Գրադարան

Աչքի վարակներ

Աչքի վարակներ

Time Read 1 րոպե

Աչքի վարակները կարող են պատճառվել վիրուսներով կամ բակտերիաներով, հազվադեպ՝ նաև սնկիկներով:

Այնպիսի հիվանդություններն, ինչպիսիք են կոնյուկտիվիտները (շաղկապենու բորբոքում), բլեֆարիտները (կոպի բորբոքում) և եղջերաթաղանթի խոցերը կարող են առաջացնել առաջցնել ցավի զգացողություն, լուսավախություն, աչքի գրգռվածություն և կարմրություն, ինչպես նաև արցունքահոսություն:

Բուժումը հաճախ ներառում է աչքի կաթիլներ և երբեմն` հակաբիոտիկներ:

Աչքի այլ հիվանդություններ, օրինակ՝ գլաուկոման, կարող են նմանակել աչքի վարակի գանգատները, ուստի անհրաժեշտ է այցելել ձեր բժշկին, եթե վերոնշյալ գանգատները կարճ ժամանակի ընթացքում ինքնուրուն չեն վերանում:

Եթե ձեզ մոտ ի հայտ է եկել տեսողության կորուստ, ապա հնարավորինս շուտ այցելեք ձեր բժշկին, որպեսզի սկսեք բուժումը հնարավորինս վաղ:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-02-2021 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: