Կոֆեինի մեծ քանակների օգտագործումն ամենայն հավանականությամբ բնածին արատների չի բերում, սակայն կարող է դժվարացնել հղիանալը:
Կոֆեինը կարող է նաև բարձրացնել վիժման կամ ցածր կշռով երեխայի ծնվելու ռիսկը:
Իրականում, կոֆեինի օգտագործման հետ կապված ռիսկերի վերաբերյալ տվյալները վերջնական չեն: Դրանց մեծ մասը վկայում է, որ օրական ոչ ավելի, քան երկու բաժակ արագալուծ (լուծվող) սուրճը հղիների համար վտանգավոր չէ:
Կոֆեինը քիմիական նյութ է, որն առկա է բազմաթիվ մթերքներում և ըմպելիքներում, այդ թվում՝ սուրճ, թեյ և կոլա: Այս ազդում է նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել գրգռվածություն, նյարդայնություն և անքնություն:
Բժիշկները կարծում են, որ կոֆեինի օրական օգտագործվող ընդհանուր քանակը պետք է չգերազանցի 300 մգ-ը կամ հղիության ընթացքում կարելի է ընդհանրապես խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից: Ահա տարբեր ըմպելիքներում կոֆեինի համեմատական պարունակությունը՝
- արագալուծ սուրճի մեկ բաժակ՝ 60-80 մգ
- զտված սուրճի մեկ բաժակ՝ 60-120 մգ
- թեյի մեկ բաժակ՝ 10-50 մգ
- կոլայի մեկ 375 գրամանոց թիթեղյա տարա՝ 48,75 մգ
- մեկ 250 մլ-ոց էներգետիկ ըմպելիք՝ 80 մգ
- մեկ 100 գրամանոց շոկոլադե սալիկ՝ մոտ 20 մգ:
Տարբերակներից մեկն էլ կարող է լինել կոֆեինազրկված այլընտրանքների օգտագործումը, որոնք ընդհանրապես կոֆեին չեն պարունակում կամ ունեն դրա միայն չնչին քանակներ:
Հղիության ընթացքում էներգետիկ ըմպելիքներ խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են պարունակել կոֆեինի մեծ քանակներ, ինչպես նաև այլ նյութեր, որոնք հղի կանանց խորհուրդ չի տրվում:
Հիշեք նաև, որ կոֆեին կա նաև ընդհանուր մրսածության և գրիպի որոշ դեղերի մեջ: Ուստի, նման դեղեր ընդունեք միայն նախապես ձեր բժշկից խորհուրդ հարցնելուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024