Skip to content
Չոր աչքի համախտանիշ
Չոր աչքի (կամ աչքերի չորության) համախտանիշը հաճախ հանդիպող հիվանդություն է, որն առաջանում է, երբ ձեր աչքերը չեն արտադրում բավարար քանակի արցունք:
Նման վիճակում ձեր աչքերը դառնում են չոր:
Չոր աչքը սովորաբար ուղեկցվում է մի շարք գանգատներով՝ աչքերի գրգռվածություն, հեշտությամբ հոգնող աչքեր, մշուշոտ տեսողություն և աչքերում օտար մարմնի (օրինակ՝ փոշու) առկայության զգացողություն, երբեմն նաև՝ այրոցանման ցավ: Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո դուք կարող եք նշել նաև աչքերի կարմրություն և կոպեզրերի կպչունություն: Այս ախտանիշները կարող են լինել սկսած թույլից մինչև ծանր և կրեն պարբերական ու շարունակական բնույթ:
Ահա որոշ բաներ, որոնք դուք կարող եք անել նման իրավիճակում:
- Պաշտպանեք ձեր աչքերը և հնարավորինս բացառեք դրանց ուղղակի շփումը քամու, օդի տաք հոսանքի, արևի ճառագայթների և ծխի հետ, որոնք կարող են գրգռել ձեր աչքերը:
- Հնարավորինս բացառեք աչքերի գերլարվածությունը: Օրինակ, եթե դուք երկար ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև նստած վիճակում, ապա համոզվեք, որ ձեր աչքերի դիրքը ճիշտ է ընտրված: Ժամանակ առ ժամանակ ընդմիջեք ձեր աշխատանքը և հեռացեք համակարգչից:
- Վերանայեք ձեր սննդակարգը: Օմեգա-3 պարունակող յուղոտ ձկները, օրինակ՝ թարմ սաղմոսը (лосось) կամ թունան (тунец) կարող են նպաստել արցունքի արտադրության խթանմանը:
- Ձեր սենյակը կամ բնակարանը խոնավացնող միջոցները կարող են մեղմացնել շրջապատի օդի չորությունը և որոշակիորեն օգնել, որ ձեր աչքերը շուտ չչորանան:
- Փորձեք առանց դեղատոմսի վաճառվող աչքի կաթիլներ, օրինակ՝ «արհեստական արցունք»:
- Փորձեք օրը մի քանի անգամ օգտագործել կոպերի տաք կոմպրեսներ (5-10 րոպե):
- Եթե ծխող եք, հրաժարվեք ծխախոտից:
- Եթե ձեր աչքերի չորությունը սկսել է դառնալ մտահոգիչ, դիմեք ձեր բժշկին կամ այցելեք ակնաբույժին:
Հոդվածը վերանայվել է՝ 12-02-2021