Գրադարան

Սառը խթանիչներից գլխացավ․ պատճառներ

Սառը խթանիչներից գլխացավ․ պատճառներ

Time Read 1 րոպե

​Պաղպաղակային գլխացավերն առաջանում են գլուխը հանկարծակի խիստ սառը ջերմաստիճանային ազդեցությանը ենթարկելու կամ որևէ սառը բան քիմքով և ըմպանի ետնամասով շարժվելու պատճառով:

Օրինակներից են պաղպաղակն արագ ուտելը կամ սառեցված ըմպելիքներ կուլ տալը: Գիտնականները համոզված չեն, թե ինչպիսի հստակ մեխանիզմով է առաջանում նման գլխացավը:

Վարկածներից մեկն այն է, որ կտրուկ սառնությունը փոփոխում է նյարդային համակարգի արյան հոսքը՝ առաջացնելով կարճատև գլխացավ: Արյունատար անոթները նախ կծկվում են, որ կանխեն ջերմության կորուստը, որից հետո կրկին թուլանում են՝ ուժեղացնելով արյան հոսքը, և ջերմաստիճանի փոփոխությանը հարմարվելուց հետո գլխացավն անհետանում է:

Ռիսկի գործոններ

Պաղպաղակային գլխացավերը կարող են ի հայտ գալ յուրաքանչյուրի մոտ: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են այս տեսակի գլխացավերի նկատմամբ լինել ավելի խոցելի կամ ունենալ ավելի ուժեղ արտահայտված գլխացավեր, հատկապես, եթե առկա է միգրենների նկատմամբ հակում:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-09-2021 վերանայվել է՝ 29-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով