Չափահասների ՄԶՑ (BMI) հաշվիչ
Ի՞նչ է մարմնի զանգվածի ցուցանիշը կամ գործակիցը
Մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ, անգլերեն՝ BMI) հաշվարկը պարզապես թույլ է տալիս հասկանալ, թե ինչպե՞ս է ձեր մարմնի կշիռը համընկնում ձեր մյուս մարմնաչափական տվյալներին: Այն հաշվարկվում է՝ ձեր մարմնի քաշը (կիլոգրամներով) բաժանելով ձեր հասակի (մետրերով) քառակուսու վրա, այսինքն ՄԶՑ = կգ/մ2:
Այս հաշվիչը պետք օգտագործել միայն չափահաս մարդկանց համար (հղի կամ կրծքով կերակրող կանանց պարագայում ՄԶՑ-ի ստանդարտ չափումները դառնում են անօգուտ: Նման դեպքերում, եթե ունեք ձեր մարմնի քաշի հետ կապված մտահոգություն, ապա ճիշտ է ձեր ընտանեկան բժշկին կամ խորհրդատու գինեկոլոգին դիմելը:
ՄԶՑ (BMI) հաշվիչ
Արդյոք ՄԶՑ-ն վստահելի չափում է
Ձեր ՄԶՑ-ն ձեր մարմնի զանգվածի և հասակի հարաբերակցության չափն է: Մարմնի ավելորդ քաշի ճշգրիտ չափումը կարևոր է, քանի որ գիրությունը զգալիորեն բարձրացնում է տարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը (ռիսկը), ներառյալ՝ 2-րդ տիպի դիաբետի (շաքարախտ), սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի: Որքան մարմնի ավելցուկային կշռի կամ գիրության աստիճանը մեծանում է, այդքան վերոնշյալ ռիսկերը բարձրանում են, և ՄԶՑ նպատակը դառնում է ոչ թե այս վիճակները հայտնաբերելը, այլ նիհարումը վերահսկելը:
Առանձին վերցրած ՄԶՑ-ն չի համարվում ճշգրիտ չափում և ունի զուտ ընդհանուր պատկերացում կազմելու նշանակություն: Կարիք չկա ոչ գերագնահատել, ոչ թե թերագնահատել այս ցուցանիշի նշանակությունը: Այնուամենայնիվ, հատկապես երբ ձեզ մոտ գրանցվում է ՄԶՑ-ի բարձր ցուցանիշներ, դուք հավանաբար կարիք կունենաք զրուցելու ձեր բժշկի հետ ձեր քաշի հետ կապված առողջական խնդիրների ռիսկերի և նիհարելու առողջ տարբերակների մասին:
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ որոշ իրավիճակներում ՄԶՑ-ի 25-35 միջակայքում գրանցված ցուցանիշը կարող է չարտացոլել իրական վիճակը: Ստորև ներկայացվում է համանման իրավիճակներից մի քանիսը:
Երեխաներ
Երեխաների մոտ մարմնի ավելորդ քաշը հայտնաբերելու համար օգտվում են այլ՝ մանկական տարիքի առանձնահատկություններին համապատասխանող հաշվիչներից: Բոլոր դեպքերում, եթե ձեր երեխայի քաշի հետ կապված մտահոգություն ունեք, դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին:
Հղի կանայք
ՄԶՑ-ի սովորական չափումը դառնում է ոչ ճիշտ, եթե դուք հղի եք:
Եթե դուք խիստ մկանեղ եք
ՄԶՑ-ի գլխավոր նպատակը մարմնի ճարպերի միջինացված քանակը գնահատելն է: Այսինքն, ՄԶՑ ուղղակի կապ է ստեղծում մարմնի քաշի և ավելորդ ճարպերի զանգվածի միջև: Ահա թե ինչու, եթե դուք ունեք մարմնամարզիկին հատուկ մկանեղ կառուցվածք, ապա ՄԶՑ չափումը ձեզ մոտ կարող է տալ ոչ հավաստի արդյունքներ:
