Skip to main content

Էլ. ծխախոտների օգտագործումը ծխելը դադարեցնելու համար -

Վերջին տարիներին էլեկտրոնային ծխախոտներն ամբողջ աշխարհում դարձել են ծխելը դադարեցնելուն օգնող շատ տարածված միջոց:

Դրանք հայտնի են նաև որպես վեյփ կամ էլեկտրոնային սիգար, և իրականում շատ ավելի քիչ վնասակար են, քան ծխախոտը և կարող են օգնել ձեզ ծխելուց վերջնականապես հրաժարվելու հարցում:

Էլ. ծխախոտային արտադրանքները խորհուրդ չեն տրվում չծխողներին և չեն կարող վաճառվել մինչև 18 տարեկան անձանց։

Ի՞նչ են էլեկտրոնային ծխախոտները և ինչպե՞ս են դրանք գործում

Էլեկտրոնային ծխախոտը սարք է, որը թույլ է տալիս նիկոտինը ներշնչել գոլորշու միջոցով, այլ ոչ թե ծխել:

Դրանք չեն այրում ծխախոտը և չեն արտադրում խեժ կամ ածխածնի մոնօքսիդ՝ ծխախոտի ծխի ամենավնասակար տարրերից երկուսը:

Այս սարքերն աշխատում են՝ տաքացնելով հեղուկը (կոչվում է էլեկտրոնային հեղուկ), որը սովորաբար պարունակում է նիկոտին, պրոպիլեն գլիկոլ, բուսական գլիցերին և բուրավետիչներ:

Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելը հայտնի է որպես վեյփինգ:

Արդյո՞ք վեյփինգը կօգնի ինձ դադարեցնել ծխելը

Աշխարհում հազարավոր մարդիկ կարողացել են դադարեցրել ծխելը էլեկտրոնային ծխախոտի օգնությամբ: Կան ապացույցներ, որ այս հարցում դրանք կարող են արդյունավետ լինել:

2021-ի մի հետազոտությամբ ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր օգտագործել են էլեկտրոնային ծխախոտներ՝ ծխելը թողնելու համար, ինչպես նաև ստանալով մասնագետի անմիջական աջակցություն, կարող են մինչև երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ թողնել ծխելը, քան այն մարդիկ, ովքեր օգտագործել են նիկոտինին փոխարինող այլ արտադրանքներ, ինչպիսիք են սպեղանները կամ մաստակը:

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է օգնել ձեզ, որ ավելի հեշտությամբ կառավարեք ձեր նիկոտինի պահանջարկը: Լավագույն օգուտը ստանալու համար համոզվեք, որ այն օգտագործում եք այնքան, որքան անհրաժեշտ է և ընտրել եք նիկոտինի ճիշտ քանակությամբ էլ. հեղուկ:

Դուք լիարժեք օգուտ չեք ստանա վեյփինգից՝ քանի դեռ լիարժեք չեք հրաժարվել ծխախոտ ծխելուց: Ուստի, լավ միտք չէ զուգակցել էլեկտրոնային և սովորական ծխախոտների օգտագործումը:

Մասնագետների օգնությունը կարող է օգնել ձեզ՝ մեկընդմիշտ հրաժարվելու ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանքից:

Ինչպե՞ս ընտրել իմ կարիքներին առավելագույնս համապատասխանող էլեկտրոնային ծխախոտը

Գոյություն ունեն էլեկտրոնային ծխախոտի տարբեր տեսակներ, այդ թվում՝ վեյփ գրիչներ, վեյփ սալիկներ, քարթրիջային սարքեր և այլն: Դրանք կարող են լինել վերալիցքավորվող կամ մեկանգամյա օգտագործման:

Կարևոր է նաև ընտրել նիկոտինի ճիշտ թնդությունը ձեր էլեկտրոնային հեղուկում, որը կախված կլինի նրանից, թե որքան եք ծխում: Սարքերի տարբեր տեսակների և էլեկտրոնային հեղուկների վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մասնագիտացված վեյփ խանութից:

Որքանո՞վ են անվտանգ էլեկտրոնային ծխախոտները

Հանրաճանաչ արտադրողների էլեկտրոնային ծխախոտները խստորեն կարգավորվում են անվտանգության և որակի համար:

Վեյփինգը լիովին անվտանգ չէ, սակայն շատ անգամ ավելի անվտանգ է, քան ծխախոտ ծխելը: Վեյփինգի երկարաժամկետ ռիսկերը դեռ պարզ չեն:

Էլեկտրոնային ծխախոտները չեն արտադրում խեժ կամ ածխածնի մոնօքսիդ՝ ծխախոտի ծխի ամենավնասակար տարրերից երկուսը:

Հեղուկը և գոլորշին պարունակում են որոշ հնարավոր վնասակար քիմիական նյութեր, որոնք հայտնաբերվում են նաև ծխախոտի ծխում, բայց՝ շատ ավելի ցածր մակարդակով:

Ի՞նչ վտանգներ է պարունակում նիկոտինը

Նիկոտինը ծխախոտի մեջ կախվածություն առաջացնող նյութն է, սակայն ծխելու վնասի մեծ մասը գալիս է ծխախոտի ծխի մեջ պարունակվող հազարավոր այլ քիմիական նյութերից, որոնցից շատերը թունավոր են:

Նիկոտինային փոխարինող թերապիան (ՆՓԲ) բազմաթիվ տարիներ լայնորեն կիրառվում է ծխախոտից ձերբազատվելուն օգնելու համար և համարվում է անվտանգ բուժում:

Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտն անվտանգ է հղիության ընթացքում

Հղիության ընթացքում էլեկտրոնային ծխախոտի և էլեկտրոնային հեղուկների անվտանգության վերաբերյալ քիչ հետազոտություններ են իրականացվել: Հայտնի չէ, թե արդյոք գոլորշիները վնասակար են հղիության ընթացքում երեխայի համար:

Եթե ​​հղի եք, բժիշկը ձեզ կարող է առաջարկել լիցենզավորված ՆՓԲ արտադրանքներ՝ սպեղաններ և մաստակ, որոնք կօգնեն ձեզ դադարեցնել ծխելը:

Սակայն, եթե գտնում եք, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն օգտակար է ծխելը թողնելու և չծխելու համար, դա շատ ավելի անվտանգ է ձեր և ձեր երեխայի համար, քան ծխելը շարունակելը:

Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտը հրդեհի համար վտանգ է ներկայացնում

Եղել են դեպքեր, երբ էլեկտրոնային ծխախոտները պայթել կամ բռնկվել են:

Ինչպես բոլոր վերալիցքավորվող էլեկտրական սարքերում, այնպես էլ այս դեպքում պետք է օգտագործել ճիշտ լիցքավորիչ, իսկ սարքը չպետք է լիցքավորվի առանց հսկողության կամ գիշերվա ընթացքում:

Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտի գոլորշին վնասակար է ուրիշների համար

Ի տարբերություն պասիվ ծխելուն (երկրորդային ծուխ), որը, ինչպես հայտնի է, շատ վնասակար է առողջության համար, առայժմ որևէ ապացույց չկա, որ գոլորշիները վնաս են պատճառում ձեր շրջապատի մյուս մարդկանց:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-08-2024
Վերջին վերանայում՝ 13-08-2024