Երեխաների ՄԶԳ հաշվիչ - Առողջության գործիքներ
Ի՞նչ է երեխաների ՄԶԳ հաշվիչը
Օգտագործեք այս հաշվիչը՝
- ստուգելու 2-ից մինչև 17 տարեկան ձեր երեխայի կամ դեռահասի մարմնի զանգվածի գործակիցը (ՄԶԳ)
- ստանալու տեղեկատվություն՝ հաջորդ քայլերի մասին:
Դուք չպետք է օգտագործեք այս հաշվիչը որպես որևէ ախտանիշ գտնելու կամ ախտորոշելու գործիք: Եթե անհանգստացած եք ձեր երեխակի քաշի վերաբերյալ, կապ հաստատեք նրա բժշկի հետ:
Ո՞վ չի կարող օգտագործել այս հաշվիչը
Դուք չպետք է կիրառեք այս հաշվիչն այն անձանց համար, ովքեր՝
- 18 տարեկան կամ ավելի մեծ են
- հղի են
- ախտորոշվել են, կամ կարծում եք, որ ունեն որևէ սնման խանգարում
- ունեն որևէ հիվանդություն, որն ազդում է հասակի վրա:
Եթե դուք 18 տարեկան կամ ավելի մեծ եք, հաշվարկեք ձեր ՄԶՑ-ն չափահասների համար նախատեսված հաշվիչով:
Ինչպե՞ս է հաշվարկվում ՄԶՑ-ն
Երեխայի կամ դեռահասի ՄԶՑ-ն ներկայացվում է որպես «ցենտիլ» կամ «պերսենտիլ»: Այն ներկայացվում է որպես այն բանի տոկոս, թե ինչպես է նրանց ՄԶՑ-ն համեմատվում նույն տարիքի և սեռի այլ երեխաների կամ դեռահասների հետ:
Օրինակ, 75-րդ պերսենտիլում գտնվող աղջիկն ավելի ծանր է, քան իր տարիքի 100 աղջիկներից 75-ը:
ՄԶՑ հաշվիչը պարզում է, թե արդյոք երեխան կամ դեռահասը կարող է լինել՝
- թերքաշ՝ 2-րդ պերսենտիլում կամ ավելի ներքև
- առողջ քաշով՝ 2-րդ և 91-րդ պերսենտիլների միջև
- ավելորդ քաշով՝ 91-րդ պերսենտիլում կամ ավելի վերև
- խիստ ավելորդ քաշով՝ 98-րդ պերսենտիլում կամ ավելի վեր
ՄԶՑ-ի հաշվարկը սխալ է այն դեպքերում, երբ մարմնի մկանային զանգվածն ավելի շատ է կշռում, քան ճարպը: