Առողջական խնդիրներ

Կերակրափողի քաղցկեղ

Կերակրափողի քաղցկեղ

Time Read 3 րոպե

Կերակրափողի քաղցկեղը չարորակ նոյագոյացության հազվադեպ տեսակ է, որն զարգանում է կերակրափողից:

Կերակրափողը մկանային խողովակ է, որը կուլ տված սնունդը բերանից տեղափոխում է ստամոքս: Այն սկսվում է ըմպանից և ավարտում ստամոքսամուտքում: Որքան վաղ հայտնաբերվի քաղցկեղը և որքան շուտ կազմակերպվի բուժումը, այդքան արդյունքները կարող են լինել լավ:

Ի՞նչ է կերակրափողի քաղցկեղը

Կերակրափողի քաղցկեղը զարգանում է, երբ կերակրափողում բջիջները սկսում են անկառավարելի կերպով բազմանալ: Սովորաբար ուռուցքն առաջանում է խողովակի ստորին՝ ստամոքսին մոտ ընկած հատվածում:

Կերակրափողի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որի 5-ամյա ապրելիության ցուցանիշը կազմում է ավելի պակաս, քան 5-ից 1-ը: Մահացության այսպիսի բարձր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղցկեղը կերակրափողից կարող է հեշտությամբ տարածվել մոտակա ավշային հանգույցների (գեղձեր) վրա, որտեղից էլ՝ այլ հեռավոր շրջաններ:

Կերակրափողի քաղցկեղով մարդկանց մեծ մասը 60-ն անց է:

Կերակրափողի քաղցկեղի ռիսկի գործոնները

Կերակրափողի քաղցկեղի հստակ պատճառները հայտնի չեն, սակայն կան որոշ գործոններ, որոնք կարող են բարձրացնել ձեզ մոտ այս քաղցկեղի զարգացման ռիսկը՝

  • ծխելը
  • «Բարտեի կերակրափող» կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
  • ալկոհոլի չարաշահում
  • 40-ից բարձր տարիք
  • թարմ մրգերից և բանջարեղեններից աղքատ սննդակարգ
  • ապխտած, աղի կամ թթու սննդով հարուստ սննդակարգ
  • հաճախ խիստ տաք (65°C-ից բարձր) հեղուկների հաճախակի ընդունում
  • որոշ քիմիական նյութերի քրոնիկ ազդեցություն
  • ավելցուկային քաշ կամ գիրություն
  • մարդու պապիլոմավիրուսային վարակ
  • ժառանգականություն (կերակրափողի քաղցկեղով արյունակից բարեկամ):

Կերակրափողի քաղցկեղի տեսակները

Կան կերակրափողի քաղցկեղի տարբեր տեսակներ, որոնցից ամենահաճախ հանդիպողը կոչվում է «ադենոկարցինոմա», որը զարգանում է կերակրափողի ստորին հատվածում, որն ավելի շատ կարող է ենթարկվել ստամոքսից վեր բարձրացած թթվով շարունակական վնասման (ԳԷՌՀ): Կերակրափողի ադենոկարցինոման առավել տարածված է զարգացող երկրներում

Մյուս հաճախ հանդիպող տեսակը տափակբջջային (սկվամոզ) կարցինոման է, որը սկսվում է կերակրափողի միջին և վերին հատվածների լորձաթաղանթի տափակ էպիթելից:

Կերակրափողի քաղցկեղի ախտանիշները

Կերակրափողի քաղցկեղները հաճախ չեն հայտնաբերվում, քանի դեռ շատ չեն զարգացել, քանի որ վաղ շրջանում կարող են որևէ առանձնահատուկ ախտանիշ չդրսևորել:

Կերակրափողի քաղցկեղի ախտանիշներից են՝

Բոլոր այս ախտանիշները կարող են ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների ժամանակ: Սակայն, եթե անհանգստացած եք, դիմեք ձեր բժշկին:

Կերակրափողի քաղցկեղի ախտորոշումը

Եթե ձեզ լսելուց և զննելուց հետո բժիշկը կասկածում է, որ կարող եք ունենալ կերակրափողի քաղցկեղ, ապա կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ, օրինակ՝

Կերակրափողի քաղցկեղի բուժումը

Բուժման տեսակը կախված է քաղցկեղի տեսակից և տարածվածությունից (փուլ):

Հաճախ առաջարկվում է քաղցկեղի մի մասի կամ ամբողջական հեռացում: Փոքր ուռուցքները կարող են հեռացվել նաև էնդոսկոպիական մոտեցմամբ:

Ավելի մեծ և զարգացած քաղցկեղների ժամանակ կարող է հեռացվել կերակրափողի ախտահարված հատվածը (կոչվում է «էզոֆագէկտոմիա»): Կերակրափողի ստորին շրջանի քաղցկեղի դեպքում կերակրափողի տվյալ մասի հետ միասին կարող է հեռացվել նաև ստամոքսի մի մասը (կոչվում է «էզոֆագո-գաստրէկտոմիա»):

Ձեզ կարող են նաև առաջարկել քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում:

Զրուցեք վիրաբույժի և ուռուցքաբանի հետ բուժման տարբեր մեթոդների ակնկալվող օգուտների և հնարավոր վտանգների վերաբերյալ:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: