Առողջական խնդիրներ

Դեպրեսիան մեծ տարիքով մարդկանց մոտ

Դեպրեսիան մեծ տարիքով մարդկանց մոտ

Time Read 2 րոպե

Մեծահասակ մարդիկ ավելի քիչ հավանական է, որ կդիմեն օգնության կամ կգանգատվեն դեպրեսիայի նշաններից, քան ավելի երիստասարդները։

Նրանք կարող են անգամ չհավատալ կամ չընդունել, որ տխուր են կամ ընկճված։

Մեծ տարիքում դեպրեսիան հաճախ մնում է չհայտնաբերված և սխալմամբ կապվում է տարիքի, դեմենցիայի կամ ընդհանուր առողջական ոչ բավարար վիճակի հետ։

65 տարեկանից բարձր մարդկանց մոտ դեպրեսիան կարող է ընթանալ անբացատրելի ֆիզիկական գանգատներով, հիշողության կորստով և վարքագծային փոփոխություններով։

Մեծ տարիքով մարդկանց մոտ դեպրեսիայի պատճառները

Մեծահասակների մոտ դեպրեսիայի պատճառները կարող են լինել տարբեր և կախված լինել այն հանգամանքից, թե երբ (որ տարիքում) է այն առաջին անգամ ի հայտ եկել։

Եթե մարդու մոտ դեպրեսիան առաջին անգամ դրսևորվել է կյանքի վաղ տարիներին, ապա հնարավոր պատճառներից կարող են լինել ժառանգական կամ անհատական գործոնները, ինչպես նաև կյանքի ընթացքում տեղ գտած իրադարձությունները։ Եթե դրանք առաջացել են ավելի ուշ տարիքում, ապա առաջնային կարող են դառնալ ֆիզիկական առողջության խնդիրները։

Սոցիալական մեկուսացումը և միայնակությունը, ինչպես նաև կորուստները նույնպես 65-ն անց մարդկանց մոտ կարող են համարվել դեպրեսիայի զարգացման հաճախ հանդիպող պատճառներ։

Մեծ տարիքով մարդկանց դեպրեսիայի բուժումը

Դեպրեսիայի բուժումը մեծ տարիքում նման է տարիքային այլ խմբերում առաջարկվող բուժմանը, սակայն տարբեր կարող է լինել բուժման մեթոդաբանությունը։

Տարիքը չի նվազեցնում դեպրեսիայի բուժման արդյունավետությունը։ Ավելին, մեծ տարիքում բուժումից դուրս մնացած դեպրեսիան կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի հետևանքներ, օրինակ՝ ծանրացնել առկա ֆիզիկական հիվանդության ընթացքը (բուժման և առողջության արհամարհում)։

Միջին տարիքում ապրելակերպի փոփոխությունները կարող են որոշ չափով կանխարգելել ավելի մեծ տարիքում դեպրեսիայի զարգացման ռիսկը։

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով