Մեզի փոփոխություններ «Մեզի փոփոխություն» ասելով բժիշկները սովորաբար նկատի ունեն մեզի գույնի, հոտի կամ բնույթի՝ նորմալ ընդունված բնութագրիչներից շեղումը: Քթի փակվածություն (փակ քիթ) Քթի փակվածության զգացում առաջանում է, երբ քթի և հավելյալ խոռոչների հյուսվածքները և արյունատար անոթները դառնում են այտուցված և նույն խոռոչներում կուտակվում է ավելցուկային հեղուկ: Կրծքագեղձի կալցիֆիկացիաներ Կրծքագեղձի կալցիֆիկացիաները կրծքագեղձի հյուսվածքում կալցիումական կուտակումներ են: Քաշի կորուստ (անբացատրելի) Այնքան էլ հստակ չէ, թե որ կետից սկսած է քաշի կորուստը դառնում առողջական խնդիր: Քրոնիկ ամենօրյա գլխացավեր Բազմաթիվ մարդիկ ժամանակ առ ժամանակ գլխացավեր են ունենում, սակայն, եթե ավելի շատ օրեր անցկացնում եք գլխացավով, քան առանց դրա, դուք կարող եք ունենալ քրոնիկ ամենօրյա գլխացավեր: Ցավ հետանցքի շրջանում Հետանցքի շրջանի ցավը տարածված գանգատ է և ներառում է հետանցքի կամ ուղիղ աղիքի ներսում կամ շուրջը տեղակայված ցավերը կամ անհարմարության զգացումը (դիսկոմֆորտ): Ցավ միզելիս (դիզուրիա) Դիզուրիան միզելու հետ կապված ցանկացած բնույթի ցավն է կամ անհարմարավետությունը: Անկղապահություն Անկղապահությունը մի վիճակ է, երբ չեք կարողանում վերահսկել ձեր աղիքների դատարկումը: Աղիների փքվածություն (մետեորիզմ) Աղիների փքվածությունը կամ փորափքանքն այն տհաճ վիճակն է, երբ ձեր որովայնը թվում է փքված և լցված: Բարձր արյան ճնշում (գերճնշում կամ հիպերտենզիա) Բարձր արյան ճնշումը տարածված հիվանդություն է, որն ազդում է զարկերակների վրա: Փսխում Փսխումը կարող է առաջանալ շատ տարբեր պատճառներից՝ վարակիչ հիվանդություններ, սննդային թունավորում, ստամոքսի և 12-մատնյա աղու խնդիրներ և այլն։ Վերտիգո Վերտիգոն պտտման, առաջ կամ ետ թեքվելու կամ ճոճվելու կեղծ շարժողական զգացողություն է։ Ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա ) Հիպոգլիկեմիան մի վիճակ է, երբ ձեր արյան շաքարի (գլյուկոզայի) մակարդակը ցածր է ստանդարտ միջակայքից: Ավշագեղձերի (ավշային հանգույցների) այտուց և մեծացում Ավշային գեղձերը կամ հանգույցները կարող են այտուցվել և մեծանալ տարբեր պատճառներով։ Միզակապություն Միզակապությունն այն վիճակն է, երբ ձեր միզապարկը լիքն է, դուք միզելու ցանկություն և սուր կարիք ունեք, սակայն չեք կարողանում միզել: Փորկապություն Փորկապության մասին խոսք է գնում այն դեպքերում, երբ ունեք աղիների գործելու հետ դժվարություններ կամ աղիները չեն գործում սովորական հաճախականությամբ։ Աղմուկ ականջում (տինիտուս) Տինիտուսն այն է, երբ ձեր ականջներից մեկում կամ երկուսում հայտնվում են զնգոց կամ այլ ձայներ: Ոտքի ցավ Ոտքի ցավը կարելի է նկարագրել որպես որևէ ցավի կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), որը տեղակայված է՝ սկսած ձեր աճուկից մինչև ոտնաթաթ: 1(ընթացիկ էջ) 2 3 4 5