Ծննդաբերական «կեղծ» կամ Բրաքստոն-Հիկսի կծկանքներ
25-05-2020
3 րոպե

Եթե հղիության ուշ փուլերում դուք զգում եք արգանդի պնդացում-լարվածություն կամ ջղաձգումներ, դրանք կարող են լինել ոչ թե իսկական, այլ կեղծ ծննդաբերական կծկանքներ, որոնք հայտնի են նաև որպես «Բրաքստոն-Հիկսի կծկանքներ»:
Սա նորմալ հղիության մի նշան է և բնավ չի նշանակում, որ դուք արդեն պատրաստ եք ծննդաբերությանը:
Բրաքստոն-Հիկսի կծկանքները երբեմն անվանվում են «կեղծ» կամ «նախապատրաստական» կծկանքներ:
Ի՞նչ են Բրաքստոն-Հիկսի կծկանքները
Բրաքստոն-Հիկսի կծկանքները ձեր որովայնի միմյանց հաջորդող ձգումներն ու թուլացումներն են: Դրանք բուն ծննդաբերությունից առաջ ձեր արգանդի նախապատրաստական կծկանքներն են, որոնք բարձրացնում են արգանդի մկանների տոնուստը և կարող են նաև ծննդաբերությանը նախապատրաստել արգանդի պարանոցը:
Ինչպե՞ս են դրանք դրսևորվում
Բրաքստոն-Հիկսի կծկանքները զգացվում են որպես ձեր որովայնով մեկ մկանների ձգումներ, և երբ դուք կծկանքի պահին ձեր ափը դնեք որովայնի պատին, ապա կարող եք զգալ, որ ձեր արգանդը լարված և պնդացած է:
Բրաքստոն-Հիկսի կծկանքները կարող են ի հայտ գալ ձեր վաղ հղիությունից սկսած, սակայն դուք կարող եք և չզգալ դրանք մինչև ձեր երկրորդ եռամսյակը: Եթե սա ձեր առաջին հղիությունն է, ապա գուցե դուք նկատեք այս կծկանքները սկսած 16 շաբաթականից: Հղիության ավելի ուշ փուլերում դուք Բրաքստոն-Հիկսի կծկանքները զգում եք ավելի հաճախակի: Որոշ կանանց մոտ նման կծկանքները կարող են ընդհանրապես բացակայել:
Բրաքստոն-Հիկսի կծկանքները սկսվում և ավարտում են անկանոն և սովորաբար տևում են մինչև 30 վայրկյան: Դրանք կարող են անհարմարավետություն պատճառել, սակայն, իրականում ցավոտ չեն:
Բրաքստոն-Հիկսի կծկանքները չեն առաջացնում ծննդաբերություն և չեն կարող դիտարկվել որպես ծննդաբերության մեկնարկի «ազդանշան»:
Ինչո՞վ են դրանք տարբերվում իսկական ծննդաբերական (երկունքի) ցավերից
Բրաքստոն-Հիկսի կծկանքները՝
- սովորաբար տևում են մինչև 30 վայրկյան
- կարող են պատճառել անհարմարավետություն (դիսկոմֆորտ), սակայն սովարաբար ցավոտ չեն
- սկսվում են անկանոն ժամանակներում
- սովորաբար ի հայտ են գալիս ժամում 1-2 անգամ (մինչև ուշ հղիություն) կամ օրական մի քանի անգամ
- սովորաբար անհետանում են, երբ դուք դադարեցնում եք ֆիզիկական ակտիվությունը կամ փոփոխում եք մարմնի դիրքը:
Ի տարբերություն իսկական ծննդաբերական ցավերի, Բրաքստոն-Հիկսի կծկանքները՝
- ՉԵՆ մոտենում միմյանց
- ժամանակի ընթացքում ՉԵՆ երկարում
- քայլելիս ՉԵՆ ուժեղանում կամ ՉԵՆ հաճախանում
- ժամանակի ընթացքում ՉԵՆ ուժեղանում:
Դուք կարող եք Բրաքստոն-Հիկսի կծկանքները հեշտությամբ տարբերակել «իսկական ծննդաբերությունից», քանի որ առաջինը կարող է անհետանալ մարմնի «հարմար» դիրք ընտրելիս կամ որոշ գործողություններով, օրինակ՝ տաք ցնցուղ կամ լոգանք ընդունելով: Եթե ձեր ցավերը կամ անհարմարավետության զգացումը թեթևանում են, ապա հավանաբար ձեզ մոտ «կեղծ» կամ Բրաքստոն-Հիկսի կծկանքներ են:
Ուշ հղիության փուլում դուք կարող եք ավելի հաճախակի ունենալ Բրաքստոն-Հիկսի կծկանքներ, հավանաբար, յուրաքանչյուր 10-20 րոպեն մեկ: Սա նշան է այն բանի, որ դուք պատրաստվում եք ծննդաբերությանը, որը հայտնի է որպես «նախածննդաբերություն»:
Եթե համոզված չեք, թե արդյոք ձեզ մոտ Բրաքստոն-Հիկսի կծկանքներն են, թե՞ իսկական ծննդաբերություն, կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ: Նրանք կարող են կատարել հեշտոցային զննում և, եթե արգանդի վզիկի որևէ փոփոխություն չհայտնաբերեն, ուրեմն ձեզ մոտ ծննդաբերություն չէ:
Արդյոք պե՞քտ է զանգել բժշկին կամ բուժքրոջը
Եթե դուք ձեր կոնքահատակի, որովայնի կամ գոտկատեղի շրջանում զգում եք ցավ, ճնշում կամ անհարմարավետություն, ապա դրանք կարող են դիտարկվել որպես ծննդաբերության առաջին նշաններ:
Եթե ձեր հղիության ժամկետը լրացել է, դուք կարող եք քիչ համբերել, եթե ունեք բժշկի կամ ծննդատան հետ որևէ պայմանավորվածություն: Եթե ձեր «ջրերը գնացել են» կամ ձեր կծկանքնեն ուժեղ են և սկսվում են 5 րոպեն մեկ, ապա ժամանակն է, որ գնաք ծննդատուն:
Հղիության որևէ փուլում դուք պետք է անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ, եթե՝
- ունեք որովայնային մշտական ցավեր
- ունեք հեշտոցային արյունահոսություն
- դուք զգում եք, որ ձեր երեխայի շարժումները թուլացել կամ դադարել են
- դուք ձեզ վատ եք զգում:
Եթե ինչ-որ հարցի շուրջ կասկած ունեք, մի երկմտեք և կապ հաստատեք ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ: Նրանց խորհուրդը կարող է խիստ օգտակար և տեղին լինել:
Ինչպե՞ս կարող եմ թեթևանցնել անհարմարավետությունը
Բրաքստոն-Հիկսի կծկանքները նորմալ երևույթ է և որևէ բուժման կարիք չի պահանջում: Սակայն, եթե դուք զգում եք անհարմարավետություն (դիսկոմֆորտ), ապա կարող եք փորձել՝
- պառկել
- քայլել
- ընդունել տաք ցնցուղ
- մերսում անցնել:
Բրաքստոն-Հիկսի կծկանքների ժամանակ օգտակար կարող են լինել նաև թուլացնող շնչառական վարժությունները:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021