Skip to main content

Կրծքագեղձի կալցիֆիկատներ - Կանանց առողջություն

​Կրծքագեղձի կալցիֆիկացիաները կրծքագեղձի հյուսվածքում կալցիումական կուտակումներ են:

Այսպիսի կալցիֆիկացիաները մամոգրաֆիկ պատկերում երևում են որպես սպիտակ կետեր կամ բծեր:

Ընդհանուր առմամբ, մամոգրաֆիայով հաճախ է կալցիֆիկատներ հայտնաբերվում, և դրանք հատկապես տարածված են 50-ն անց կանանց շրջանում: Թեև կրծքագեղձի կալցիֆիկատները սովորաբար ոչ քաղցկեղային՝ բարորակ ծագման են, սակայն դրանց որոշ տեսակներ, օրինակ՝ ոչ կանոնավոր ձևի և փոքր խիտ կլաստերները, կարող են վկայել կրծքագեղձի հյուսվածքի նախաքաղցկեղային փոփոխությունների կամ կրծքագեղձի քաղցկեղի մասին:

Մամոգրաֆիայով կրծքագեղձի կալցիֆիկատները կարող են երևալ որպես մակրո- կամ միկրոկալցիֆիկատներ:

  • Մակրոկալցիֆիկացիաներ. երևում են որպես հստակ եզրերով մեծ սպիտակ կետեր կամ գծեր: Դրանք գրեթե միշտ ոչ քաղցկեղային են և որևէ լրացուցիչ հետազոտություն կամ հսկողություն չեն պահանջում:
  • Մակրոկալցիֆիկացիաներ. երևում են որպես փոքր սպիտակ բծեր՝ նման հատիկին կամ աղի բյուրեղին: Դրանց սովորաբար ոչ քաղցկեղային են, սակայն երբեմն կարող են հանդիսանալ քաղցկեղի վաղ նշաններից մեկը:

Եթե նախնական մամոգրաֆիայով բժիշկը կալցիֆիկատի ծագման վերաբերյալ ունի որոշակի կասկածներ, ապա կարող է առաջարկել լրացուցիչ խոշորացված պատկերում, որպեսզի ավելի մանրակրկիտ զննի դրանք: Եթե երկրորդ մամոմգրաֆիայիով քաղցկեղի վերաբերյալ կասկածը չի վերաբում, բժիշկը կարող է խորհուրդ տալ կրծքագեղձի բիոպսիա` ախտորոշիչ կասկածները փարատելու կամ հաստատելու համար: Բիոպսիայով քաղցկեղի առկայությունը ժխտվելիս բժիշկը կարող է առաջարկել սովորական ամենամյա սքրինինգային հետազոտությունների շարունակություն, որպեսզի ստուգի ժամանակի ընթացքում հայտնաբերված կալցիֆիկացիաների և այլ փոփոխությունները:

Պատճառներ

Երբեմն կալցիֆիկացիաները վկայում են կրծքագեղձի քաղցկեղի, օրինակ՝ in situ ծորանային կարցինոմայի մասին (DCIS), սակայն ավելի հաճախ դրանց առաջացումը պայմանավորված է ոչ քաղցկեղային (բարորակ) հիվանդություններով:

Կրծքագեղձի կալցիֆիկացիաների այլ պատճառներից են՝

  • կրծքագեղձի կիստաներ
  • բջջային սեկրեցիաներ կամ մնացորդներ
  • ֆիբրոադենոմա
  • կաթնածորանի լայնացում (էկտրազիա)
  • նախկինում կրծքագեղձի վնասվածք կամ վիրահատություն (ճարպային նեկրոզ)
  • քաղցկեղի կապակցությամբ նախկինում ճառագայթային թերապիա
  • մաշկային (դերմալ) կամ անոթային (վասկուլյար) կալցիֆիկացիաներ:

Ե՞րբ այցելել բժշկին

Եթե մամոգրաֆիա իրականացնող բժիշկ-ճառագայթաբանը կասկածում է, որ ձեր կրծքագեղձում հայտնաբերված կալցիֆիկացիաները կարող են կապված լինել նախաքաղցկեղային փոփոխությունների կամ կրծքագեղձի քաղցկեղի հետ, ապա դուք հավանաբար մեկ այլ՝ ավելի խոշորացված պատկեր տրամադրող մամոգրաֆիայի կարիք կունենանք: Բժիշկը կարող է նաև առաջարկել կրծքագեղձի բիոպսիա:

Հակառակ դեպքում ձեզ կարող է առաջարկվել պարբերական սքրինինգային հետազոտություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024