վտանգավոր օգտագործման վաղ նշանների հայտնաբերման և մեղմից մինչև չափավոր ալկոհոլային կախվածության առկայությունը հաստատող գործիք[2]։
6-չափորոշիչանի Ճանաչողական խանգարման թեստ (6CIT) - Կինգշիլի տարբերակ 2000
- Մինչև բուն АUDIT հարցումը սկսելը, այցելուին տեղեկացրեք՝ «Այժմ ես պատրաստվում եմ Ձեզ ուղղել որոշ հարցեր, որոնք վերաբերում են վերջին մեկ տարվա ընթացքում ալկոհոլային (ոգելից) խմիչքների օգտագործմանը»։
- Բարձրաձայն ընթերցեք և նրան ներկայացրեք բոլոր հնարավոր պատասխանները։ Խնդրեք այցելուին հարցերին պատասխանել հնարավորինս անսխալ։
- Բացատրեք նրան, թե ինչ է նշանակում ալկոհոլի «չափաբաժինը»՝ ըստ տվյալ շրջանում լայնորերն օգտագործվող ալկոհոլի տեսակների (գարեջուր, գինի, օղի և այլ օրինակներ)։ Ալկոհոլի «ստանդարտ» չափ (անգլերեն՝ drink) է համարվում միջին թնդության գարեջրի 1 բաժակը կամ 100 մլ գինին կամ 30 մլ ալկոհոլային թունդ խմիչքը (օղի, կոնյակ, թեքիլա, վիսկի և այլն)։
- Ընտրեք ճիշտ պատասխանն ըստ ալկոհոլի «ստանդարտ չափաբաժինների» և համապատասխան միավորը [1]։
Ալկոհոլով պայմանավորված հիվանդությունների հայտնաբերման թեսթ. Հարցման տարբերակ
Ընթերցեք հարցերն այնպես, ինչպես գրված են։
Այս հաշվիչը ստեղծվել է որոշ հեղինակների մշակած հարցաթերթիկների հիման վրա. Babor TF, Higgins-Biddle JC, Saunders JB, Monteiro MG; The Alcohol Use Disorders Identification Test, Guidelines for Use in Primary Care, Second Edition, Department of Mental Health and Substance Dependence, World Health Organization, CH-1211 Geneva 27, Switzerland. ©World Health Organization 2001, reproduced here with permission։
AUDIT-ը փորձարկվել է ալկոհոլ օգտագործող 913 անձանց շրջանում և ≥8/40 սահմանակետով դրսևորել 92% զգայունություն և 94% սպեցիֆիկություն[2]։
AUDIT-C (կրճատված տարբերակ)
AUDIT-C-ն վերոնշյալ հարցման կրճատված տարբերակն է, որը ներառում է միայն առաջին 3 հարցերը[3, 4]։ ≥4 սահմանակետի պայմաններում Audit-C հարցաթերթիկը դրսևորում է ալկոհոլի ակտիվ չարաշահումը հայտնաբերելու 86%-ոց զգայունություն, ինչն ալկոհոլի ծանր չարաշահման կամ կախվածության պայմաններում հասնում է 90%-ոց սպեցիֆիկության։ ≥3 սահամանակետի դեպքում AUDIT-C-ը թույլ է տալիս հայտնաբերել ակտիվ ալկոհոլ չարաշահող կամ կախվածությամբ անձանց 90%-ին և ծանր չարաշահողների 98%-ին (սպեցիֆիկությունն ընկնում է մինչև 60%, իսկ կեղծ-դրական գործակիցը՝ 40%) [3]։
Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ
- Babor TF, Higgins-Biddle JC, Saunders JB, Monteiro MG; The Alcohol Use Disorders Identification Test, Guidelines for Use in Primary Care, Second Edition, Department of Mental Health and Substance Dependence, World Health Organization.
- Saunders JB, Aasland OG, Babor TF, et al; Development of the Alcohol Use Disorders Identification Test (AUDIT): WHO Collaborative Project on Early Detection of Persons with Harmful Alcohol Consumption--II. Addiction. 1993 Jun 88(6):791-804.
- Bush K, Kivlahan DR, McDonell MB, et al; The AUDIT alcohol consumption questions (AUDIT-C): an effective brief screening test for problem drinking. Ambulatory Care Quality Improvement Project (ACQUIP). Alcohol Use Disorders Identification Test. Arch Intern Med. 1998 Sep 14 158(16):1789-95.
- Bradley KA, DeBenedetti AF, Volk RJ, et al; AUDIT-C as a brief screen for alcohol misuse in primary care. Alcohol Clin Exp Res. 2007 Jul 31(7):1208-17. Epub 2007 Apr 19.
Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 02-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: