Գրադարան

Հագուստի ոջիլ. պատճառներ

Հագուստի ոջիլ. պատճառներ

Time Read 1 րոպե

Հագուստի ոջիլները նման են գլխի ոջիլներին, սակայն ունեն տարբեր սովորույթներ:

Եթե գլխի ոջիլներն ապրում են ձեր մազերի մեջ և սնվում ձեր գլխամաշկից, հագուստի ոջիլները սովորաբար ապրում են ձեր հագուստի և անկողնային պարագաների մեջ: Հագուստի ոջիլներն օրական մի քանի անգամ տեղափոխվում են ձեր մաշկի վրա՝ արյունով սնվելու համար:

Ձեր հագուստի կարերը ամենատարածված վայրերն են, որտեղ ոջիլները ձու են դնում: Դուք կարող եք վարակվել հագուստի ոջիլներով, եթե սերտ շփման մեջ եք մտնում նույն վարակն ունեցող մարդու կամ նրա հագուստի կամ անկողնային պարագաների հետ:

Ռիսկի գործոններ

Մարդիկ, ովքեր հագուստի ոջիլների ռիսկի տակ են, սովորաբար ապրում են մարդաշատ, անմաքուր պայմաններում: Այս խմբերը ներառում են՝

  • պատերազմի փախստականներ
  • անօթևան մարդիկ
  • բնական աղետների հետևանքով տեղահանված մարդիկ:

Շները, կատուները և այլ տնային կենդանիները հագուստի ոջիլ չեն տարածում:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2023 վերանայվել է՝ 04-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով