Հոգեներգործուն նյութերի (ՀՆՆ) նկատմամբ կախվածություն ունեցող մարդկանց մոտ այդ նյութերի օգտագործման կտրուկ դադարեցումը կարող է առաջանել զրկանքի ախտանիշներ:
Այս ախտանիշների, ինչպես նաև դրանց մեղմացմանն ուղղված աջակցության մեթոդների իմացությունը կօգնի ձեզ, որ օգնեք կախվածության դեմ բուժում ստացող ձեր ընկերոջը կամ հարազատին:
Ի՞նչ է հակումը
Հակումը, որը հայտնի է նաև որպես կախվածություն, այն վիճակն է, երբ ձեզ խիստ դժվար է դառնում ձեզ հաճույք պատճառող կամ ինքնազգացողությունը բարելավող ինչ-որ բան անելուց հրաժարվելը։
Մարդկանց մոտ կարող են զարգանալ ֆիզիկական կամ հոգեբանական հակումներ կամ երկուսը միասին։
- Ֆիզիկական կախվածությունը նշանակում է, որ զրկանքի ախտանիշներն ի հայտ են գալիս, երբ մարդը դադարեցնում է հակում առաջացրած ՀՆՆ օգտագործումը կամ վարքագծի դրսևորումը։
- Հոգեբանական կախվածությունն ի հայտ է գալիս, երբ մարդը հավատում է, որ ունի հակում առաջացրած ՀՆՆ կամ վարքագծի պահանջ, որ շարունակի իր կենսագործունեությունը։
Բժշկագիտության մեջ հակում առաջացնող արտահայտության փոխարեն ավելի հաճախ օգտագործում են ադիկտիվ (addictive) տերմինը։
Ի՞նչ է զրկանքի կամ հանման համախտանիշը
Զրկանքի կամ հանման համախտանիշը զարգանում է, երբ կտրուկ դադարեցվում կամ կրճատվւոմ է ադիկտիվ նյութերի օգտագործումը, ինչպիսիք են ապօրինի թմրամիջոցները կամ ալկոհոլը կամ ադիկտիվ վարքծերի կատրումը, ինչպիսին է խաղամոլությունը:
Զրկանքին այլ կերպ անվանում են «ժուժկալում»: Ապօրինի թմրամիջոցներ օգտագործողների շրջանում այս վիճակը հայտնի է որպես «լոմկա»:
Ի՞նչ կարող է լինել զրկանքի ժամանակ
Զրկանքի ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են դրսևորվել տարբեր կերպ և ընթանալ տարբեր ծանրության աստիճանով՝ սկսած թեթևից մինչև ծանր։ Ձեր ախտանիշները կախված են՝
- ՀՆՆ կամ վարքագծի տեսակից և դրանց օգտագործման տևողությունից
- ձեր տարիքից և ձեր ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկություններից
- ձեր իրավիճակում կիրառված զրկանքի գործընթացից։
Ախտանիշները կարող են ներառել անքնությունը, դյուրագիգիռ վիճակը, տրամադրության փոփոխությունները, դեպրեսիան, անհանգստությունն ու տագնապը, ցավերը, ՀՆՆ կամ վարքագծի անհագուրդ ցանկությունը, սրտխառնոցը և ցնորքները (հալյուցինացիաներ): Զրկանքի մեջ գտնվող մարդը կարող է զգալ մարմնով տաք կամ սառը ներհոս, մաշկային տհաճ զգացողություններ, ինչպիսիք են պարեսթեզիան, որը զգացվում է տարօրինակ մարմնական զգացողություններով, քթահոսությունը և այլն։
Ծանր, հատկապես ապօրինի թմրամիջոցներից և ալկոհոլից զրկանքի ախտանիշները կարող են նարառել պարանոյան, շփոթվածությունը, դողը (տրեմոր), ապակողմնորոշումը և այլն։
Ախտանիշները կարող են շարունակվել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, սակայն, բոլոր դեպքերում դրանք ի վերջո անհետանում են։
Ինչպե՞ս կարող եմ օգնել զրկանքի մեջ գտնվող որևէ մեկին
Զրկանքը հաղթահարելը կարող է լինել դժվար: Կարևոր է զրկանքի կախվածությունից ձերբազատվելու գործընթացը սկսել անվտանգ միջավայրում՝ տուն, դետոքս կլինիկա կամ հիվանդանոց։
Եթե օգնում եք կախվածությամբ մարդուն, խրախուսեք նրան, որ մնա ֆիզիկապես ակտիվ և ընդունի առողջ սնունդ։ Շեղեք նրան իր ախտանիշներից, համոզեք և հիշեցրեք նրան, թե ինչու է նա ցանկանում դուրս գալ այս վիճակից։
Որոշ մարդկանց մոտ կախվածությունից ազատվելու փորձերը կարող են անհաջողության մատնվել, որը կոչվում է ռելափս, սակայն անհաջող փորձն ընդամենը բուժման փուլերից մեկն է, և վերջնական հաջողված արդյունքը կարող է կազմված լինել մի շարք անհաջողության շրջափուլերից:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2019
Վերջին վերանայում՝ 05-05-2024