Մեծ տարիքով մարդիկ (65-ից բարձր)
60 տ-ից, հատկապես 65-ից սկսած մկաննային զանգվածը սկսում է պակասել, իսկ ճարպային հյուսվածը՝ ավելանալ, ուստի այս տարիքային խմբում ՄԶՑ-ն չի կարող ճշգրտորեն արտացոլել մարմնի ավելորդ ճարպի առկայությունը և չափը:
Մարմնի քաշով պայմանավորված առողջական ռիսկերի այլընտրանքային չափումներ
Եթե կարծում եք, որ ՄԶՑ–ն չի կարող ճշգրտորեն ներկայացնել ձեր քաշի պակասորդային կամ ավելցուկային լինելը կամ որպես ՄԶՑ-ին լրացնող միջոց, դուք կարող եք դիմել մի շարք այլ չափումների, որոնցից ամենահայտնին իրանի որովայնի մասի շրջանագծի չափումն է:
Իրանի շրջանագիծ
Վերջին տասնամյակում անցկացված տարբեր հետազոտություններով ապացուցվել է, որ մարմնի միջին շրջաններում կուտակվող հավելյալ ճարպն առողջական ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան երբ դա առավել ներկայացված է կոնքերում և ազդրերում։ Այլ կերպ ասած, գիրության «տեսակներից» ավելի վտանգավոր է «որովայնային» գիրությունը։ Ուստի, լինելով որովայնի օրգանները ճնշող ներքին ճարպի կուտակման ավելի հաջող գնահատիչ, որոշ հեղինակներ իրանի շրջանագիծը համարում են սրտանոթային հիվանդությունների, իսկ կանանց մոտ՝ 2-րդ տիպի դիաբետի և մետաբոլիկ համախտանիշի ռիսկերի ավելի ճշգրիտ գնահատիչ։
Ինչպե՞ս ճիշտ չափել իրանի շրջանագիծը
- Չափիչ ժապավենը անմիջապես հպեք ձեր մաշկին կամ, ծայրահեղ դեպքում, բարակ ներքնաշորի մակերեսին։
- Իրանը չափելու ճիշտ մակարդակը ամենաստորին կողի և կոնքոսկրի գագաթի միջնակետն է։ Սա մոտավորապես համապատասխանում է պորտի մակարդակից քիչ ներքև մակարդակին։
- Չափումը կատարեք նորմալ (ոչ խոր) արտաշնչելուց հետո։
Ավելորդ քաշի գնահատումը իրանի շրջանագծի միջոցով
- Տղամարդիկ
- Բարձրացած ռիսկ ≥ 94 սմ
- Առողջական բարձր ռիսկ ≥ 102 սմ
- Կանայք
- Բարձրացած ռիսկ ≥ 80 սմ
- Առողջական բարձր ռիսկ ≥ 88 սմ
Կարևոր է իմանալ
Առաջարկում ենք նաև ժամանակ հատկացնել և խորհել այս հարցերի շուրջ։
- Եթե ունեք ավելորդ քաշ, ապա մետաբոլիկ (նյութափոխանակության) և առողջական այլ խնդիրների, այդ թվում՝ դիաբետի (շաքարախտ), բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և բարձր խոլեսթերինի նկատմամբ ձեր ռիսկը կարող է զգալիորեն բարձր լինել, քան այն դեպքում, եթե ձեր քաշը լիներ նորմալ։
- Հիշեք, որ մարմնի քաշից բացի կան քրոնիկ հիվանդությունների զարգացմանը նպաստող այլ ռիսկի գործոններ ևս, օրինակ՝ ծխելը, մեծ քանակներով ալկոհոլային խմիչքներ օգտագործելը, ժառանգական գործոնները և այլն։ Դրանք կարող են գումարվել ձեր գիրությանը և էլ ավելի բարձրացնել այս վիճակների զարգացման ռիսկը։
- Ժամանակն է անցելու ամենօրյա ֆիզիկական մարզանքներին։ Զրուցեք ձեր բժշկի հետ պարապմունքների հստակ պլան մշակելու մասին։
Սեղմեք այստեղ և անցեք առողջ ապրելակերպի։