Գրադարան

Հագուստի ոջիլ. բարդություններ

Հագուստի ոջիլ. բարդություններ

Time Read 1 րոպե

Հագուստի ոջիլային վարակներն ինքնին սովորաբար առաջացնում են նվազագույն խնդիրներ:

Այնուամենայնիվ, մակաբուծային այս վարակումը երբեմն հանգեցնում է մի քանի բարդությունների:

  • Երկրորդային վարակներ. երբ հագուստի ոջիլները խայթում և փորում են ձեր մաշկը, որ սնվեն ձեր արյունով, կարող են գրգռել ձեր մաշկը: Եթե ​​քորում եք ձեր մաշկը՝ քորը թեթևացնելու համար, դա նույնպես կարող է գրգռել ձեր մաշկը: Եթե ​​ձեր մաշկի ամբողջականությունն այս գրգռումներից խախտվում է, օրինակ՝ քերծվում է, կարող են միանալ այլ վարակներ:
  • Մաշկային փոփոխություններ. եթե ​​դուք երկար ժամանակ վարակված եք հագուստի ոջիլներով, կարող եք ունենալ մաշկի փոփոխություններ, ինչպիսիք են հաստացումը և գունաթափումը, հատկապես գոտկատեղի, աճուկի կամ ազդրերի վերին մասում:
  • Հիվանդության տարածում. հագուստի ոջիլները կարող են կրել և տարածել որոշ բակտերիալ հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, ոջլային ետադարձ տենդը (ետադարձ տիֆ) կամ խրամատային տենդը:

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2023 վերանայվել է՝ 05-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով