Skip to main content

Պղտի առաջադրություն - Ծննդաբերություն

Ծննդաբերությունից անմիջապես առաջ արգանդում երեխայի տեղավորման ձևը կարող է մեծ ազդեցություն ունենալ ծննդաբերության և ծննդալուծման վրա: Այս դիրքը կոչվում է պտղի առաջադրություն:

Հղիության ընթացքում՝ մինչև 36-37 շաբաթականը, երեխաների դիրքը բավականին փոփոխական է, քանի որ նրանք արգանդի մեջ պտտվում են, ձգվում կամ «գլորվում»: Սակայն, ծննդաբերության մեկնարկից առաջ, նրանք սովորաբար դառնում են ավելի հանգիստ, որը թույլ է տալիս ծննդաբերական ուղիով դուրս գալ գլուխն առաջ դիրքով: Այս դիրքը կոչվում է գլխային (ցեֆալիկ) առաջադրություն: Այն համարվում է ֆիզիոլոգիական և ամենաբարենպաստ տարբերակը: Սակայն, լինում են նաև այլ տարբերակներ, որոնք երեխայի այս դիրքը կարող են փոխել ծննդաբերության սկսվելուց անմիջապես առաջ:

Ընդհանուր առմամբ, տարբերում են ծննդաբերությունից առաջ պտղի դիրք և պտղի առաջադրություն հասկացությունները:

  • Պտղի դիրք. պտղի համար առավել բարենպաստ է երկայնաձիգ դիրքը, երբ նրա առանցքը համապատասխանում է մոր առանցքին: Կա նաև միջաձիգ դիրք, երբ պտղի և մոր առանցքների միջև մոտավորապես 90 աստիճանի անկյուն է ստեղծվում: Եթե այս անկյունը սուր է, ուրեմն առկա է պտղի թեք դիրք:
  • Պղտի առաջադրություն. կա առաջադրության երկու տարբերակ: Առաջին դեպքում առաջադիր մաս կարող է լինել պտղի գլուխը, որը համարվում է ֆիզիոլոգիական և ամենաբարենպաստ տարբերակը, իսկ երկրորդ տարբերակի ժամանակ առաջադիր է պտղի կոնքային հատվածը, որն իր հերթին կարող է լինել մաքուր հետույքային, տոտիկային և խառը հետույքային:

Ամենաֆիզիոլոգիական և ճիշտ դիրքը, որը երեխան ընդունում է ծննդաբերության ժամանակ, երկայնաձիգ դրությունն է՝ գլխային առաջադրությամբ:

Ստորև ներկայացված են հղիության վերջում երեխայի դիրքավորման հնարավոր եղանակներից մի քանիսը:

Գլուխը՝ ներքև, դեմքը՝ դեպի ներքև

Երբ երեխան ունի գլխային առաջադրություն և նրա դեմքն ուղղված է դեպի ներքև, այս դիրքը կոչվում է գլխային ծոծրակի առաջային առաջադրություն: Սա երեխայի ծնվելու ամենատարածված դիրքն է: Դեմքով դեպի ներքև և մի կողմը թեթևակի թեքված երեխայի գլխի դեպքում վերջինիս ամենակարճ հատվածն անցնում է ծննդաբերական ուղիով: Սա երեխայի ծնվելու ամենահեշտ ճանապարհն է։

Գլուխը՝ ներքև, դեմքը՝ դեպի վերև

Երբ երեխան ունի գլխային առաջադրություն և նրա դեմքն ուղղված է դեպի վերև, այս դիրքը կոչվում է գլխային ծոծրակի հետին առաջադրություն: Այս դիրքում երեխայի գլուխը կարող է ծննդաբերության ժամանակ ավելի դժվարությամբ անցնել ցայլոսկրի տակով՝ հագեցնելով երկարաձգված ծննդալուծման:

Երեխաների մեծամասնությունը, ում ծնունդը սկսվում է այս դիրքով, ի վերջո շրջվում են դեմքով ներքև: Եթե դա տեղի չունենա, ծննդաբերության երկրորդ փուլը կտևի ավելի երկար, ուստի բժշկական թիմի անդամը կարող է միջամտել հեշտոցի միջով՝ օգնելու երեխային, որ շրջվի: Սա կոչվում է ձեռքով շրջում (մանուալ ռոտացիա) կամ պտղաշրջում:

Որոշ դեպքերում երեխան կարող է ծնվել առանց շրջվելու՝ գլուխը ներքև և դեմքը դեպի վեր: Այս դիրքով ծննդաբերությանն օգնելու համար ծննդաբերական աքցան կամ վակուումային սարք ավելի հաճախ է օգտագործվում, քան, երբ երեխայի գլուխը ներքև է, իսկ դեմքը՝ նույնպես դեպի ներքև է: Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել կեսարյան հատում:

Կոնքային առաջադրություն

Երբ երեխայի տոտիկները կամ հետույքը գտնվում են այնպիսի դիրքում, որ ծննդաբերության ժամանակ պետք է առաջինը դուրս գան, կոչվում է կոնքային առաջադրություն: Սա տեղի է ունենում ծննդաբերությանը մոտ գտնվող երեխաների 3-4%-ի մոտ: Երբ երեխան ունի մաքուր հետույքային առաջադրություն, առաջինը ծնվելու է նրա հետույքը, իսկ ծնկները չծալված վիճակում են, ոտնաթաթերը՝ գլխի մոտ: Սա կոնքային առաջադրության ամենատարածված տեսակն է:

Եթե ձեր հղիությունը 36 շաբաթից ավելի է, և ձեր երեխան ունի հետույքային առաջադրություն, ձեր բժիշկը կարող է փորձել երեխային շրջել գլուխը դեպի ներքև դիրքի: Այս պտղաշրջումը կատարվում է մի միջոցառման օգնությամբ, որը կոչվում է արտաքին գլխային տարբերակ: Միջոցառման ընթացքում ծննդօգնության մեկ կամ մի քանի բուժաշխատողներն իրենց ձեռքերով ճնշում են ձեր որովայնը, որ երեխան շրջվի՝ ստանալով գլխային առաջադրություն:

Եթե միջոցառումը հաջող չէ կամ երեխան հետ է շրջվում դեպի կոնքային առաջադրություն, կարող է բարձրանալ ծննդալուծման ձեր նախընտրած տարբերակի ընտրության հարցը: Երեխաների մեծամասնությունը ծնվում է պլանավորված կեսարյան հատումով:

Լրիվ և ոչ լրիվ հետույքային առաջադրություն

Լրիվ հետույքային առաջադրության դեպքում երեխայի երկու ծնկները ծալված են, և երկու ոտիկները սեղմված են մարմնին: Ոչ լրիվ հետույքային առաջադրության դեպքում երեխայի ոտիկներից մեկը կամ երկուսը սեղված չեն մարմնին, և մեկ կամ երկու ոտնաթաթերը կամ ծնկները գտնվում են նրա հետույքից ցածր: Եթե երեխան այս դիրքերից որևէ մեկում է, դուք կարող եք պտղի ոտիկի հարվածներ զգալ ձեր որովայնի ստորին հատվածում:

Եթե անցել եք ձեր հղիության 36 շաբաթականը, և ձեր երեխան գտնվում է ամբողջական կամ ոչ ամբողջական հետույքային առաջադրության դիրքում, ձեր բժիշկը կարող է փորձել երեխային շրջել գլուխը դեպի ներքև դիրքի: Այս պտղաշրջումը կատարվում է մի միջոցառման օգնությամբ, որը կոչվում է արտաքին գլխային տարբերակ: Միջոցառման ընթացքում ծննդօգնության մեկ կամ մի քանի բուժաշխատողներն իրենց ձեռքերով ճնշում են ձեր որովայնը, որ երեխան շրջվի՝ ստանալով գլխային առաջադրություն:

Եթե միջոցառումը հաջող չէ կամ երեխան հետ է շրջվում դեպի կոնքային առաջադրություն, կարող է բարձրանալ ծննդալուծման ձեր նախընտրած տարբերակի ընտրության հարցը: Ամբողջական կամ ոչ ամբողջական հետույքային առաջադրությամբ երեխաների մեծամասնությունը ծնվում է պլանավորված կեսարյան հատումով:

Միջաձիգ և թեք դիրքեր

Երբ երեխան գտնվում է կողքի վրա՝ հորիզոնական պառկած արգանդի երկայնքով, այլ ոչ թե ուղղահայաց, կոչվում է միջաձիգ (տրանսվերս) դիրք: Այս դիրքում երեխայի մեջքը կարող է ՝

  • լինել ներքևում՝ մեջքով ուղղված դեպի ծննդուղին
  • լինել միջաձիգ՝ մի ուսով ուղղված դեպի ծննդուղին
  • լինել վերևում՝ ձեռքերով ու ոտնաթաթերով ուղղված դեպի ծննդուղին:

Չնայած նրան, որ բազմաթիվ երեխաներ հղիության սկզբում ունեն միջաձիգ կամ թեք դիրք, քչերն են այդպես մնում ծննդաբերությունը մեկնարկելիս:

Եթե ձեր հղիության 37-րդ շաբաթվա ընթացքում ձեր երեխան մնացել է լայնակի պառկած վիճակում, ձեր բժիշկը կարող է փորձել երեխային շրջել գլուխը ցած դիրքի: Այս պտղաշրջումը կատարվում է մի միջոցառման օգնությամբ, որը կոչվում է արտաքին գլխային տարբերակ: Միջոցառման ընթացքում ծննդօգնության մեկ կամ մի քանի բուժաշխատողներն իրենց ձեռքերով ճնշում են ձեր որովայնը, որ երեխան շրջվի՝ ստանալով գլխային առաջադրություն:

Եթե միջոցառումը հաջող չէ կամ երեխան հետ է շրջվում դեպի միջաձիգ դիրք, կարող է բարձրանալ ծննդալուծման ձեր նախընտրած տարբերակի ընտրության հարցը: Միջաձիգ դիրքով երեխաների մեծամասնությունը ծնվում է պլանավորված կեսարյան հատումով:

Երկվորյակներ

Եթե հղի եք երկվորյակներով, և երկվորյակներից միայն մեկը, որը գտնվում է արգանդի ստորին հատվածում, ունի գլխային առաջադրություն, ձեր բժիշկը կարող է նախ այդ երեխային ծննդաբերել հեշտոցային ճանապարհով:

Այնուհետև, որոշ դեպքերում, ձեր ծննդօգնության թիմը կարող է առաջարկել ծննդաբերել երկրորդ երկվորյակին հետույթային առաջադրությամբ: Կամ նրանք կարող են փորձել երկրորդ երկվորյակին շրջել գլուխը ցած դիրքի: Այս պտղաշրջումը կատարվում է մի միջոցառման օգնությամբ, որը կոչվում է արտաքին գլխային տարբերակ: Միջոցառման ընթացքում ծննդօգնության մեկ կամ մի քանի բուժաշխատողներն իրենց ձեռքերով ճնշում են ձեր որովայնը, որ երեխան շրջվի՝ ստանալով գլխային առաջադրություն:

Ձեր ծննդօգնության թիմը կարող է առաջարկել երկրորդ երկվորյակի ծննդալուծում կեսարյան հատման միջոցով, եթե՝

  • երեխային հետույքային առաջադրությամբ ծննդաբերելու փորձն անհաջող է
  • դուք չեք ցանկանում փորձել հետույքային առաջադրությամբ երեխային ծննդաբերել հեշտոցային ճանապարհով
  • երեխային գլխային առաջադրության շրջելու փորձը չի հաջողվում
  • դուք չեք ցանկանում փորձել երեխային տեղափոխել գլուխը ներքև դիրքին:

Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ երկու երկվորյակներին էլ ծնեք կեսարյան հատումով: Դա կարող է տեղի ունենալ, եթե ստորին երկվորյակը գլխային առաջադրությամբ չէ, երկրորդ երկվորյակը ծնվելիս կունանա ցածր կամ բարձր քաշ՝ համեմատած առաջին երկվորյակի հետ, կամ եթե ձեզ մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2024
Վերջին վերանայում՝ 21-05-2024