Առողջական խնդիրներ

Աչքից արտադրություն

Աչքից արտադրություն

Time Read 1 րոպե

Աչքից արտադրությունն ամենայն հավանականությամբ վկայում է աչքի գրգռման կամ վարակային բորբոքման մասին:

Վարակները կարող են ունենալ տարբեր հարուցիչներ: Աչքի վարակների առավել տարածված տեսակներից են՝

Արտադրությունը կարող է լինել արցունքային, լորձային կամ թարախային:

Եթե ձեզ մոտ ի հայտ է եկել աչքից արտադրություն, դուք պետք է այցելեք ձեր բժշկին կամ նրա ուղեգրմամբ՝ ակնաբույժին: Մինչ այդ՝

  • համոզվեք, որ մինչև յուրաքանչյուր աչքը մաքրելը դուք լավ լվացել եք ձեր ձեռքերը
  • աչքից արտադրությունը պետք է մաքրել զգուշությամբ. այս նպատակով յուրաքանչյուր աչքի համար պատրաստեք առանձին բամբակե խծուծ, որը նախապես ներծծեք քիչ ջրով և մաքրեք՝ սկսած քթի ծայրից դեպի դուրս (վարակի տարածումը մի աչքից մյուսը կանխարգելելու համար)
  • հրաժարվեք երեսի մաքրիչները, սրբիչները կամ շպարվելու և այլ նյութերը մեկ այլ մարդու հետ համատեղ օգտագործելուց, որպեսզի ձեր աչքի հավանական վարակը չփոխանցեք մյուսներին
  • եթե կրում եք կոնտակտային լինզաներ, հեռացրեք դրանք և կրեք ակնոցներ, մինչև ձեր գանգատները վերանան
  • համոզվեք, որ ձեր սրբիչները և անկողնու սպիտակեղենը կանոնավոր կերպով լվացվում են և հնարավորության դեպքում չորացվում արևի տակ:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով