Շշմածություն և խառնաշփոթ վիճակ

Շշմածությունը և խառնաշփոթ վիճակը մարդուն կարող է պատճառել մեծ սթրես և անհանգստություն, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է իր կողքերը տեղի ունենում։
Ի՞նչ է շշմածությունը
Մարդու շշմած կամ խառնաշփոթ վիճակը նշանակում է, որ նա՝
- չի կարողանում պարզ ու հստակ մտածել
- չի հասկանում, իր շուրջբոլորն թե ինչ է կատարվում
- համոզված չէ, թե ինչ օր է կամ ժամը քանիսն է։
Շշմածության պատճառները
Շշմածությունը և շփոթված վիճակը հաճախ կապված են բարձր տարիքի հետ։
Այնուամենայնիվ, նման իրավիճակը կարող է հանկարծակի ի հայտ գալ նաև այլ՝ տարիքի հետ կապ չունեցող գործոնների ազեցության ներքո, որոնցից են՝
- մեծ քանակներով ալկոհոլային խմիչքների օգտագործում
- դեղերի կողմնակի ազդեցություն
- որոշ թմրամիջոցների օրգտագործում («նարկոտիկ թմբիր»)
- որևէ դեղի կամ թմրամիջոցի մեծ քանակների ընդունում (գերդոզավորում)
- դեպի ուղեղ թթվածնի մատակարարման կտրուկ նվազում (օրինակ՝ ինսուլտ կամ «միկրոինսուլտ», ծանր ասթմատիկ վիճակ, սրտային կամ թոքային հիվանդություններ)
- գլխի վնասավածքներ և ուղեղի ցնցում
- սուր թունավորումներ
- քնի պակաս
- որոշ հոգեկան շեղումներ
- ջրազրկմամբ և սուր ինքոտսիկացիայով ընթացող ծանր վարակային հիվանդություններ
- դիաբետի որոշ բարդություններ, այդ թվում՝ հիպոգլիկեմիա։
Շշմած վիճակը կարող է ունենալ ժամանակավոր բնույթ, եթե այն չի առաջացել ինչ-որ մի երկարատև ընթացք ունեցող հիվանդությունից, որոնցից են՝
- ինսուլտ
- էպիլեպսիա կամ ցնցումներ
- արյան շաքարի շատ ցածր կամ բարձր մակարդակներ (հիպո- կամ հիպերգլիկեմիա)
- երիկամների գործունեության թուլացում (անբավարարություն)
- շոկ
- վարակային հիվանդություններ
- Ալցհեյմերի հիվանդություն կամ դեմենցիայի այլ տեսակներ։
Եթե դուք կասկածում, որ ձեզ մոտ առկա է թվարկված վիճակներից որևէ մեկը, ապա դիմեք ձեր բժշկին։
Շշմածության ախտանիշները
Շշմածության ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի կամ զարգանալ երկար ժամանակի ընթացքում։ Իրենց ընթացքով դրանք կարող են լինել թեթևից մինչև ծանր։
Շշմածության նշանները ներառում են՝
- տարակուսանք և վրդովմունք
- ագրեսիա
- անսովոր վարք կամ անկայուն տրամադրություն
- տագնապ
- անօգնականության զգացում։
Շշմածության բուժումը և կանխարգելումը
Դուք կարող եք կանխել շշմածության առաջացումը հետևյալ քայլերով՝
- մի օգտագործեք չափից դուրս շատ ալկոհոլ
- խուսափեք թմրամիջոցներ կամ «ակումբային» հաբեր օգտագործելուց
- անցեք առողջ սննդակարգի, որը թույլ կտա թարմ մրգերով և բանջարեղեններով լրացնել կամ կանխարգելել վիտամինների և միներալների հնարավոր պակասը
- եթե դուք դիաբետիկ եք, մշտապես հետևեք ձեր արյան գլյուկոզի (շաքարի) մակարդակին, որ կանխարգելեք հիպոգլիկեմիան կամ հիպերգլիկեմիան
- ձեր հանգստին և քնին տրամադրեք բավարար ժամանակ
- հետևեք ձեր բուժմանը և դեղերն ընդունեք այն դեղաչափերով, ինչպես որ նշանակել է բժիշկը։
Զանգեք 1-03 և խորհուրդ հարցրեք, եթե՝
- շշմածությունն ու խառնաշփոթ վիճակն ի հայտ են եկել հանկարծակի
- ձեր վիճակը գնալով վատանում է
- զարգանում են նոր ախտանիշներ
- ձեր անհանգստությունն աստիճանաբար աճում է։
Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2020