Առցանց գործիքներ
PHQ-9 հարցաթերթիկ

Ի՞նչ է PHQ-9 հարցումը
Սա հեշտ օգտագործվող և հոգեկան առողջության տարածված խնդիրների ախտորոշիչ գնահատման PRIME-MD գործիքի ինքնուրույն լրացվող տարբերակն է[1]: PHQ-9-ը համարվում է վերջինիս դեպրեսիայի մոդուլը, որը հիմնված է DSM-IV-ի 9 ախտորոշիչ չափորոշիչների վրա և սանդղակավորված է՝ սկսած 0-ից («Ոչ մի անգամ») մինչև 3-ը («Գրեթե ամեն օր»): Գործիքի հավաստիությունն ապացուցվել է առողջության առաջնային պահպանման ոլորտում[2]:
Իրականում PHQ-9 հարցաթերթիկը չի համարվում դեպրեսիայի հայտնաբերման սքրինինգային գործիք, սակայն կարող է օգտագործվել՝ հսկելու վերջինիս դրսևորման ծանրության աստիճանը (սրությունը) և բուժման արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, գործիքը կարող է հաջողությամբ կիրառվել բնակչության բարձրռիսկային խմբերում դեպրեսիայի նախնական հայտնաբերման համար (սրտանոթային հիվանդություններով կամ ինսուլտ տարած հիվանդներ)[3, 4]:
Դեպրեսիայի սքինինգի համար կարող է առաջին հերթին կիրառվել PHQ-2 հարցաթերթիկը (որն ունի 97% զգայունություն և 67% սպեցիֆիկություն)[5]: Եթե PHQ-2-ով ստացվում է դրական արդյունք (հայտնաբերվում է դեպրեսիա), ապա կարող է օգտագործվել նաև PHQ-9 հարցաթերթիկը, որը չափահասների մոտ դրսևորում է 61% զգայունություն և 94% սպեցիֆիկություն:
Արդյունքների մեկնաբանում
Դեպրեսիայի ծանրության աստիճաններն են. 0-4՝ բացակայում է, 5-9՝ թույլ, 10-14՝ չափավոր, 15-19՝ չափավոր ծանր, 20-27՝ ծանր:
PHQ-9 սանդղակի ≥10 միավոր ստանալը 88%-ոց զգայունությամբ և 88%-ոց սպեցիֆիկությամբ կարող է հայտնաբերել մեծ դեպրեսիան[1]: Այն կարող է օգտագործվել նույնիսկ հեռախոսակապի միջոցով[6]:
Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ
- Kroenke K, Spitzer RL, Williams JB; The PHQ-9: validity of a brief depression severity measure. J Gen Intern Med. 2001 Sep 16(9):606-13.
- Cameron IM, Crawford JR, Lawton K, et al; Psychometric comparison of PHQ-9 and HADS for measuring depression severity in primary care. Br J Gen Pract. 2008 Jan 58(546):32-6. doi: 10.3399/bjgp08X263794.
- Haddad M, Walters P, Phillips R, et al; Detecting depression in patients with coronary heart disease: a diagnostic evaluation of the PHQ-9 and HADS-D in primary care, findings from the UPBEAT-UK study. PLoS One. 2013 Oct 10 8(10):e78493. doi: 10.1371/journal.pone.0078493.
- de Man-van Ginkel JM, Gooskens F, Schepers VP, et al; Screening for poststroke depression using the patient health questionnaire. Nurs Res. 2012 Sep-Oct 61(5):333-41.
- Maurer DM; Screening for depression. Am Fam Physician. 2012 Jan 15 85(2):139-44.
- Pinto-Meza A, Serrano-Blanco A, Penarrubia MT, et al; Assessing depression in primary care with the PHQ-9: can it be carried out over the telephone? J Gen Intern Med. 2005 Aug 20(8):738-42.
Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 02-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: